«Պարմենիոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
Մ.թ.ա. 331 թվականին Պարմենիոնը ղեկավարում է մակեդոնական փաղանգը Գավգամելայի ճակատամարտում։ Կռվի մատույցներին, դիտելով հարթավայրում տեղակայված ահռելի քանակի պարսկական ուժերը նա առաջարկում է Ալեքսանդրին ձեռնարկել գիշերային գրոհ։ Ալեքսանդրը պատասխանում է, որ իրեն վայել չէ գաղթագողի հաղթանակ տանել։ Գավգամելան մակեդոնական բանակին բաժին ընկած ամենածանր հաղթանակն էր։ Մինչ Ալեքսանդրը հետապնդում էր Պարթևստանում թաքնված Դարեհին, Պարմենիոնը, հաստատվելով պարսկական տերության կենտրոնում, [[Աքեմենյան պետություն|Միդիայում]], ձեռնարկում է երկրի տնտեսական ու քաղաքական կարգավորումը։
 
== Ֆիլոտասի մահապատիժը։մահապատիժ։ Պարմենիոնի անկումն ու մահըմահ ==
Հայտնի է, որ Ալեքսանդրի բանակում ծառայել էին Պարմենիոնի երեք որդիները։ Հեկտորը Նեղոսում 331 թ. ջրահեղձ էր եղել, Նիկանորը վախճանվել էր հիվանդությունից, իսկ Ֆիլոտասը 330 թ. Ալեքսանդրի հրամանով մահապատժի էր ենթարկվել։ Պարմենիոնի մի դուստրը ամուսնացած էր Ատտալոսի հետ, որը նույնպես սպանված էր թագավորի կարգադրությամբ, իսկ մյուս դուստրը՝ փաղանգի հրամանատար Քենի կողակիցն էր։
Տող 24.
Մ.թ.ա. 330 թ. հոկտեմբերին նրանք Ալեքսանդրի դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանք են ներկայացնում Ֆիլոտասին։ Այդ գործը պատմության մեջ մտավ որպես “Ֆիլոտասի դավադրություն” և համարվում է Ալեքսանդրի ամենաաղմկահարույց գործողություններից մեկը։ Վարկածն այն էր, որ իբր Ֆիլոտասը, տեղեկանալով Ալեքսանդրի վրա պատրաստվող մահափորձի մասին, այն գաղտնի էր պահել։ Սկսվում է հետախուզություն, որը վարում էր ինքը Ալեքսանդրը։ Կտտանքների արդյունքում Ֆիլոտասը խոստովանում է հանցանքն ու մահապատժի ենթարկվում։
Այնուհետև հերթը հասնում է Պարմենիոնին, որը ճանաչվում է հանցավոր Ֆիլոտասի դավակից, չնայած որ վերջինս ժխտում էր հոր մասնակցությունը։ Հսկայական հեղինակություն վայելող Պարմենիոնը ղեկավարում էր մակեդոնական ռազմաուժերը և տնօրինում թագավորական գանձապետարանը, ինչի պատճառով Ալեքսանդրը շահագրգռված էր գործի արագ ավարտին։ Ոմն Պոլիդամանտոսին, իր հավատարիմ անձին, նա ուղարկում է Էկբատան, որտեղ այդ պահին գտնում էր Պարմենիոնը։ Երբ 70-ամյա Պարմենիոնը կարդում է այդ անձի կողմից իրեն տված իբր իր որդու նամակը, մարդասպանը հարձակվում ու կտրում է նրա օձիքը։ Պարմենիոնի գլուխը նա ուղարկում է Ալեքսանդրին։ Դժվարությամբ է հաջողվում հանգստացնել Էկբատանի կայազորը, որը ցնցված սահմռկեցուցիչ լուրը ստանալով՝ զենքի էր ելել։ Վախենալով Ալեքսանդրի ցասումից, Պարմենիոնի մարնինը հողին հանձնեցին ուշացումով, այն էլ՝ զինվորների ճնշման տակ։
 
== Աղբյուրներ ==
* [[Պլուտարքոս]] «Զուգահեռ կենսագրություններ»