«Portishead»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 5.
'''Portishead''' ([pɔːtɪsˈhɛd], փորթիշեդ ) թրիփ-հոփ և էքսպերեմենտալ ռոք ոճերում ստեղծագործող բրիտանական երաժշտական խումբ։ Խումբը ձևավորել են վոկալիստ Բեթ Գիբոնսը և երաժիշտներ Ջեֆֆ Բերրոուն և Էդրիան Ատլին 1991 թվականին Բրիստոլ քաղաքում ձայնային օպերատոր Դեյվ ՄակԴոնալդի մասնակցությամբ։ Այն անվանվել է Բրիստոլից 12 մղոն հեռավորության վրա գտնվող Բերրոուի հայրենի Portishead քաղաքի պատվին։ Խումբը ոգեշնչել է բազմաթիվ ժամանակակից երաժիշտների, ինչպիսիք են Kanye West-ը, Земфира-ն, Limp Bizkit խմբի կիթառահար Վես Բոռլանդը և երաժիշտ Danger Mous-ը։
 
Portishead-ի և նման ոճով ստեղծագործող խմբերի երաժշտությունը հաճախ բնորոշում են որպես թրիփ-հոփ, սակայն այդ խմբերի անդամներն անձամբ խուսափում են այդ տերմինից`տերմինից՝ մեկնաբանելով, որ լրագրողները փորձում են դասակարգել իրենց`իրենց՝ դասակարգմանը չենթարկվող ստեղծագործությունները։
 
== Խմբի պատմությունը ==
Տող 14.
Խումբը երեք տարով կորավ հանրության ուշադրության կենտրոնից, մինչ 1997 թվականին դուրս չեկավ նրանց երկրորդ «Portishead» ալբոմը։ Ալբոմը գլխավորում էր Մեծ Բրիտանիայում 10-րդ հորիզոնականը զբաղեցրած All Mine սինգլը։
 
1997 թվականին Նյու Յորքի Roseland Ballroom համերգային դահլիճում խումբը տվեց իր միակ`միակ՝ սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ համերգը։ Որոշ ժամանակ անց`անց՝ 1998 թվականին, թողարկվեց համերգային ալբոմ, որի համար հիմք հանդիսացան այդ համերգից վերցրված երգերի նվագախմբային տարբերակները։ Թողարկվեց նաև համերգի DVD սկավառակը։
 
=== Ստեղծագործական դադար (1999-2005 թթ) ===
Տող 25.
 
=== Third-ից մինչ մեր օրերը ===
2008 թվականի մայիսի 18-ին Բերրոուն, խմբի պաշտոնական բլոգում պատասխանելով նոր նյութի ձայնագրման վերաբերյալ հարցին, հայտարարեց, որ նա անհամբերությամբ սպասում է նոր երաժշտություններ ձայնագրելու հնարավորությանը։ 2009 թվականի սեպտեմբերի 28-ին Բերրոուն հայտարարեց խմբի նոր նախագծի վերաբերյալ«մեծ պլանների» մասին՝ ակնարկելով, որ ալբոմը չի թողարկի մինչ 2010 թվականի ավարտը։ 2009 թվականի դեկտեմբերի 9-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ, չսպասելով ալբոմին՝ դուրս եկավ Chase the Tear սինգլը, որը ձայնագրվել էր բրիտանական իրավապաշտպան "Համաշխարհային ամնիստիա" (Amnesty International) կազմակերպության համար հանգանակություն կատարելու նպատակով։ 2011 թվականի ամռանը Portishead-ը ելույթ ունեցավ Եվրոպայի փառատոններում։ Հուլիսի 23-ին և 24-ին խումբը գլխավորում էր Լոնդոնի երկու երաժշտական փառատոն։ 2011 թվականի հոկտեմբերին խումբը հաճախեց Հյուսիսային Ամերիկայի որոշ քաղաքներ`քաղաքներ՝ ներառյալ Նյու Յորքը, Մոնրեալը, Տոռոնտոն, Չիկագոն, Լոս Անջելեսը, Բեռկլին, Սիեթլը, Վանկովերը և Դենվերը։ Նրանք ավարտեցին իրենց շրջագայությունը`շրջագայությունը՝ ելույթ ունենալով Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, որտեղ Rolling Stone ամսագրին հարցազրույց տալուց Բերրոուն հայտարարեց, որ 2012 թվականի հունվարին սկսում է աշխատել նոր ալբոմի վրա`վրա՝ կատակելով, որ կարող է անցնի ավելի քան մեկ տասնամյակ մինչ ալբոմը լույս կտեսնի։ 2013 թվականին խումբը Glastonbury Music Festival փառատոնի ցուցակը գլխավորողներից էր և շրջագայեց Եվրոպայով։ 2014 և 2015 թվականների ամռանը Portishead-ը մի քանի համերգ տվեց Եվրոպայում։
 
Դեռ 2000-ականների սկզբում՝ Third ալբոմի թողարկումից առաջ խոսակցություններ կային, թե իբր Portishead-ը նոր Alien անվանմամբ ալբոմ է թողարկելու, բայց դրանք ժխտվեցին խմբի պաշտոնական կայքում հայտարարությամբ`հայտարարությամբ՝
 
«Alien ալբոմի թողարկման վերաբերյալ նշում ենք, որ տեղի է ունեցել շփոթմունք։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ ալբոմը Portishead-ը չի ձայնագրել։ Խումբն աշխատում է նոր նյութի վրա ձայնագրման ստուդիայում, բայց թողարկման ամսաթիվ դեռ պլանավորված չէ։ Հետևեք կայքին, քանի որ ցանկացած նախատեսվող թողարկման մասին առաջին հերթին, անկասկած, կհայտարարվի այստեղ։»
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Portishead» էջից