«Միկրոշրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: {{Անավարտ}} → oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
 
Տող 2.
'''Միկրոշրջան''', բնակավայրերի կառուցապատման ժամանակակից քաղաքաշինական ամենափոքր միավորը։ Միկրոշրջանի կազմի մեջ բացի բնակելի շենքերից մտնում են նաև մսուր-մանկապարտեզներ, հանրակրթական [[դպրոց]]ներ, ամենօրյա անհրաժեշտության մթերային և արդյունաբերական ապրանքների խանութներ, մշակութային, մարզական, կենցաղային և վարչական սպասարկման հիմնարկություններ։ Միկրոշրջանի բնակիչների թիվը կարող է լինել 2—6 հզ-ից (գյուղական բնակավայրերում) մինչև 16 հզ․ (խոշոր [[քաղաք]]ներում)։
 
Միկրոշրջանի նախագծային և տեսական հիմունքները մշակվել են նախկին [[Խորհրդային Միություն]]ում, դեռևս [[1920]]-ական թթ․ և նոր թափ ստացել ետպատերազմյան տարիներին՝ ավերված քաղաքների վերականգնման ու նոր բնակելի զանգվածների շինարարության ընթացքում։ Միկրոշրջանի ծավալատարածական կոմպոզիցիան սերտորեն շաղկապվում է բնակելի տների տիպերի հետ, որոնք հաճախ մշակվում են բլոկ-սեկցիաների ձևով՝ ավելի ճկուն բնույթ հաղորդելով կառուցապատմանը։ Օրինակելի միկրոշրջաններներ են կառուցվել Մագնիտոգորսկում, [[Մոսկվա]]յում, [[ԼենինգրադՍանկտ Պետերբուրգ]]ում, [[Մինսկ]]ում, [[Վիլնյուս]]ում և այլուր։ [[Երևան]]ում առաջին միկրոշրջանի սինթետիկ կաուչուկի գործարանի բնակելի ավանն է ([[1932]], ճարտարապետ՝ Գ․ Քոչար, Մ․ Մազմանյան)՝ բաղկացած բնակելի շենքերից (3, 4-հարկանի) և բնակիչների սպասարկումն ապահովող հիմնարկներից։ Այդ սկզբունքով են կառուցվել [[Երևան]]ի [[Աջափնյակ]]ի և Նորքի բնակելի զանգվածները (ճարտարապետ Մ․ Մազմանյան, Ց․ Չախալյան), [[Ավան (վարչական շրջան)|Ավանի]] բնակելի շրջանը (ճարտարապետ Գ․ Մուշեղյան, Կ․ Մարտիրոսյան), [[Վանաձորի]]ի Դիմաց թաղամասը (ճարտարապետ Ա․ Թերզիբաշյան), [[ԼենինականԳյումրի]]ի Հյուսիսային բնակելի շրջանը (ճարտարապետ Փ․ Մանուկյան) և այլն։
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=546}}