«Ներսես Գ Տայեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
ՆԵՐՍԵՍ Գ ՏԱՅԵՑԻ, Ներսես Գ Իշխանցի, Ներսես Գ Շինող (ծ. թ. անհայտ, գյուղ Իշխան, Տայք նահանգ – 661, ամփոփվել է Զվարթնոցում), Ամենայն հայոց 29-րդ, կամ ըստ Մխիթար Անեցու 28-րդ հայրապետը (Մխիթար Անեցի, էջ 10), կաթողիկոս 641 թ.-ից: Հաջորդել է Եզր Ա Փառաժնակերտցուն (630-641թթ.): Ծնվել է Մեծ Հայքի Տայք գավառի Իշխան գյուղում` Ճորոխ գետի ափին: Կրթվել է Բյուզանդիայում և այնտեղ մտել զինվորական ծառայության: Վերադառնալով հայրենիք` ստացել է եկեղեցական ձեռնադրություն, ապա կարգվել Տայքի եպիսկոպոս: Կաթողիկոս է դարձել Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու (639-6543թթ.) հավանությամբ, ծավալել եկեղեցաշինական գործունեություն, որի համար ստացել է Շինող մականունը: Նորոգել է Դվին մայրաքաղաքի Ս. Սարգիս, Վաղարշապատի Ս. Աստվածածին եկեղեցիները, Վասպուրական նահանգի Ձորո վանքը, կառուցել Խոր վիրապի Ս. Գրիգոր մատուռը, Զվարթնոցի Ս. Գրիգոր կաթողիկեն (641 – 661թթ.) (հայտնի է եղել նաև որպես Վաղարշապատի Սբ. Գրիգոր, Առապարի Սբ. Գրիգոր անվանումներով, գտնվում է Արարատյան դաշտում, ՀՀ Արմավիրի մարզում, Վաղարշապատից 3 կմ հարավ: Ըստ Մովսես Կաղանկատվացու, Զվարթնոցն օծվել է 652 թ.-ին)` հարակից հայրապետանոցով և պարիսպներով: Զվարթնոցի պատին Ներսես Գ Տայեցին թողել է հունարեն արձանագրություն. «Ներսեսն է կառուցել, հիշեցեք»: Այս առթիվ Սեբեոս պատմիչը նշում է. «Այն ժամանակ հայոց Ներսես կաթողիկոսը որոշեց իր համար նստավայր շինել այն սուրբ եկեղեցիների մոտ, որ Վաղարշապատ քաղաքում էին` այն ճանապարհի վրա, որտեղ, ասում են, Տրդատ թագավորն (Տրդատ 3-րդ Մեծ (298-330թթ.) ընդառաջ ելավ սուրբ Գրիգորին: Շինեց այնտեղ մի եկեղեցի հանուն երկնային Զվարթունների (հրեշտակների) երկնային զորքերի բազմության, որոնք երազում երևացին սուրբ Գրիգորին: Կառուցեց այդ եկեղեցին` բարձրաշեն, զարմանալիորեն չքնաղ, աստվածային պատվին արժանի, ում նվիրեց: Աղբյուր բերեց, ջուր անցկացրեց նաև գետից և ողջ քարքարոտ վայրերը մշակեց, տնկեց այգիներ ու ծառաստաններ և նստավայրը շուրջանակի պատվարեց գեղեցկաշար բարձր պարսպով` ի փառս Աստծո» (Սեբեոս, գլ. ԽԵ, էջ 226-227): Վերոհիշյալի մասին պատմում է նաև Հովհան Մամիկոնյան պատմիչը:
պատմիչը:
 
645 թ.-ին Ներսես Գ Տայեցին գումարել է Դվինի 5-րդ ժողովոը, որի ընդունած 12 կանոնները մտել են Կանոնագրքի մեջ: 648 թ.-ին Դվինի 6-րդ ժողովում Ներսես Գ Տայեցին և Թեոդորոս Ռշտունին մերժել են Բյուզանդիայի կայսր Կոստանդին 3-րդ Կոստասի (642-668թթ.) և Կ. Պոլսի պատրիարք Պյուռոսի` բյուզանդական եկեղեցուն միանալու և Քաղկեդոնի ժողովն (տեղի է ունեցել 451թ.