«Ջեյմս Քրյուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.6
Տող 11.
1950 թվականին Էրիխ Քեսթների խորհրդով որոշում է ստեղծագործել մանուկների համար։ Նրա առաջին՝ «Հանզելմանը ճանապարհորդում է երկրի շուրջը» պատկերազարդ գիրքը հրատարակվել է 1953 թվականին։ Քրյուսը մի քանի տասնյակ արձակ և բանաստեղծական բովանդակությամբ մանկական գրքերի հեղինակ է, որոնցից ամենահայտնին «Թիմ Թալլերը կամ վաճառված ժպիտը» հեքիաթն է (1962)։ Պատանիների համար գրված արկածախնդրական այդ հեքիաթում հեղինակն օգտագործում է իրավիճակներ՝ փոխառնված դասական գրականության տարբեր ստեղծագործություններից, օրինակ՝ Գյոթեի «Ֆաուստից»։ Դիցաբանական տարրերով և գրական պատրանքներով հագեցվածությունը՝ իր ամբողջական սահմանակվածության հետ մեկտեղ, այդ վեպը դարձնում է 20-րդ դարի դասական գրականության ստեղծագործություն, որն, ի դեպ, հավասարապես հետաքրքիր է և՛ մանուկների, և՛ մեծահասակների համար։
 
«Թիմ Թալլերը կամ վաճառված ժպիտը» հեքիաթի համար Քրյուսը 1968 թվականին պարգևատրվել է [[Հանս Քրիստիան Անդերսեն|Հանս Քրիստիան Անդերսենի]] շքանշանով, որին արժանանում են միայն մանկական լավագույն գրողները և մանկական գրքեր պատկերազարդող լավագույն նկարիչները։ Այս [[շքանշան]]ն անվանում են նաև «Նոբելյան մրցանակ Մանկական գրողների համար»<ref>[http://www.ibby.org/index.php?id=308 Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակակիրների ցուցակ] {{Webarchive|url=https://www.webcitation.org/665e6fuA9?url=http://www.ibby.org/index.php?id=308 |date=2012-03-11 }}{{ref-en}}</ref>։
 
Գրականության վերաբերյալ իր հայացքները Ջեյմս Քրյուսը շարադրել է «Միամտությունը և արվեստի ընկալումը. մտորումներ մանկական գրականության վերաբերյալ» (1969) գրքում։ Գրողի գրչին են պատկանում նաև մի շարք [[երգ]]եր, [[ռադիոներկայացում]]ներ, հեռուստասցենարներ և տարբեր լեզուներից գերմաներեն թարգմանված բազմազան ստեղծագործություններ։