«Նովել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
 
Տող 3.
'''Նովել''', '''նորավեպ''' ({{lang-it|novella}} - «նորություն»), պատմողական [[արձակ|պրոզայիկ]] ժանր, համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն, որն ունի դեպքերի ընթացք (սյուժե) և կերպարներ<ref name=jrbashyan_makhchanyan_grakanagitakan_bararan>Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան. «Գրականագիտական բառարան», Երևան, 1980, էջ 222-223։</ref>։ Սրան բնորոշ են սուր, կարճ սյուժեն, պատմողական չեզոք ոճը, անսպասելի արդյունքը։ Երբեմն օգտագործվում է որպես պատմվածքի հոմանիշ կամ համարվում է նրա տարատեսակ։ Ժամանակակից գրականության մեջ նովելը և պատմվածքը հաճախ դժվար է սահմանազատել։
 
Նովելը ձևավորվել է [[Վերածնունդ|վաղ Վերածնության]] շրջանում և իր դասական ձևով հանդես է եկել իտալացի [[Ջովաննի Բոկաչչո|Բոկաչչոյի]] [[Դեկամերոն|«Դեկամերոն»]] գրքում (14-րդ դար)։ Նովելների հիմքում ընկած էր հասարակությահասարակության բարձր խավի թերությունները երգիծող որևէ արտասովոր պատմություն կամ անեկդոտանման նորություն։ Իր հետագա զարգացման ընթացքում նորավեպն ընդլայնում է թեմատիկ ընդգրկման շրջանակները և դառնում արձակի տարածված ժանրերից մեկը։
 
[[Պատմվածք]]ի նման նորավեպը ևս սակավաթիվ կերպարներ ունեցող փոքրածավալ երկ է, որը պատկերում է մարդկային կյանքի մեկ, համեմատաբար ավարտուն դրվագ։ Նրա բնորոշ առանձնահատկություններից են անսովոր [[սյուժե]]ն, սուր բախումը, գործողության արագ զարգացումը և անսպասելի, կտրուկ վախճանը։ Բնության տեսարանների, առարկաների, հանգամանքների և հոգեվիճակների մանրամասն նկարագրություններ նովելի մեջ սովորաբար չեն լինում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նովել» էջից