«Աննա Հովներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ այլոք ->այլք, փոխարինվեց: այլոք → այլք oգտվելով ԱՎԲ
Տող 27.
 
== Կենսագրություն ==
Աննա Հովները ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 8-ին, Երևանում<ref>{{Cite web|url=https://avproduction.am/?ln=am&page=person&id=2387|title=AV Production - Աննա Հովներ|website=avproduction.am|accessdate=2019-09-24}}</ref>։ Հայրը [[Հայեր|հայ]] է, մայրը` [[Ռուսերեն|ռուս]]։ Ավարտել է Երևանի [[Համբարձում Գալստյան]]ի անվան թիվ 83 միջնակարգ դպրոց-վարժարանը և [[Ավետ Գաբրիելյան]]ի անվան թիվ 12 երաժշտական դպրոցը։ Աննա Հովները սովորել է նաև Երևանի Մենեջմենթի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է մասնագիտությամբ։ Տպագրվել է տարբեր թերթերում, ամսագրերում, պատրաստել հաղորդումներ [[Լոս Անջելես]]ի հայկական [[Հեռուստատեսություն|հեռուստատեսության]] համար։ Սկսել է ստեղծագործել դեռ մանուկ հասակից և գրել [[բանաստեղծություն]]ներ, [[պատմվածք]]ներ, [[երաժշտություն]]։ Հետագայում թողել է աշխատանքը և զբաղվել միայն երաժշտությամբ և [[երգ]]ով։ Երկու տարի սովորել է [[Ռուսաստան]]ի [[Վլադիվոստոկ]] քաղաքի Արվեստի բարձրագույն դպրոցում և 2002 թվականից, վերադառնալով Երևան, աշխատել է տեղի ակումբներում, [[ռեստորան]]ներում` որպես մենակատար։ Այդ ընթացքում, որպես էստրադային ժանրի կատարող և հեղինակ, նա մասնակցել է երաժշտական մի շարք մրցույթների։ Աննա Հովները երգերը հնչել են այն ժամանակվա առաջատար երաժշտական փառատոների և մրցույթների ընթացքում` «[[Սայաթ-Նովա]]», «Կռունկ» և այլն։ 2007 թվականին Սամվել Գրիգորյանի հետ ձայնագրել է զուգերգ, որի պրեմիերան տեղի է ունեցել [[Մոսկվա]]յի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ և նույն թվականին նկարահանվել է «Не забывай» երգի տեսահոլովակը։ Հետագայում թողարկել է նաև «Ջանս, սիրտս», «Армяне», «Люблю» և այլ երգեր։ Որպես երգահան, Աննան համագործակցել է մի շարք կատարողների հետ` [[Ռազմիկ Ամյան]], [[Սամվել Գրիգորյան (այլ կիրառումներ)|Սամվել Գրիգորյան,]] [[Արմինե Գրիգորյան (երգչուհի)|Արմինե Գրիգորյան]], [[Անդրե]], [[Եվա Ռիվաս]], Անժելա Բարխուդարյան և այլոք։այլք։ Թողարկել է բանաստեղծությունների գիրք և իր կատարմամբ ռուսական շանսոնի [[ձայնասկավառակ]]։ Նկարահանել է երեք տեսահոլովակ։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Հայ երգչուհիներ]]
[[Կատեգորիա:1982 ծնունդներ]]