«Աշոտ Բ Երկաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 28.
== Աշոտ Երկաթը Հայոց իշխանաց իշխան==
Աշոտ Բագրատունուն բաժին հասավ ծանր գահակալության տարիներ:
Աշոտ Երկաթը քաղաքական ասպարեզ եկավ իշխանաց իշխանի պաշտոնում: Իշխանաց իշխանի պաշտոնը, Բագրատունի առաջին չորս թագավորների օրոք([[Աշոտ Ա Մեծ|Աշոտ Ա]], [[Սմբատ Ա Նահատակ|Սմբատ Ա]], [[Աշոտ Բ Երկաթ|Աշոտ Բ]], Աբաս՝[[Աբաս Ա|Աբաս]]՝ 887-953) զբաղեցրել են արքայական տան այն անդամներրը, որոնց ժառանգաբար անցնելու էր Հայոց գահը:Սմբատ Ա-ի օրոք իշխանաց իշխանի պաշտոնին նշանակվել են արքայի երկու եղբայրները՝ Շապուհը, հետո Դավիթը: Այդ ժամանակ Սմբատ Ա-ն իր որդուն՝ Աշոտին, չէր կարող նշանակել Հայոց իշխանաց իշխան, քանի որ 897 թվականին ստիպված պատանդ էր տվել [[Ատրպատական|Ատրպատականի]] ամիր Աֆշինին և հետ էր ստացել 901 թվականին<ref>{{Cite book|title=Հայոց իշխանաց իշխանը Բագրատունի առաջին արքաների օրոք|last=Եղիազարյան|first=Ա.|year=2014|pages=62-74}}</ref>: 903 թվականին, Աֆշինի մահվանից հետո, Ատրպատականի ամիր Յուսուֆը պատերազմում է Սմբատ Ա-ի դեմ, սակայն շուտով հաշտություն են կնքում: Յուսուֆը Սմբատ Ա-ին արքայական պատվերներ է ոսւղարկում, և նրա երեց որդուն՝ Աշոտին, կարգում է Հայոց իշխանաց իշխան՝ ճանաչելով նրա գահաժառանգման իրավունքը: Աշոտ Երկաթը, Յուսուֆ ամիրի կողմից ճանաչված իր՝ Հայոց իշխանաց իշխանի պաշտոնը վարեց մինչև 909 թվականը՝ Յուսուֆի արշավանքը դեպի Հայաստան<ref name=":1">{{Cite book|title=Աշոտ Երկաթ. Թագավոր Հայոց|last=Եղիազարյան|first=Արման|publisher=ԵՊՀ հրատարակչություն|year=2016|location=Երևան|pages=8-9, 67-82, 84, 89-93}}</ref>:
 
== Աշոտ Երկաթի գլխավորած ազատագրական պատերազմը և թագադրությունը ==
<ref name=":1" />909 թ. Յուսուֆի զորքերը հետապնդում էին Սմբատ Ա-ին, որը հեռացել էր Կղարջք, այնուհետև հաստատվել Դվինում: 910 թ. գարնանը Յուսուֆը զորք ուղարկեց Սմբատ Ա-ի դեմ և նր ուղարկած զորքին միացան նաև Գագիկ Արծրունու գնդերը: Իսկ Սմբատ Ա-ի զորքերը գլխավորում էին որդիները՝ Հայոց իշխանաց իշխան Աշոտն ու Մուշեղը: Նիգ գավառի Ձկնավաճառ կոչվող վայրի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որի ժամանակ հայկական զորքերը ծանր պարտություն կրեցին: Մուշեղը գերի ընկավ, իսկ Աշոտը փրկվեց: Սմբատը ամրացել էր Կապույտ բերդում, իսկ թագաժառանգ Աշոտի գլխավորությամբ երկրում ազատագրական պայքար էր ընթանում: Հովհաննես Դրասխանակերտցին հայտնում է, որ երկում սարսափելի քաոս և սով էր սկսվել: Թագաժառանգ Աշոտը պետք է միավորեր ժողովրդին, երկրից դուրս շպրտեր թշնամուն, պատժեր անհնազանդ իշխաններին՝ երկիրը դուրս բերելով այդ ծանր իրավիճակից: 908 թ. Գագիկ Արծրունի իշխանը, խզելով դաշինքը Սմբատ Ա-ի հետ, իրեն հռչակել էր հայոց թագավոր՝ հիմք դնելով Վասպուրականի Արծրունյաց թագավորությանը (908-1021 թթ.): Յուսուֆը, ցանկանալով ամեն կերպ պառակտել Հայաստանը, ճանաչեց Գագիկի թագավորությունը: Սակայն Գագիկ Արծրունին Հայաստանում հակաթոռ թագավորություն չստեղծեց և Յուսոֆի սպասելիքները չարդարացան: Այս ամենին գումարվեց հյուսիսային լեռնկան ցեղերի ասպատակությունները: Հովհաննես Դրասխանակերտցին հայտնում է, որ երկրում այնպիսի սով էր սկսվել, որ եղան նաև մարդակերության դեպքեր<ref>{{Cite web|url=http://archive3.ankakh.com/article/1158/ashvot--b--yerkath---yerkathya-kamqvov-hayryeniqi-nviryale---|title=ԱՇՈՏ Բ ԵՐԿԱԹ. երկաթյա կամքով հայրենիքի նվիրյալը...|date=16.07.2013 09:26|website=Անկախ նորություն|publisher=Վահե Անթանեսյան|accessdate=22.03.2023}}</ref>: 913 թվականին, երբ երբ Սմբատ Ա-ն գերեվարվեց, Յուսուֆը Գագիկ Արծրունուն հռչակեց Հայոց թագավոր<ref>{{Cite book|title=Պատմութիւն տանն Արծրունեաց, «Մատենագիրք Հայոց», ԺԱ Հատոր, Ժ դար,|last=Արծրունի|first=Թովմա, Անանուն|year=2010|location=Անթիլիաս-Լիբանան|pages=281-282}}</ref>: