Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: ''' — → ''', oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Կաղապար:Հայկական այբուբեն}}
'''Զ, զ''', հայկական այբուբենի վեցերորդ տառը, անվանումը '''զա'''. սերում է հունական նախատիպարից։ [[Այբբենական համակարգ]]ում (հին և նոր) Զ-ի դերն է առաջնալեզվային (ատամնային) ձայնեղ շփական (սուլական) [[պարզ բաղաձայն]] [[հնչույթ]]ի արտահայտումը։ Թվային արժեքը` վեց, վեցերորդ։
 
Զ բաղաձայնի արտաբերման ժամանակ լեզուն առաջամասով մոտենում է վերին [[ատամնաշար]]ի հիմքերը երիզող շերտին (վերին լնդերքին, ալվեոլներին), առաջ բերելով նեղվածք` կլորավուն անցքի տեսքով. օդի որոշ տևողությամբ արտամղումը այդ անցքով թողնում է սուլոցի տպավորություն։ Ձայնալարերը թրթռում են։ Նվազագույն հնչույթաբանական հակադրություն է կազմում (մերձավոր լծորդական հարաբերակցության մեջ է) մի կողմից` '''ս'''-ի հետ (ձայնեղություն-խլություն. '''զուր-սուր''', '''զուտ-սուտ'''), մյուս կողմից` '''ժ'''-ի հետ (սուլականություն-շչականություն. '''զանգ-ժանգ, խազ-խաժ''')։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Զ» էջից