«Շարական»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ +wikify
Տող 1.
{{wikify}}
 
ՇԱՐԱԿԱՆ, հայ միջնադարյան հոգևոր երգ, օրհներգություն։ Երգվում է եկեղեցական տոների ժամանակ։ Յուրաքանչյուր տոն ունի երգերի առանձին շարք, որից և ծագում է «շարական» անունը։ Շարականները ստեղծվել են հունական նմանատիպ երգերի օրինակով, V-XV դդ.։ Հայ թարգմանական գրականության հիմնադիրները Հին ու Նոր կտակարանները թարգմանելուն զուգընթաց հոգացել են նաև ընդհանուր քրիստոնեական երգաբանությունը Հայաստան ներմուծելու, հայ ազգային եկեղեցական երաժշտություն ստեղծելու մասին։ Առաջին շարականագիրներն են Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Մովսես Խորենացին։ Շարականների հեղինակները եղել են երաժիշտ, բանաստեղծ, երգիչ. իրենք են հորինել եղակակը, բառերը և երգել։
Երգերը բովանդակում են աստվածաշնչային մտքեր, որոնք համապատասխան էլ շարականների շարքերն ստացել են իրենց անունը.
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շարական» էջից