«Ներսես Գ Տայեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
'''Ներսես Գ Տայեցի''' (հայտնի է նաև որպես '''Ներսես Գ Իշխանցի''', '''Ներսես Գ Շինող''' (ծ. թ. անհայտ– 661)), [[Ամենայն հայոց կաթողիկոս]] [[641]]-ից: Հաջորդել է [[Եզր Ա Փառաժնակերտցի|Եզր Ա Փառաժնակերտցուն]]: Ծնվել է [[Տայք]]ի [[Իշխան (Տայք)|Իշխան]] գյուղում: Կրթվել է [[Բյուզանդիա]]յում, մտել այնտեղ զինվորական ծառայության: Վերադառնալով հայրենիք՝ ձեռնադրվել է, ապա կարգվել Տայքի եպիսկոպոս: Կաթողիկոս է դարձել Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու հավանությամբ, ծավալել եկեղեցաշինական բուռն գործունեություն, որի համար ստացել է Շինող մականունը: Նորոգել է [[Դվին]]ի Ս. Սարգիս, [[Վաղարշապատ]]ի Ս. Աստվածածին եկեղեցիները, [[Վասպուրական]]ի Ձորո վանքը, կառուցել [[Խոր Վիրապ|Խոր վիրապ]]ի Ս. Գրիգոր մատուռը, [[Զվարթնոց]]ի Ս. Գրիգոր կաթողիկեն՝ հարակից հայրապետանոցով և պարիսպներով: [[645]]-ին գումարել է Դվինի 5-րդ ժողովը, որի ընթացքում ընդունվել է 12 կանոնները: 648-ի Դվինի 6-րդ ժողովում Ներսես Գ Տայեցին և [[Թեոդորոս Ռշտունի]]ն մերժել են բյուզանդական կայսր Կոստաս II-ի (Կոստանդին) և Կ. Պոլսի պատրիարք Պյուռոսի՝ [[Քաղկեդոնի ժողով]]ն ընդունելու առաջարկը: 652-ին Կոստաս II կայսրը ներխուժել է Հայաստան, հալածել ընդդիմադիր հայ նախարարներին ու հոգևորականներին և կրկին առաջ քաշել եկեղեցիների միության խնդիրը: Այդ նպատակով, Դվինի Կաթողիկե եկեղեցում կայսրը հրամայել է հունական ծեսով մատուցել Պատարագ, որի ընթացքում կաթողիկոսի հետ միասին հաղորդվել են նաև հայ եպիսկոպոսները: 652-ին, երբ Թեոդորոս Ռշտունին արաբական զորքերի օժանդակությամբ բյուզանդացիներից ազատագրել է Հայաստանը, Ներսես Գ Տայեցին, խույս տալով արաբական կողմնորոշում ունեցող նախարարների հետ բախումից, մեկնել է [[Կ. Պոլիս]]՝ ակնկալելով կայսրի պաշտպանությունը:
[[Քաղկեդոնի ժողով]]ն ընդունելու առաջարկը: 652-ին Կոստաս II կայսրը ներխուժել է Հայաստան, հալածել ընդդիմադիր հայ նախարարներին ու հոգևորականներին և կրկին առաջ քաշել եկեղեցիների միության խնդիրը: Այդ նպատակով, Դվինի Կաթողիկե եկեղեցում կայսրը հրամայել է հունական ծեսով մատուցել Պատարագ, որի ընթացքում կաթողիկոսի հետ միասին հաղորդվել են նաև հայ եպիսկոպոսները: 652-ին, երբ Թեոդորոս Ռշտունին արաբական զորքերի օժանդակությամբ բյուզանդացիներից ազատագրել է Հայաստանը, Ներսես Գ Տայեցին, խույս տալով արաբական կողմնորոշում ունեցող նախարարների հետ բախումից, մեկնել է [[Կ. Պոլիս]]՝ ակնկալելով կայսրի պաշտպանությունը:
 
Նույն թվականի վերջին հուսախաբ վերադարձել է Հայաստան և մինչև [[659]]-ը քաշվել հայրենի Իշխան գյուղը՝ մեկուսանալով երկրի քաղաքական գործերից: Թեոդորոս Ռշտունու մահից (658) և արաբական սպառնալիքների մեղմացումից հետո, 659-ին վերադարձել է Վաղարշապատ, շարունակել Զվարթնոցի օժանդակ կառույցների շինարարական աշխատանքը: Ներսես Գ Տայեցու գահակալման օրոք կարևոր իրադարձություններից էր [[Սուրբ Խաչի գյուտ|ս. Խաչի գյուտ ]]ը և այդ առթիվ Վարագա ս. Խաչի տոնի հաստատումը ([[653]]): Կաթողիկոսը նույն վայրում՝ Վարագա լեռան վրա, որտեղ հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի խաչափայտի մի մասունքը, կառուցել է Ս. Նշան եկեղեցին: Ներսես Գ Տայեցին ամփոփվել է Զվարթնոցի հյուսիսային կողմում, իր կենդանության օրոք կերտած շիրիմում: Կաթողիկոսական գահին նրան հաջորդել է [[Անաստաս Ա Ակոռեցին]]: