«Իրադարձությունների հորիզոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ավելացրեք 1 գիրք Վիքիպեդիա:Ստուգելիություն (20210515)) #IABot (v2.0.8) (GreenC bot
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.5
Տող 12.
|}
<!-- Deleted image removed: [[Պատկեր:Black-hole-magnetic-field.jpg|left|thumb|Image of an "eating" Black hole in action.]] -->
Իրադարձությունների հորիզոնի ամենահայտնի օրինակներից մեկը արտածվում է [[հարաբերականության ընդհանուր տեսություն|հարաբերականության ընդհանուր տեսության]] [[սև խոռոչ]]ի նկարագրությունից՝ երկնային մարմին, որի զանգվածն այնքան ահռելի է, որ շրջակայքի մատերիան կամ ճառագայթումը չեն կարողանում դուրս գալ նրա [[գրավիտացիոն դաշտ]]ից։ Սա հաճախ նկարագրվում է որպես սահման, որի ներսում սև խոռոչի [[երկրորդ տիեզերական արագություն]]ն ավելի մեծ է, քան [[լույսի արագություն]]ը։ Սակայն ավելի ճշգրիտ նկարագրությունն այն է, որ այս հորիզոնի ներսում բոլոր լուսանման ճանապարհները (այն ճանապարհները, որոնցով կարող է շարժվել լույսը)և ուրեմն հորիզոնի ներսում գտնվող մասնիկների [[լուսային կոն]]երի բոլոր ճանապարհներն այնպես են խոտորվում, որ ընկնեն խոռոչի մեջ։ Հենց մասնիկը հայտնվում է հորիզոնի ներսում, խոռոչի ներսում շարժվելն անխուսափելի է ճիշտ այնպես, ինչպես ժամանակի մեջ առաջ շարժվելը, և կարող է փաստորեն մտածվել որպես դրան համարժեք՝ կախված կիրառված տարածաժամանակային կոորդինատական համակարգից<ref>{{Cite book| title=The large scale structure of space-time | author=S. W. Hawking and G. F. R. Ellis | publisher=Cambridge University Press | year=1975}}</ref><ref>{{Cite book| author=Thorne, Kip S.; Misner, Charles; Wheeler, John | title=Gravitation | publisher=W. H. Freeman and Company | year=1973}}</ref><ref>{{Cite book| author=Wald, Robert M. | title=General Relativity | location=Chicago | publisher=University of Chicago Press | year = 1984}}</ref><ref>{{Cite book| title=Cosmological Physics | url=https://archive.org/details/cosmologicalphys0000peac | author=J. A. Peacock | publisher=Cambridge University Press | year=1999}}</ref><ref>[{{Cite web |url=http://astroreview.com/issue/2012/article/black-hole-horizons-and-how-they-begin |title=Dieter Brill, “Black Hole Horizons and How They Begin”, Astronomical Review (2012); Online Article, cited Sept.2012.] |accessdate=2015-09-26 |archive-date=2014-09-16 |archive-url=https://web.archive.org/web/20140916114805/http://astroreview.com/issue/2012/article/black-hole-horizons-and-how-they-begin |dead-url=yes }}</ref>։
 
Չպտտվող մարմնի համար [[Շվարցշիլդի շառավիղ|Շվարցշիլդի շառավղի]] մակերևույթը որպես իրադարձությունների հորիզոն է գործում (սակայն [[պտտվող սև խոռոչ]]ի վարքը թեթևակի տարբերվում է)։ Օբյեկտի Շվարցշիլդի շառավիղը համեմատական է նրա զանգվածին։ Տեսականորեն նյութի ցանկացած քանակություն սև խոռոչ կդառնա, եթե տարածության մեջ սեղմվի այնքան, որ տեղավորվի համապատասխան Շվարցշիլդի շառավղում։ [[Արեգակ]]ի զանգվածի համար այս շառավիղը մոտավորապես 3 կիլոմետր է, [[Երկրագունդ|Երկրագնդի]] համար՝ մոտավորապես 9 միլիմետր։ Սակայն գործնականում ո՛չ Երկիրը, ո՛չ Արեգակը անհրաժեշտ զանգվածը, հետրաբար անհրաժեշտ գրավիտացիոն ուժը չունեն՝ հաղթահարելու համար էլեկտրոնների և նեյտրոնների [[այլասերված նյութ|այլասերված ճնշումը]]։ Այս ճնշման տակ [[գրավիտացիոն կոլապս|կոլապսի]] ենթարկվելու համար պահանջվող նվազագույն զանգվածը աստղի [[Թոլմեն-Օպենհայմեր-Վոլկովի սահման]]ն է, որը մոտավորապես երեք արեգակնային զանգված է։