«Զաքարիա Քանաքեռցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ուղղումներ ԱՎԶ ծրագրով
չNo edit summary
Տող 1.
'''Զաքարիա Քանաքեռցի''' (հայտնի է նաև որպես '''Զաքարիա Սարկավագ''', [[1627]], Քանաքեռ – [[1699]], Հովհաննավանք), հայ պատմիչ և մատենագիր։<ref name="Գասպարյան">Դավիթ Գասպարյան, Հայ հին և միջնադարյան գրականության պատմություն, Երևան, «Տիգրան Մեծ», 2009, էջ 479</ref> 13 տարեկանում անդամագրվել է [[Հովհաննավանք]]ի միաբանությանը, որտեղ և անցկացրել է իր ողջ կյանքը: Սովորել է Հովհաննավանքի վանական դպրոցում, աշակերտել առաջնորդներ Զաքարիա վրդ.վարդապետ Վաղարշապատցուն և Հովհաննես վրդ.վարդապետ Կարբեցուն: Իր ուսուցիչն է համարել նաև [[Առաքել Դավրիժեցի|Առաքել Դավրիժեցուն]], որին օգնել է սրբագրելու «Գիրք պատմութեանց» աշխատությունը:

Սովորելուն զուգընթաց ուսուցչություն է արել, վանքին կից մանուկների համար բացված դպրատանը: Եղել է դպիր, սարկավագ, ապա՝ սարկավագապետ: Կաթողիկոս [[Հակոբ Դ Ջուղայեցի|Հակոբ Դ Ջուղայեցու]] գործակիցն էր, ուղեկցել է նրան ուղևորությունների ժամանակ, կաթողիկոսի հատուկ հանձնարարականներով այցելել [[Ղազվին]] (1675), [[Զմյուռնիա]] (1682), [[Կ.Պոլիս]] (1684) և այլն:

Հովհաննավանքի առաջնորդ Սարգիս վրդ. Կարբեցու հանձնարարությամբ 1687-ին գրել է «Կոնդակ սուրբ ուխտին Յովհաննուվանից» աշխատությունը, որտեղ ներկայացրել է վանքի պատմությունը՝ հիմնադրումից մինչև իր օրերը: 1651-ին իր ընդօրինակությամբ կազմել է հայ պատմիչների երկերի ժողովածու, վերակազմել և նորոգել μազմաթիվ ձեռագրեր: Ձեռագրագիտական և հնագիտական արժեքով լայն ճանաչում ունի 1687-ին նրա նորոգված «Մարտիրողոգ Ճառընտիր» կոչվող ձեռագիրը (պահվում է Մատենադարանում):
 
1699-ին Զ.Զաքարիա Ք.Քանաքեռցին ավարտել է իր երկհատորանոց «Պատմագրութիւն» աշխատությունը, որն ընդգրկում է Հայաստանի պատմությունը Արշակունիների ժամանակներից մինչև 1699-ի դեպքերը: Այն եզակի սկզբնաղբյուր է հատկապես հեղինակի ապրած դարաշրջանի Հայաստանի և հարևան երկրների քաղաքական ու տնտեսական պատմության ուսումնասիրման համար (գիրքը թարգմանվել է ֆրանսերեն (1876) և ռուսերեն (1969)):
 
== Աղբյուրներ ==