«Մեսրոպ Տեր-Մովսիսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 2 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.6
Rescuing 2 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.6
Տող 22.
 
== Կենսագրություն ==
Մեսրոպ Վարդանի Տեր-Մովսիսյանը ծնվել է 1865 թվականին Շիկահող գյուղում։ Կրթություն է ստացել Շուշիի թեմական դպրոցում (1885), Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1890), [[Դորպատի համալսարան]]ում։ Դորպատի համալսարանն ավարտելուց հետո մեկնել է Վիեննա և որոշ ժամանակ թղթակցել տեղի Մխիթարյան հայրերի կողմից հրատարակվող «Հանդէս ամսօրեայ» պարբերականին։ 1892 թվականին մեկնել է Փարիզ և որոշ ժամանակ անց հրավիրվել [[էջմիածնի Գևորգյան ճեմարան]]՝ որպես հայագիտության դասախոս<ref>[{{Cite web |url=http://echmiadzin.asj-oa.am/5983/1/15.pdf |title=Մեսրոպ Վարդանի Տեր-Մովսիսյան] |accessdate=2019-10-21 |archive-date=2019-10-21 |archive-url=https://web.archive.org/web/20191021195419/http://echmiadzin.asj-oa.am/5983/1/15.pdf |dead-url=yes }}</ref>։ 1898 թվականի ապրիլի 24-ին ձեռնադրվել է [[աբեղա]], իսկ հունիսի 21-ին նշանակվել է նորընտիր [[Խրիմյան Հայրիկ]] կաթողիկոսին [[Երուսաղեմ]]ից [[էջմիածին]] ուղեկցող պատգամավորության անդամ։ Նույն թվականի մայիսին սատացել է վարդապետի աստիճան։ 1895 թվականին նշանակվել է Երևանի թեմական դպրոցների տեսուչ, իսկ մեկ տարի անց՝ Շուշիի թեմական դպրոցների տեսուչ։ Վերապատրաստվել է [[Վիեննա]]յում, [[Փարիզ]]ում, [[Երուսաղեմ]]ում, [[Լոնդոն]]ում, [[Բեռլին]]ում, [[Վենետիկ]]ում։ Մագիստրոսի գիտական աստիճանը ստացել է 1902 թվականին՝ [[Պետերբուրգ]]ում։ Նրա աշխատության թեման եղել է «Աստվածաշնչի հայերեն թարգմանության պատմությունը»։ Տեր-Մովսիսյանի ջանքերով Հայաստանում վերաբացվել են հայկական դպրոցները վերադարձվել եկեղեցական կալվածքները<ref>{{Cite web|url=http://zangezur.tv/news/view/13591.html|title=«Սյունիք»․ պատմության նոր էջ|last=One|first=Studio|website=www.zangezur.tv|language=am|accessdate=2019-10-22}}</ref>։ 1908 թվականի սեպտեմբերին նշանակվել է էջմիածնի [[Սինոդ]]ի անդամ։ Մեկ տարի անց Կ. Պոլսից Ս. էջմիածին է ուղեկցել նորընտիր կաթողիկոս Մատթևոս Բ Իզմիրլյանին, և նույն թվականի հոկտեմբերին ստացել ծայրագույն վարդապետի աստիճան։ 1909 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս։ Տեր-Մովսիսյանի ջանքերով 1908— 1911 թվականներին կառուցվել է Ս. էջմիածնի մատենադարանի շենքը։
 
[[Պատկեր:Բնակելի տուն Գորիսում 22.jpg|left|thumb|270px|Գորիսի այս տանը 1870-1882 թվականներին ապրել է Մեսրոպ Մագիստրոս արք․Տեր-Մովսիսյանը]]
Տող 32.
130-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է։
 
Տեր-Մովսիսյանը մահացել է 1939 թվականին Երևանում։ 1989 թվականին նրա աճյունը տեղափոխվել և ամփոփվել է էջմիածնի Ս. Գայանե վանքի միաբանական գերեզմանատանը<ref>[{{Cite web |url=http://echmiadzin.asj-oa.am/5983/1/15.pdf |title=ՄԵՍՐՈՊ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԱՃ3ՈԻՆԸ ԳՏՆՈԻՄ է ԻՐ ԱՐԺԱՆԻ ՏԵՂԸ] |accessdate=2019-10-21 |archive-date=2019-10-21 |archive-url=https://web.archive.org/web/20191021195419/http://echmiadzin.asj-oa.am/5983/1/15.pdf |dead-url=yes }}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==