«Հակոբ Անասյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 5 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.6
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ ԱնձԳիտնական}}
 
'''Հակոբ Սեդրակի Անասյան''' ({{ԱԾ}}), պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, մատենագետ, ձեռագրագետ։ Պատմական գիտությունների թեկնածու (1962), Լա Վեռնի ամերիկահայկական միջազգային քոլեջի պատվավոր դոկտոր (1984)։
 
== Կենսագրություն ==
Ավարտել է [[Վենետիկ]]իՎենետիկի [[Սուրբ Ղազար Կղզի|Ս.Ղազար կղզու]] [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան]] վարժարանը (1925), [[Փարիզ]]ում հետևել [[Կարապետ Բասմաջյան|Կ. Բասմաջյանի]] հայագիտական դասընթացներին (1931-1934)։ 1936 թվականին ներգաղթել է [[Խորհրդային Հայաստան]]։ 1936-1947 թվականներին՝ գիտաշխատող ԵՊՀ-ում, 1947-1976 թվականներին՝ [[ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ]]ում, 1979-1988 թվականներին՝ [[Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան]]ի Մերձավորարևելյան լեզուների ուսումնական կենտրոնում։ Եղել է նույն համալսարանի Գրիգոր Նարեկացու անվան հայագիտական ամբիոնի պատվավոր անդամ։ Աշխատակցել է հայ պարբերական մամուլին («Երկունք», «[[Էջմիածին (ամսագիր)|Էջմիածին]]», «[[Պատմա-բանասիրական հանդես]]», «[[Բազմավեպ]]», «[[Հանդես ամսօրյա]]», «[Սիոն (ամսագիր)[|Սիոն]]», «[[Շողակաթ (ամսագիր)|Շողակաթ]]» և այլն)։ Տիրապետել է հին և նոր բազմաթիվ լեզուների։
 
Անասյանը հեղինակ է հարյուրից ավելի աշխատությունների, որոնք հիմնականում նվիրված են միջնադարյան Հայաստանի քաղաքական կացությանը, կրոնի պատմությանը, մշակույթին, գրականությանը, լեզվին, մատենագրությանն ու մատենագիտությանը։ Նա զգալի ավանդ ունի հայ ազգ-ազատագրական շարժումների պատմության ուսումնասիրման բնագավառում։ «Նպաստ մը հայոց ազատագրական պատմության (ԺԷ դար) Մահտեսի Շահմուրատ և Հովհաննես Թութունջի» (1934), «XVII դ ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում» (1961), «Ստեփանոս Սալմաստեցի»<ref>[https://digilib.aua.am/book/377/ Յակոբ Անասեան, Ստեփանոս Սալմաստեցի (հատուածներ նոր ուսումնասիրութիւնից), Երուսաղէմ, 1981։]</ref> և այլ աղբյուրագիտական ու պատմագիտական մենագրություններում իր իսկ հայտնաբերած վավերագրերի միջոցով վեր է հանել հայ ազատագրական շարժումների չուսումնասիրված կամ պակաս ուսումնասիրված շատ դրվագներ, լուսաբանել հայ ժողովրդի ծանր վիճակը թուրք-պարսկական տիրապետությունների ներքո, արժեքավոր նոր տվյալներ ի հայտ բերել ֆրանսիական և հաբեշական արքունիքների հետ հայ քաղաքական շրջանակների հարաբերությունների վերաբերյալ։