«Հայ-թաթարական ընդհարումներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 4 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.5
Տող 53.
 
[[Գանձակ]]ում նոյեմբերի 18-ին թուրք-թաթարական խուժանը սլացավ դեպի հայկական հարուստ շուկան, որը գտնվում էր թուրքական թաղի մեջ և սկսեց թալանը։ Հարյուրից ավելի հայեր սպանվեցին։ 1905 թվականի նոյեմբերի 20-ին Թիֆլիսից վերադարձավ Աբրահամ Գյուլխանդանյանը և որպես Գանձակի զինվորական շտաբի ղեկավար իր ձեռքն առավ ինքնապաշտպանության կազմակերպումը։ Նոյեմբերի 21-ին Գանձակ հասավ Համազասպը, հաջորդ օրը՝ շուշեցի Ռոստոմը։ Նրանք պատասխան կրակով պաշտպանության տակ առան հայկական քաղաքամասը։ Թուրք խուժանը նահանջեց և նոյեմբերի 23-ի առավոտյան դադարեցրեց կռիվը։ [[Թիֆլիս]]ում բախումներ տեղի ունեցան 1905 թվականի նոյեմբերին։ Շուրջ 500 հայ կամավորներ 3 օրվա ընթացքում (նոյեմբերի 22–25-ը) հակահարված տվեցին թաթարներին։ Հայկական ինքնապաշտպանությունը գլխավորել է [[Արմեն Գարո]]ն (Գարեգին Փաստրմաճյանը)։ Ռուս ոստիկանությունը քաշվեց հրապարակից և Թիֆլիսի իրական տերը դարձան հայ մարտական խմբերը։ Երկու օր անց վրացիների և ռուսների միջամտությամբ կրակը դադարեց։ Որոշ ժամանակ անց երկու հազար զինված թուրքեր [[Բորչալուի գավառ|Բորչալուից]] մտան Թիֆլիս, գնդակներ արձակեցին ոչ միայն հայերի, այլև ռուսների և վրացիների վրա։ Կարճ ժամանակ անց կողմերը հաշտվեցին<ref>[[Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն]], [https://www.aniarc.am/2017/03/10/armenian-tatar-clashes-gandzak-tiflis-varandian/ Հայ-թաթարական պատերազմը (մաս չորրորդ). Գանձակ և Թիֆլիս]</ref>։ 1906 թվականի ընթացքում Անդրկովկասում, հիմնականում՝ Արցախում, ընդհարումները շարունակվում էին։ Հուլիսին նոր թափով սկսվեց Շուշիի ողբերգությունը։
 
<gallery mode="packed">
Massacres of Armenians in Baku, killed Armenians, 1905.png|Բաքվի հայերի ջարդեր, սպանված հայերը, 1905թ․
Massacres of Armenians in Baku, destroyed Armenian house, 1905.png|Բաքվի հայերի ջարդեր, հայի ավերված տուն, 1905թ․
Massacres of Armenians in Baku, killed Armenians, february, 1905.png|Բաքվի հայերի ջարդեր, սպանված հայերը, 1905թ․
Massacres of Armenians in Baku, widowed Armenian women, orphaned Armenian children, 1905.png|Բաքվի հայերի ջարդեր, այրիացած հայ կանայք, որբացած հայ երեխաներ, 1905թ․
Massacre of Armenians in Baku, wounded Armenian, 1905.png|Բաքվի հայերի ջարդեր, վիրավոր հայ, 1905թ․
</gallery>
 
== Տես նաև ==