«Վիրք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Caucasus 80 BC map de.png|thumb|300px|]]
'''Վիրք''' ({{lang-ka|იბერია}}, {{lang-la|Iberia}}, {{lang-grc|Ἰβηρία}}), պատմական երկիր [[Անդրկովկաս]]ի կենտրոնական մասում: Հարավից և հարավ-արևմուտքից սահմանակցում էր [[Մեծ Հայք]]ին, արևմուտքից՝ [[Կողքիս]]ին, հյուսիսից [[Ալանիա]]յին, արևելքից [[Աղվանք]]ին: Մայրաքաղաքներ են եղել [[Մցխեթ]]ը, [[Արմազ]]ը և [[Թբիլիսի]]ն: Հունա-հռոմեական հեղինակների մոտ կոչվել է նաև '''Իբերիա''': Մինչև մ.թ.ա. III-IIդդ. [[Իսպանիա]]ն ևս կոչվել է Իբերիա և անունների նմանություններից հույն և լատինական հեղինակները ենթադրել են, որ Կովկասի իբերները, այսինքն՝ վրացիները, առաջացել են Պիրենեյան թերակղզու իբերներից: XIX դարից սկսած առանց գիտական որևէ լուրջ կռվանի, որոշ հետազոտողներ ջանում են հիմնավորել այդ ենթադրությունը՝ առնչություններ որոնելով բասկերենի և վրացերենի միջև: [[Կուր]] գետի հովտում՝ ցեղային միության հիմքի վրա, մ.թ.ա.IV-III դդ. սահմանագծում առաջացավ վաղ ստրկատիական պետություն, որի հիմնադիրը, ըստ վրացական ավանդական պատմության, Քարթլիի տանուտեր [[Փառնավազ]]ն էր: Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր: Մայրաքաղաք [[Մցխեթա]]յում, ինչպես նաև մյուս քաղաքներում զարգացած էին արհեստներն ու առևտուրը: [[Արտաշես Ա]]-ն Վիրքից ազատագրում է զավթված և [[Երվանդունիներ]]ի օրոք [[Երվանդյան Հայաստան]]ի կազմի մեջ մտնող [[Գուգարք]] նահանգը և միացնում Մեծ Հայքին: [[Տիգրան Մեծ]]ի ժամանակ Վիրքը եղել է [[Մեծ Հայք]]ի գերիշխանության տակ: [[Մ.թ.ա. 66]] թ. Արտաշատի պայմանագրով դուրս է եկել հայկական գերիշխանությունից: [[387]] թ. [[Մեծ Հայք]]ի բաժանումից հետո [[Գուգարք]] նահանգը կցվել է Վիրքին և ստեղծվել [[Վրաց մարզպանություն]]ը: 337-ին [[քրիստոնեություն]]ը հայտարարվեց պետական կրոն: Ծիսակատարության լեզուն հունարենն ու ասորերենն էին, օգտագործվող այբուբենը՝ հունականն ու ասորականը: [[Վահանանց պատերազմ]]ի ժամանակ [[հայ-վրացական զորք]]երը [[Ճարմանայի դաշտ]]ում ծանր պարտություն կրեց պարսկական զորքից:[[862]]-[[1022]]թթ. Վիրքը մտել է [[Բագրատունյաց տերություն|Հայ Բագրատունիների տերության]] մեջ : [[Սելջուկյան արշավանքներ]]ի և տրիապետության ժամանակ զգալի թվով [[հայեր]] գաղթել են [[Վրաստան]]: Վիրքը իր հզորության գագաթնակետին է հասել [[Դավիթ Շինարար]] թագավորի օրոք: Վրաց [[Թամար]] թագուհին հայ-վրաց. զորքրով [[Զաքարե և Իվանե եղբայրներ]]ի օգնությամբ ազատագրել են [[Հայաստան]]ի բազմաթիվ շրջաններ: [[1199]]թ. վերջնական ազատագրվում է [[Բագրատունյաց Հայաստան]]ի սիրտ [[Անի]]ն: Ազատագրած տարածքները տրվեցին հիմնականում [[Զաքարյաններ]]ին: [[Վրաց Բագրատունյաց թագավորություն]]ը ավարտվեց [[1801]]թ. երբ [[Վրաստան]]ի զգալի մասը անցավ [[Ռուսաստան]]ի տիրապետության տակ : Վիրքի տարածքի վրա այժմ [[Վրաստան]]ն է:
 
== Տես նաև ==
Տող 8.
 
{{Վիքիպահեստ երկար|Caucasian Iberia}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Վրաստանի պատմություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վիրք» էջից