Բիսմութի հանքանյութեր, բնական հանքային գոյացություններ բիսմութի այնպիսի պարունակությամբ, որոնցից բիսմութ կամ նրա միացություններ կորզելը տնտեսապես շահավետ է։ Բիսմութի հանքանյութերի գլխավոր միներալներն են՝ բնածին բիսմութը (95-99% Bi) և բիսմութինը (8% Bi), երկրորդականները՝ պղինձ–բիսմութային ու կապար–բիսմութային սուլֆոաղերը և բիսմութի թելուրիդները։ Հանքանյութերում բիսմութի միներալները զուգակցվում են անագի, վոլֆրամի, արսենի, պղնձի, կապարի և ցինկի, ոսկու միներալների հետ, ուստի և հիմնականում բիսմութը կորզվում է այդ մետաղների հետ զուգընթաց (բիսմութի համաշխարհային հանույթի 90%-ը)։ Մեկ և ավելի տոկոս բիսմութի հանքանյութեր պարունակող հանքավայրեր հազվադեպ են հանդիպում։ Բիսմութի հանքանյութերի բոլոր էնդոգեն հանքավայրերը հիդրոթերմալ են և ծագումով կապված են գրանիտային ինտրուզիաների հետ։ Հանքավայրեր կան Չինաստանում և Հարավային Ամերիկայում։ Հայաստանի հրաքարային, պղնձամոլիբդենային և ոսկու հանքավայրերում առկա են բիսմութիի խառնուրդներ։

Բիսմութի հանքանյութեր
Ենթակատեգորիամիներալ
Բիսմութի բյուրեղ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 444