«Արարատի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 33.
 
== Բնական պայմանները ==
Արարատի մարզի հարավ-արևմտյան եզրին զուգահեռ 6-13 կմ լայնությամբ ընկած է Արարատյան հարթավայրի հարավ-արևելյան մասը: Հյուսիսում [[Երանոսի լեռնաշղթա]]ն է: Հյուսիսային սահմանն անցնում է [[Ազատ (գետ)|Ազատ]] և դրա վտակ [[Գողթ (գետ)|Գողթ]] գետերով: Հյուսիս-արևելքում [[Գեղամա լեռնաշղթա]]յի հարավ-արևմտյան հատվածն է: Արևելքում [[Մժկատար լեռներ]]ն են, որից արևմուտք ընկած է [[Դահնակի լեռնաշղթա]]ն. սրանից էլ հարավ գտնվում է [[Ուրծի լեռնաշղթա]]ն։ Մարզի կենտրոնում [[Երախի լեռներ]]ն են, [[Կոտուց (լեռնագագաթ)|Կոտուց]], [[Խոսրովասար]] լեռնագագաթները և այլ լեռնազանգվածներ։
 
Տարածքի ամենացածր կետը հարավում է՝ Արաքսի հունի մոտ՝ 801 մ։ Ամենաբարձր կետը հյուսիս-արևելքում գտնվող [[Սպիտակասար]] լեռնագագաթն է՝ 3555,7 մ։