«Նիկոլայ Ժուկովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ. thumb|Նիկոլայ Ժուկովսկի Նիկոլայ Ժուկովսկի (1847-1921), գիտնական, մեխանիկայի ու մաթեմա...)
 
[[Պատկեր:Jukovski.jpg|thumb|Նիկոլայ Ժուկովսկի]]
[[Պատկեր:Jukovski.jpg|thumb|Նիկոլայ Ժուկովսկի]] '''Նիկոլայ Ժուկովսկի''' ([[1847]]-[[1921]]), գիտնական, մեխանիկայի ու մաթեմատիկայի մասնագետ: Նրան [[Վլադիմիր Իլյիչ Լենին|Լենինն]] անվանել է «ռուսական ավիացիայի հայր»: Ժուկովսկին ինքը երբեք օդաչու չի եղել: Բայց իր երկարատև կյանքի մեծ մասը նա նվիրաբերեց այն բանին, որ մարդկանց թռչել սովորեցնի: [[Վլադիմիր]] քաղաքի մոտ գտնվող [[Օրեխովո]] գյուղի բնակիչները, ուր ամռանը, սովորաբար, հանգստանում էր Նիկոլայ Եգորովիչը, հաճախ էին նրան տեսնում տարօրինակ զբաղմունքի մեջ: Մեկ էլ տեսար պրոպելլեր ունեցող նետեր կարձակեր ու կհետևեր, թե ինչպես են դրանք թռչում, մեկ էլ հեռադիտակով երկար կդիտեր թռչունների թռիչքը: Կամ էլ մեջքին կկապեր փայտե ձողերի վրա ձգված լաթե թևեր և ամբողջ թափով կսլանար հեծանիվով: Տեսնում էին նաև, թե ինչպես նա որսի ժամանակ ուշադիր զննում ու չափում էր խփված թռչնի թևերը: Իսկ [[Մոսկվա|Մոսկվայի]] համալսարանում, ուր Նիկոլայ Եգորովիչը պրոֆեսոր էր, նա մի մեծ խողովակ էր տեղադրել, որի մեջ օդափոխիչն օդի ուժեղ հոսք էր ստեղծում (այդպիսի խողովակն անվանում են աերոդինամիկական խողովակ): Նիկոլայ Եգորովիչն այդ խողովակում ինքնաթիռի տարբեր թևերի մոդելներ էր փորձարկում: Այդ փորձերի, դիտումների ու մաթեմատիկայի օգնությամբ Ժուկովսկին հասկացավ, թե ինչպես պետք է կառուցված լինեն մարդուն օդ բարձրացնելու ունակ ծանր մեքենայի թևերը: Նա դարձավ «աերոդինամիկա» գիտության հիմնադիրը: Դա գիտություն է այն մասին, թե ինչպես պետք է ինքնաթիռներ կառուցել և դրանցով թռչել:
 
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Ռուսներ]]
[[Կատեգորիա:Գիտնականներ]]
 
[[de:Schukowski (Begriffsklärung)]]
17 101

edits