«Սուրբ Աստվածածնի Ավետման եկեղեցի (Սանկտ Պետերբուրգ, Վասիլևսկի կղզի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Ավետիս Օրհնյալ Աստվածածին Եկեղեցի''' (ռուս. Благовещения Пресвятой Богородицы) - գտնվում է Սանկտ Պե...
(Տարբերություն չկա)

12:20, 20 Սեպտեմբերի 2012-ի տարբերակ

Ավետիս Օրհնյալ Աստվածածին Եկեղեցի (ռուս. Благовещения Пресвятой Богородицы) - գտնվում է Սանկտ Պետերբուրգ քաղաքի Վասիլևսկի կղզու վրա:

Եկեղեցին պատկանում է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սանկտ Պետերբուրգի թեմին և հանդիսանում է Պետրոգրադի ծխական շրջանի անթամ:

Պատմություն

Առաջին փայտե եկեղեցին Վասիլեվսկի կղզու վրա կանգնեցվել է 1741-1742 թվականներին Ջուզեպպե Տեռզինիի պրոեկտով և գլխավորությամբ: Եկեղեցին կանգուն է եղել մինչև 1763 թվականը: Ժամանակ անց անհայտ հարուստ առևտրականներ Ի.Ս. և Ի.Ի. Չիրկինները որոշեցին կառուցել նոր և երկհարկ քարե եկեղեցի: Կառուցվեց այն 1750 թվականի Մայիսի 24-ին փայտյա եկեղեցու կողքին: Պատվիրատուների ցանկությամբ նա պետք է արտաքինից նման լիներ Պայծառակերպման (Преображенский) տաճարին: Եկեղեցու կառուցումը երկարատև էր իսկ ծառայությունը այնտեղ սկսեց միայն 1758 թվականից: Օծումը տեղի ունեցավ 1762 թվականի Սեպտեմբերի 15-ին: 1780-ականներին կառուցվեց նաև չորս յարուսանի զանգակատուն: 1844-1854 թվականներին եկեղեցին պատկանել է Նովոդևիչի վանքին: Եկեղեցին նկարներով ներկվել է 1859-ին նկարիչ Ռ.Ֆ. Վինոգրադովի կողմից: 1862 թվականին եկեղեցու հարյուրամյակի պատվին բացվեց քաղաքում առաջին ծխական աղքատների օգնության տունը: Այն աղքատներին տալիս էր տներ և կազմակերպում կացարաններ: 1936 թվականի մարտին եկեղեցին փակվեց և տարածքը տրվեց օգտագործման որպես պահեստ: Եկեղեցում գտնվող իկոնոստասը 1946 թվականին փոխանցվեց Սուրբ Երրորդության ("Кулич и Пасха") եկեղեցուն և տեղադրվեց կենտրոնական մասում: 1992 թվականին Ավետիս Եկեղեցին վերադարձվեց հավատացյալներին: Այնտեղ կատարվում են վերականգնողական աշխատանքներ: