«Մերկ արևը (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 11.
Ժամանելով սակաց բնակեցված մոլորակ՝ Էլեյդ Բեյլին հանդիպում է իր հին ծանոթին՝ ռոբոտ Դանիել Օլիվոյին, ում հետ նրանք սկսում են հետաքննությունը։ Սոլարիա մոլորակի բնակիչները միմյանցից մեկուսացված են ապրում՝պահպանելով [[սոցիալական հեռավորություն|սոցիալական մեծ հեռավորություն]]. մոլորակի բնակչությունն ընդամենը քսան հազար է, և յուրաքանչյուր մարդ (կամ ամուսնական զույգ) ապրում է իր հսկայական կալվածքում։ Մանկուց մարդիկ մեծանում են ռոբոտներով շրջապատված, մեծահասակներն անձնական շփումներն ընկալում են որպես անպարկեշտ բան և շատ բարդ փորձություն։ Իրականում անձնական շփումն ընդունելի է կամ բժշկի այցելությունների, կամ սերնդաբերության նպատակով ամուսինների շփումների դեպքում։ Այս երկու դեպքերն էլ չափազանց հազվադեպ են պատահում։ Մնացած բոլոր դեպքերում թույլատրվում են միայն տեսողական շփումներ [[Հոլոգրաֆիա|հոլոգրաֆիկ]] [[Եռաչափ հեռուստատեսություն|եռաչափ հեռուստակապով]], որը գործնականում չի տարբերվում իրականությունից։ Յուրաքանչյուր կալվածք ունի միջին հաշվով տասը հազար ռոբոտ, որոնք ամեն ինչ անում են մարդկանց փոխարեն։ Բնակիչները սպանել նույնպես չգիտեն, ինչն էլ նրանց ստիպել էր համաձայնվել երկրաբնակ հրավիրելու առաջարկին։
 
Ռիկեն Դելմարը (''{{lang-en|Rikaine Delmarre}}'') սպանվել էր բութ առարկայով։ Այսպիսով, ըստ ռ. Դանիելի, միակ կասկածյալը նրա այրին է՝ Գլադիան։ Նա հերքում է իր մեղքը, թեև նա միակ մարդն էր, ով կարղ էր նրան մոտենալ, և բացի այդ տուժողը պարկեշտ և օրինապաշտ սոլարիաբնակ էր և երբեք թույլ չէր տա, որ որևէ մեկն իրեն այնքան մոտենար, որ բութ գործիքով կարողանար հարվածել։ Մեղադրական եզրակացությանը խանգարում է միայն մեկ բան՝ սպանության գործիքը չի հայտնաբերվել։ Գլադիան շատ գայթակղիչ կառուցվածք ունի, և իր պահվածքով հաստատում է ռոբոտ Դանիելի կասկածանքը։ Օրինակ՝ նա հոլոգրաֆիկ կապի ժամանակ ամբողջովին մերկ՝ «բավական անհամեստ» վիճակով է ներկայանում Բեյլիին։
 
Հանցագործության վայրում, բացի դիակից, հայտնաբերվել էր նաեւ ռոբոտ։ Սակայն չի հաջողվել նրան հարցաքննել. տեսնելով սպանությունը, որը նա չէր կարողացել կանխել, նրա [[Պոզիտրոն|պոզիտրոնային]] ուղեղն ամբողջությամբ ու անվերադարձ այրվել էր։