«Աֆրոարաբներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.5
Տող 15.
Մեր թվարկության մոտավորապես 1-ին հազարամյակում [[Բանտու (ժողովուրդ)|Բանտու]] ձկնորսները աևտրային քաղաքներ են հիմնել այսպես կոչված [[Սուահիլի ափ]]ին, որը 10-րդ և 12-րդ դարերի միջակայքում դարձել է արաբաբնակ։ Շուտով պորտուգալացիները նվաճել են այդ առևտրական կենտրոնները։ 1700-ական թվականներից մինչև 1800-ական թվականների սկիզբը Մուսկատի սուլթանության մուսուլմանական զորքերը գրավել են այդ շուկայական քաղաքները, հատկապես նրանք, որոնք գտնվում էին Պեմբա և Զանզիբար կղզիներում գտնվողները։ Այս տարածաշրջաններում [[Օման]]ի և [[Եմեն]]ի [[արաբներ]]ը խառնվել են տեղի «նեգրական» բնակչության հետ, ինչի արդյունքում առաջացել է տեղի աֆրոարաբական համայնքները{{sfn|Hinde|1897|p=2}}։ Նիգեր-կոնգոյան սուահիլիերենը և մշակույթը մեծապես զարգացել են հենց արաբ տղամարդկանց և բանտուի բնիկ կանանց միջև նման խառը ամուսնությունների շնորհիվ<ref>{{cite book|title=Tarikh, Volumes 1-2|date=1966|publisher=Longman|page=68|url=https://www.google.com/books?id=qVvjAAAAMAAJ|accessdate=6 December 2016}}</ref>։
 
Աֆրոարաբական համայնքները հիմնադրվել են նաև Նեղոսի հովտում, քանի որ արաբները խառնվում էին [[Սուդան]]ի բնիկ ցեղերի հետ<ref name=Mazrui77>{{harvnb|Mazrui|2014|p=77}}</ref>։ Այնուամենայնիվ, Սուդանի մեծ թվով աֆրոարաբներ քիչ կենսաբանական կապերը արաբական ժողովուրդների հետ, սակայն նրանց վրա ազդեցություն է ունեցել հին արաբական քաղաքակրթությունը և մշակույթը{{sfn|Guarak|2011|pp=7, 401}}։ 1800-ական թվականների կեսերից մինչև վերջն ընկած ժամանակահտվածում արաբ առևտրականները սկսել են տեղափոխվել [[Կենտրոնական Աֆրիկա|Կենտրոնական Աֆրիկյան]] ներքին շրջաններ՝ հետապնդելով փղոսկրի առևտուր կատարելու նպատակ{{sfn|Hinde|1897|p=3}}։ Ի տարբերություն մնացած խառնուրդ ռասաների՝ [[Պարսից ծոցի երկրներ]]ի արաբները աֆրոարաբներին չեն վերաբերվում որպես կիսակաստա, ինչի արդյունքում աֆրոարաբները նրանց հետ նույն հասարակության մեջ գտնվում են հավասար դիրքի վրա (եթե աֆրոարաբի հայրը արաբ է)<ref name=Mazrui77/>։ Այսպիսով, 1964 թվականի [[Զանզիբարի հեղափոխություն]]ից հետո շատ աֆրոարաբներ լքել են Զանզիբարը և բնակություն հաստատել [[Օման]]ում․ նրանք կարողացել են զբաղեցնել քաղաքական և դիվանագիտական բարձր պաշտոններ և ընդունվել են որպես արաբներ։ Աֆրոարաբների և ոչ արաբացված աֆրիկացիների ձուլումը նաև օգնել է մուսուլմանության քարոզիչներին, որպեսզի նրանք Աֆրիկայում տարածեն [[Իսլամ|մուսուլմանույթուն]]ը<ref name=Mazrui77/>։ Սակայն այս ամենը չի վերաբերում [[Հյուսիսային Աֆրիկա]]յի աֆրոարաբներին, որտեղ ռասայական խտրականությունը դեռևս կարևոր դեր է խաղում․ աֆրոարաբներին տարանջատում են հիմնական արաբական բնակչությունից։ Դա տեղի է ունենում Թունիսում, Ալժիրում, Լիբիայում և Մարոկկոյում<ref>{{Cite web |url=https://www.aljazeera.com/programmes/peopleandpower/2016/03/tunisia-dirty-secret-160316153815980.html |title=Արխիվացված պատճենը |accessdate=2020-08-24 |archive-date=2020-08-24 |archive-url=https://web.archive.org/web/20200824112905/https://www.aljazeera.com/programmes/peopleandpower/2016/03/tunisia-dirty-secret-160316153815980.html |dead-url=yes }}</ref><ref>https://www.laits.utexas.edu/africa/ads/900.html</ref><ref>{{Cite web |url=https://www.independent.co.uk/news/world/africa/libyans-dont-like-people-with-dark-skin-but-some-are-innocent-2345859.html |title=Արխիվացված պատճենը |accessdate=2020-08-24 |archive-date=2020-09-13 |archive-url=https://web.archive.org/web/20200913025141/http://www.independent.co.uk/news/world/africa/libyans-dont-like-people-with-dark-skin-but-some-are-innocent-2345859.html |dead-url=yes }}</ref><ref>https://www.bbc.com/news/world-africa-46810367</ref>։
 
Պարսից ծոցի արաբական պետություններում Սուահիլի ափից սերող մարդկանց ժառանգները կատարում են Լիվայի և Ֆան Աթ-Թանբուրա ավանդական երաժշտությունն ու պարերը<ref>Poul Rovsing Olsen, "La Musique Africaine dans le Golfe Persique", Journal of the International Folk Music Council, Vol. 19, (1967), pp. 28-36</ref>։ Միզմարը կատարվում է նաև [[Սաուդյան Արաբիա]]յի Տիհամա և Հիզաջ շրջանների աֆրոարաբների կողմից։ Այդ աֆրիկացիների նախնիները սկզբնապես [[Պարսից ծոց]] են բերվել որպես ստրուկներ։ Այնուամենայնիվ, այսօր նրանք լիովին ճանաչվել են Պարսից ծոցի երկրների քաղաքացիներ, չնայած այն բանի, որ նրանք ոչ մի արաբական ծագում չունեն։