«Սառցադաշտաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 6.
 
Սառցադաշտաբանությունը որպես [[գիտություն]] ձևավորվել է 18-րդ դարում (ալպիական դպրոց, Օ․ Սոսյուր), հետագա զարգացում ստացել 19-րդ դարում (Լ․ Մգասիս, Դ․ Ֆորբս, Ջ․ Տինդալ, Ֆ․ Ֆորել, Ն․ Ա․ Բուշ, Բ․ Ա․ Ֆեդչենկո, Պ․ Ա․ Կրոպոտկին և ուրիշներ)։ 20-րդ դարին սկսվեց սառցադաշտաբանության զարգացման երկրորդ փուլը (Դ․ Գլեն, Կ․ Ֆ․ Վոյակովսկի և ուրիշներ)։ Մերձբևեռային ու լեռնային [[սառցադաշտեր]]ի վրա ստեղծվեցին մշտական կայաններ։ Սառցադաշտաբանության զարգացմանը նպաստեցին Առաջին ([[1882]]-[[1883]]) և Երկրորդ ([[1932]]-[[1933]]) Միջազգային բևեռային, Միջազգային երկրաֆիզիկական ([[1957]]—[[1959]]) տարիներում և Միջազգային ջրաբանական տասնամյակում ([[1965]]—[[1975]]) կատարված ուսումնասիրությունները։
 
Սառցադաշտաբանության ասպարեզում մեծ ներդրում ունեն սովետական գիտնականները (Վ․ Ն․ Բոգոսլովսկի, Ս․ Վ․ Վյալով, Պ․ Ա․ Շումսկի, Գ․ Ա․ Ավսյուկ, Մ․ Վ․ Տրոնով, Կ․ Կ․ Մարկով, Մ․ Վ․ Կալեսնիկ, Լ․ Ա․ Վարդանյանց, Գ․ Կ․ Տուշինսկի և ուրիշներ)։ Նրանք մշակել են [[սառցադաշտեր]]ի պլաստիկ և մածուցիկապլաստիկ շարժման տեսությունները, [[սառցադաշտեր]]ի տարածման, սառցապատման փուլերի, դասակարգման և այլ խնդիրներ։ Վերջին տասնամյակներում մեծացել է [[սառցադաշտեր]]ում պարփակված քաղցրահամ ջրի օգտագործման հնարավորությունների ուսումնասիրությունը, փորձեր են կատարվում այսբերգները տեղափոխելու, լեռնային սառցադաշտերի աբլյացիան ([[զանգված]]ի նվազումը) կարգավորելու ուղղությամբ։
 
{{Արտաքին հղումներ}}