-ին)ընդունելու առաջարկը: 652 թվականին Կոստանդին 3-րդը ներխուժել է Հայաստան, հալածել ընդդիմադիր հայ նախարարներին ու հոգևորականներին և կրկին առաջ քաշել եկեղեցիների միության խնդիրը: Այդ նպատակով, մի կիրակի, Դվին մայրաքաղաքի Կաթողիկե եկեղեցում կայսրը հրամայել է հունական ծեսով մատուցել Պատարագ, և կաթողիկոսի հետ միասին հաղորդվել են նաև հայ եպիսկոպոսները: Այս մասին մանրամասն նկարագրել է Սեբեոս պատմիչը Սեբեոս, գլ. ԽԹ, էջ 269-273): Քաղաքական պարտադրող իրադրության պայմաններում առժամանակ և հարկադրաբար ընդունված միակամության դավանությունը` որպես հաշտության եզր պառակտված եկեղեցիների միջև, ի վերջո մերժվել է երկուստեք և Հայ եկեղեցու համար որևէ լուրջ հետևանք չի ունեցել: 652 թ.-ին, երբ Թեոդորոս Ռշտունին արաբական զորքերի օժանդակությամբ բյուզանդացիներից ազատագրել է Հայաստանը, Ներսես Գ Տայեցին, խույս տալով արաբական կողմնորոշում ունեցող նախարարների հետ բախումից, մեկնել է Կ. Պոլիս` ակնկալելով կայսրի պաշտպանությունը: Այս ամենն այսպես է նկարագրել պատմիչ Սեբեոսը. ««Իսկ հայոց Ներսես կաթողիկոսը գնաց թագավորի հետ տեղի (նկատի ունի Կոստանդին 3-րդին), ... և նրա հետ ուղևորվեց Կոստանդնուպոլսի: <Կայսրն> այնտեղ շուքով ընդունեց նրան, նվերներ տվին և այնտեղից ուղարկեցին իր բնակատեղին. եկավ հանգրվանեց Տայքում, մինչև Ռշտունյաց տերը մեռավ (նկատի ունի Թեոդորոս Ռշտունու մահը` 653 թ.-ին), և դադարեց տաճիկի (նկատի արաբներին) ասպատակը: Ապա 6 տարվա հալածանքից հետո վերադարձավ կրկին իր նստավայր, հաստատվեց կաթողիկոսության աթոռին: Շտապում էր ավարտել եկեղեցու շինարարությունը, որ կառուցեց Վաղարշապատ քաղաքի ճանապարհի վրա» (Սեբեոս, գլ. ԾԲ, էջ 287): Նույն թվականի վերջին հուսախաբ վերադարձել է Հայաստան և մինչև 659 թ.-ը քաշվել հայրենի Իշխան գյուղը, չհեռանալով հայրապետական առաջնորդությունից` մեկուսացել է երկրի քաղաքական գործերից: Թեոդորոս Ռշտունու մահից հետո (658թ.) և արաբական սպառնալիքների մեղմացումից հետո, 659 թ.-ին վերադարձել է Վաղարշապատ, շարունակել Զվարթնոցի օժանդակ կառույցների շինարարական աշխատանքը:
Ներսես Գ Տայեցու գահակալման օրոք կարևոր իրադարձություններից էր Ս. Խաչի գյուտը և այդ առթիվ Վարագա Ս. Խաչի տոնի հաստատումը (653թ.), որը Հայ եկեղեցու կարևորագույն տոներից է: Այն հաստատվել է 653 թ., երբ Թոդիկ և Հովել ճգնավորները գտան Քրիսոտոսի Խաչափայտի մասնունքը: Վարագա Սուրբ Խաչը տոնվում է Խաչվերացից 15 օր հետո, այսինքն՝ սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը: Կաթողիկոսը նույն վայրում` Վարագա լեռան վրա, որտեղ հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի խաչափայտի մի մասունքը, կառուցել է Ս. Նշան եկեղեցին: Ըստ ավանդության Ներսես Գ Տայեցի Հայրապետը, ի հիշատակ Վարագա սուրբ