«Հին Գորիս»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
'''Հին Գորիս''', '''Կյորես''', [[գյուղ]] [[Սյունիք]]ի [[Տաբանդ]] [[գավառ]]ում, [[Գորիս]] [[գետ]]ի միջին հոսանքի ձախ ափին, [[Լաստիկալ]] (Խութ) լեռան հյուսիսարևմտյան լանջերն ակոսող ձորում։ Գորիսի որոշ ուսումնասիրողներ կապում են Ս․ Օրբելյանի ([[13-րդ դար]]ի) հիշատակած Գորու և Գորայք գյուղերի անունների, ոմանք էլ՝ այժմյան Գորիսիցից 2 կմ արևմուտք գտնվող Կյուփեր կոչված վայրի անվան հետ։
== Պատմություն ==
Գորիսը բնակավայր է եղել վաղ ժամանակներից․ մարդը նրա քարաևձավներն ու քարայրերը որպես կացարան օգտագործել է դեռևս խոր հնադարում։ Միջին դարերում եղել է կարևոր հանգույց հին Գորիս Նախիջևանից Զանգեզուրով դեպի [[Արցախ]] և Մերձկասպյաև տափաստանները գնացող այն բանուկ ճանապարհի վրա, որով տեղափոխվում էր [[Նախիջևան]]ի աղը։ Պահպանվել է քարայրների մեջ եղած քարանձավները։ Գորիսը մելիքանիստ էր։ Առաջին մելիքը՝ Օհանը, որ Փանահ խանից իր տիտղոսն ստացել էր ՂարաբաղիԱրցախի Մելիք-Շահնազարի միջնորդությամբ, [[1765]] թվականին կառուցել է Գորիսի [[եկեղեցի]]ն։ [[1805]] թվականին Գորիսը դարձավ ռուսական ռազմակայան։ [[1826]] թվականի հուլիսին, երբ սկսվեց ռուս-պարսկական պատերազմը, Գորիսում տեղավորված էր [[ռուսական բանակ]]ի 42-րդ եգերական գնդի երեք վաշտ՝ երկու թնդանոթով։ Գնդապետ Գորիս Նազիմկայի հրամանատարությամբ նրանք շարժվեցին դեպի [[Ղարաբաղ]]՝Արցախ՝ օգնելու [[Շուշի]]ի պաշտպաններին։ [[1823]] թվականին Գորիսն ուներ 119 ծուխ։ Բնակչությունը ստվարացավ [[Թուրքմենչայի պայմանագիր|Թուրքմենչայի պայմանագրով]] ([[1828]]) [[Պարսկաստան]]ից [[Արևելյաև Հայաստան]] վերադարձած հայերի հաշվին։ Մինչն [[1841]] թվականը Գորիսը մտնում էր Տաթևի մահալի մեջ, այնուհետև դարձավ ևրա արևելյան հատվածի գյուղերից կազմված՝ Գորիսի գավառամասի կենտրոնը։ [[1868]] թվականի վարչական բաժանմամբ Գորիսը դարձավ Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի կենտրոնը։ Սակայն ձորի սահմանափակ տարածքը խոչընդոտում էր նրա զարգացմանը, և [[1870]] թվականին գյուղի դիմաց, [[գետ]]ի աջ կողմի [[հարթավայր]]ում հիմնվեց Գորիս [[քաղաք]]ը, որը և ստանձնեց Գորիսի վարչական դերը։ Ներկայումս Գորիսը մտնում է քաղաքի շրջագծի մեջ։ Գորիսի քարայրերը, [[քարանձավ]]ներն ու բրգաձն ժայռերը ներշնչանքի [[աղբյուր]] են եղել շատ արվեստագետների համար։
{{Տես|Գորիսի շրջան}}
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=166}}
50 035

edits