«Մեքենական թարգմանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 18.
Հայ գիտնականները փորձով ապացուցեցին, որ սկզբունքորեն նոր կառուցվածքի մեքենաներ են անհրաժեշտ մեքենական թարգմանության իրականացման համար։ Առաջարկված տեսակետը գիտականորեն հիմնավորելուց հետո սկսվեցին ՙԳառնի՚ թարգմանական մեքենայի նախագծման ու կառուցման աշխատանքները։ Աշխատանքները հաջողությամբ պսակվեցին, որի համար էլ 1967թ. ՀՀ ԳԱ հաշվողական կենտրոնի մի խումբ գիտաշխատողներ գյուտարարության համար արտոնագիր ստացան։ ՙԳառնի՚ թարգմանական մեքենան նախատեսված էր ռուսերեն մաթեմատիկական տեքստերի հայերեն թարգմանության համար։ Եթե մեքենական թարգմանությունը բնութագրվում է երեք մակարդակով՝ բառային, կառուցվածքային և իմաստային, ապա հայ գիտնականների կողմից մշակված թարգմանական ալգորիթմը, համապատասխանելով կառուցվածքային մակարդակին, բարձր գնահատվեց արտասահմանյան գիտնականների կողմից։ Մեքենական թարգմանության մեջ անգնահատելի դեր ունեն մեքենական բառարանները, որը հայ գիտնականները քաջ էին գիտակցում, բայց գոյություն ունեցող հայերենի բառարանները բավարար չէին մեքենական թարգմանության նպատակներին ծառայող համապատասխան բառարան ստեղծելու համար։ Անհրաժեշտ էր հայերենի հանգաբառարան, որտեղ բառերը դասավորված լինեին հակադարձ այբբենական կարգով և 1976թ. հրատարակվեց իր բնույթի մեջ եզակի ՙՀայոց լեզվի հանգաբառարան՚ :
Հայ գիտնականների հաջողությունները մեքենական թարգմանության բնագավառում հիմք դարձան ստեղծելու հայ և ռուս մասնագետների միացյալ խումբ և նրանց հանձնարելու իմաստային մակարդակի անգլերեն-ռուսերեն թարգմանության ալգորիթմի մշակումը։ Միևնույն ժամանակ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի հետ կնքվեց համապատասխան պայմանագիր, Մոսկվայում պաշտպանվեց իրականացման ծրագիրը, բայց և այնպես մի շարք կառուցվածքային փոփոխությունների պատճառով սկսած գործը ավարտին չհասավ։
== Գրականություն==
Ա. Մանուկյան, Ա. Սարգսյան, Ռ. Ուռուտյան, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառությունը լեզվաբանության մեջ, Երևան, 2004թ.: