Բոլիվիայի համընդհանուր ընտրություններ (2019)

Բոլիվիայի հերթական համընդհանուր ընտրություններ, տեղի են ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 20-ին[1]։ Ընտրողներն ընտրել են պատգամավորների պալատի 130 անդամների և 36 սենատորների, ինչպես նաև քվեարկել են նախագահի և փոխնախագահի թեկնածուների համատեղ ցուցակի օգտին։

Բոլիվիայի համընդհանուր ընտրություններ (2019)
Բոլիվիա
հոկտեմբերի 20, 2019

Տեսակ ընտրությունների խումբ

Նախորդ 2014 Bolivian general election?

Հաջորդ 2020 Bolivian general election?

Ընտրությունների թափանցիկության և լեգիտիմության շուրջ վեճերը երկրում զանգվածային բողոքներ են առաջացրել այն բանից հետո, երբ գործող նախագահ Էվո Մորալեսը հաղթող է ճանաչվել ձայների 47,08%-ով։ Տարբերությունը ավելի քան 10%-ով, համեմատած իր մոտակա մրցակից Կառլոս Մեսայի հետ, թույլ տվեց հաղթող հայտարարել առանց քվեարկության երկրորդ փուլի[2][3]։

Ամերիկյան պետությունների կազմակերպությունը վերստուգում է անցկացրել, որի ընթացքում հայտնաբերվել են ընտրությունների բացահայտ մանիպուլյացիաներ և ընտրական հանձնաժողովների աշխատանքում զգալի խախտումներ, այդ թվում՝ տվյալների հետ կապված մանիպուլյացիաներ, ինչպես նաև գրառումների փոփոխությունն ու կեղծումը[4]։ Ամերիկյան պետությունների կազմակերպությունների աուդիտորական խումբը խորհուրդ է տվել անցկացնել նոր ընտրություններ և նշանակել նոր ընտրական հանձնաժողով։ Մի քանի շաբաթ տևած բողոքի ակցիաներից, ինչպես նաև մի քանի արտասահմանյան երկրներից ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու կոչերից հետո Մորալեսը, որը պարտավորվել է հետևել ԱՊԿ-ի աուդիտորական ստուգմանը, համաձայնել է նոր ընտրություններ անցկացնել այն ժամկետներում, որոնք շուտով կորոշվեն։

Նախապատմություն խմբագրել

2009 թվականի Սահմանադրության 168-րդ հոդվածը թույլ է տալիս նախագահին և փոխնախագահին վերընտրվելու համար առաջադրել իրենց թեկնածությունները միայն մեկ անգամ՝ սահմանափակելով ժամկետների քանակը մինչև երկուսը։ Իշխող Շարժում դեպի սոցիալիզմ կուսակցությունը ջանքեր է գործադրել այս հոդվածում փոփոխություններ մտցնելու ուղղությամբ։ Հանրաքվեն հաստատվել է 2015 թվականի սեպտեմբերի 26-ին Բոլիվիայի Բազմազգ Օրենսդիր ժողովի համատեղ նիստում՝ 112 դեմ 41 ձայներով[5][6]։ 757-րդ օրենքը, որով գումարվել էր փետրվարյան հանրաքվեն, ընդունվել է 113 կողմ, 43 դեմ ձայներով և հրապարակվել 2015 թվականի նոյեմբերի 5-ին։

Հանրաքվեն կայացել է 2016 թվականի փետրվարի 21-ին։ Առաջարկված ուղղումը մերժվել է 51,3% ձայների մեծամասնությամբ։ «Կողմ»-ի  հաջող քվեարկությունը թույլ կտար նախագահ Էվո Մորալեսին և փոխնախագահ Ալվարո Գարսիա Լինյերին նոր ժամկետով առաջադրվել 2019 թվականին։ Սակայն Մորալեսն արդեն երեք անգամ ընտրվել է։ Առաջին անգամ՝ 2005 թվականին, ինչը հաշվի չի առնվում, քանի որ դա եղել է մինչև 2009 թվականի Սահմանադրության մեջ սահմանաչափի սահմանումը[7]։

Չնայած հանրաքվեի արդյունքին՝ երկրի Գերագույն դատարանը, վկայակոչելով մարդու իրավունքների մասին ամերիկյան կոնվենցիայի 23-րդ հոդվածը, մեկ տարուց ավելի անց՝ 2017 թվականի դեկտեմբերին, որոշում է կայացրել այն մասին, որ բոլոր պետական պաշտոնները ժամկետների սահմանափակում չեն ունենա, չնայած այն բանին, որ հաստատվել է Սահմանադրությունում։ Դա Մորալեսին թույլ է տվել առաջադրվել չորրորդ ժամկետով[8]։

Արդյունքներ խմբագրել

  
Կուսակցություն Նախագահի թեկնածուներ Ձայներ % Տեղեր
Պալատ Սենատ
Տեղեր +/– Տեղեր +/–
Սոցիալիզմի շարժում Էվո Մորալես 2 889 359 47,08 67   21 21   4
Քաղաքացիական համայնք Կառլոս Մեսա 2 240 920 36,51 50 առաջին անգամ 14 առաջին անգամ
Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն Չի Հյոն Չունգ 539 081 8,78 9   1 0   2
Ժողովրդավարական հասարակական շարժում Օսկար Օրտիս Անտելո 260 316 4,24 4 առաջին անգամ 1 առաջին անգամ
Երրորդ համակարգի շարժում Ֆելիքս Պացի 76 827 1,25 0   0 0   0
Հեղափոխական ազգայնական շարժում Վիրջինիա Լեմա 42 334 0,69 0   0 0   0
Բոլիվիայի գործողությունների ազգային կուսակցություն Ռութ Նինա 39 826 0,65 0   0 0   0
Քաղաքացիական համերաշխության միասնություն Վիկտոր Ուգո Կարդենաս 25 283 0,41 0   0 0   0
Հաղթանակի ճակատ Իսրայել Ռոդրիկես 23 725 0,39 0   0 0   0
Փչացած քվեաթերթիկների թիվը 322 844
Ընդամենը 6 460 515 100 130 0 36 0
Գրանցվել է/մասնակցություն 7 315 364 88,31
Աղբյուր՝ Cómputo Electoral

Հետևանքներ խմբագրել

Ընտրությունների հաջորդ օրը ամբողջ երկրում բողոքի ակցիաներ են սկսվել քվեարկության արդյունքների ամփոփման ձգձգման դեմ։ Ձայների հաշվարկի դադարից հետո Էվո Մորալեսը անսպասելիորեն առաջատար է դարձել (մրցակցի 10%-ի տարբերությամբ)։ Իրենց հերթին ցուցարարները պահանջում են նախագահ Մորալեսի հրաժարականը։

2019 թվականի նոյեմբերի 10-ին Էվո Մորալեսը հրաժարական է տվել։ Նրա հետ միասին իրենց պաշտոնները լքել են կառավարության անդամներն ու խորհրդարանի երկու պալատների ղեկավարությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. В Боливии оглашены результаты президентских выборов
  2. Bolivia's Morales to call fresh election after OAS audit
  3. Bolivia election: Protests as Evo Morales officially declared winner
  4. Bolivia’s Morales agrees to new elections after OAS finds ‘manipulation’
  5. LA ALP SANCIONÓ LA LEY DE REFORMA PARCIAL DE LA CPE
  6. Bolivia passes law to allow Morales to run for fourth term
  7. «Consulta para habilitar a Evo está en marcha; el MAS 'se juega la vida'». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
  8. Evo for ever? Bolivia scraps term limits as critics blast 'coup' to keep Morales in power