«Մեքենական թարգմանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 29.
70-80-ականներին հաշվողական տեխնիկայի զարգացմանը զուգընթաց խթանվեց մեքենական թարգմանության համակարգերի ստեղծումը։ Այստեղ արդեն նպատակ էր դրվում ստեղծել մեքենական թարգմանության այնպիսի գործնական համակարգեր, որոնք ենթադրում էին մարդու մասնակցությունը թարգմանության գործընթացի տարբեր փուլերում։ Փաստորեն, մեքենական թարգմանության համակարգերը դառնում են թարգմանչի՝ ժամանակը և մարդկային ռեսուրսները խնայող օգնականը։ Այս տարիներին տարածում գտավ SYSTRAN ավտոմատ թարգմանության համակարգը, որը մշակվել էր ԱՄՆ ռազմաօդային ուժերի պատվերով։ Մեր ժամանակներում այն մեկ տարվա ընթացքում մոտավորապես 100 000 էջ թարգմանություններ է կատարում։ Եվրոպական համայնքների հանձնաժողովը գնում է SYSTRAN համակարգի անգլերեն-ֆրանսերեն տարբերակը, ինչպես նաև ռուսերեն-անգլերեն համակարգը, որը մշակվել էր ԱՄՆ-ում և օգտագործում էր ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի և Հյուսիս ատլանտյան դաշինքի (NATO՝ North Atlantic Treaty Organization) կողմից։ Այս ամենից զատ Եվրոպական համայնքների խորհուրդը պատվիրում Է ֆրանսերեն-անգլերեն և իտալերեն-անգլերեն տարբերակների մշակումը, որի արդյունքում Էլ հիմք Է դրվում EUROTRA ծրագրի, որը հիմնված Է ֆրանսիական և գերմանական հետազոտական խմբերի մշակումների վրա։ Այդ նույն ժամանակահատվածում ճապոնիայում գործունեություն Է ծավալվում մեքենական թարգմանության համակարգերի ստեղծման ուղղությամբ։ Եվ այսպիսով, 70-80-ական թվականներին սկսված մի շարք ծրագրեր հետագայում զարգացան և դարձան լիարժեք առևտրային համակարգեր։
 
Նոր մշակումների թվին Է պատկանում TM (translation memory) տեխնոլոգիան, որն աշխատում է տվյալների կուտակման սկզբունքով, թարգմանության ընթացքում պահպանվում է ելակետային հատվածը և նրա թարգմանությունը, որի արդյունքում ստեղծվում է լեզվաբանական տվյալների շտեմարան։ Այնուհետև թարգմանիչը որոշում է ընդունում խմբագրել, մերժել կամ ընդունել թարգմանությունը, որի արդյունքը պահպանվում է համակարգի կողմից։ Ներկայումս TRADՕՏTRADOS համակարգը հանդիսանում է TM տեխնոլոգիայի հիման վրա մեքենական թարգմանության հայտնի առևտրային ծրագրերի մշակողը։
 
90-ականները աչքի են ընկնում անհատական օգտագործման համակարգիչների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բուռն զարգացմամբ, Internet ցանցի լայն օգտագործմամբ։ Այս ամենը հնարավոր դարձրեց մեքենական թարգմանության հետագա զարգացումը։ Ներկայումս մի քանի տասնյակ ընկերություններ ստեղծում են մեքենական թարգմանության առևտրային համակարգեր, որոնց թվում են՝ SYSTRAN, IBM, L&N, PROMT-ը։