«Տարոն Մալաքյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
}}
 
'''Տարոն Մալաքյան''', ({{lang-en|Daron Malakian}}, {{ԱԾ}}), [[Հայերն ԱՄՆ-ում|հայազգի]] կիթառահար է, նվագում է հանրահայտ [[System of a Down]] խմբում, իսկ 2003 թ-ինթվականին մեկ այլ հայազգի երաժշտի՝ System of A Down խմբի թմբկահար [[Ջոն Դոլմայան]]ի հետ հիմնում է նոր խումբ՝ [[Scars on Broadway]]:
 
== Կենսագրություն ==
Տարոն Վարդան Մալաքյանը ծնվել է 1975 թ-ինթվականին [[Հոլիվուդ]]ում։ Վարդան և Զեփյուռ Մալաքյանների<ref name="latimes">{{cite news|last=Gowing|first=Liam|title= His son has got him covered: System of a Down's artist of choice is Vartan Malakian, the guitarist's dad|url=http://articles.latimes.com/2006/mar/02/news/wk-ungallery2|accessdate=հուլիսի 27, 2010|newspaper=[[Los Angeles Times]]|date=մարտի 2, 2006}}</ref> միակ զավակը։ Հայրը՝ [[Վարդան Մալաքյան]]ը, նկարիչ և պարուսույց է, իսկ մայրը՝ Զեփյուռ Մալաքյանը քանդակագործ, նախկինում նաև քոլեջում ուսուցչուհի<ref name="latimes"/>։
 
Մանկուց երազել է ունենալ հարվածային գործիքներ, սակայն 12 տարեկան հասակում ծնողները նրան նվիրում են էլեկտրական կիթառ։ Սկզբում Տարոն Մալաքյանը սովորում էր այն նույն դպրոցում, որտեղ սովորում էին հայազգի [[Շավո Օդաջյան]]ը և [[Սերժ Թանկյան]]ը, որոնց հետ նա ապագայում պետք է նվագեր System of a Down խմբում։ Այնուհետև Տարոն Մալաքյանը փոխում է իր դպրոցը և ավարտում Ռուզվելտի անվան դպրոցը։ Այնտեղ նա 16 տարեկանից սկսում է նվագել Hard Rock Band խմբում։ 90-ականների սկզբին Տարոնը ծանոթանում է Սերժ Թանկյանի հետ, ում հետ ստեղծում է Soil խումբը, որի կազմում նրանք գրում են մի քանի երգ, իսկ այնուհետև խմբի անունը փոխվում է և դառնում System of a Down: Անունը հիմնված է Տարոն Մալաքյանի բանաստեղծություններից մեկի վրա, որի անունն էր Victims Of A Down: Տարոն Մալաքյանի հետ System of a Down խումբը ձայնագրել է 5 ալբոմ և ամբողջ աշխարհով մեկ վաճառել 20 միլիոն ձայնագրություն։
 
2003 թ-ինթվականին Տարոն Մալաքյանը մի շարք երաժիշտների հետ դեմո ձայնագրություն է ստեղծում Scars on Broadway նորաստեղծ խմբում, որից հետո տարածվում է տեղեկություն, ըստ որի System of a Down խումբը ցրվում է։ Սակայն տարածված այդ տեղեկությունը չհամապատասխանեց իրականությանը, իսկ ստեղծված դեմո ձայնագրությունը օգնեց System of a Down խմբին իր հիթային՝ BYOB երգի ձայնագրության հարցում։
 
Այնուամենայնիվ, 2005 թ-իթվականի դեկտեմբերին Տարոն Մալաքյանը հայտարարում է, որ ուզում է զբաղվել իր անհատական պրոյեկտով։ 2006 թ-ինթվականին Տարոն Մալաքյանը System of a Down խմբի թմբկահար Ջոն Դոլմայանի և ևս 3 երաժիշտների հետ հիմնադրում է Scars on Broadway խումբը, իսկ իր նախկին խումբը 2006 թ-իցթվականից գտնվում է ժամանակավոր դադարի մեջ, որն ի վերջո ավարտվում է 2011 թվականին։
 
Նորաստեղծ խմբի ոճը բավականին նման էր System of a Down խմբի ոճի հետ։ Խմբի ստեղծագործություններում միանգամից ուշադրություն է գրավում կիթառահար-մեներգիչ Տարոն Մալաքյանի վառ արտահայտված ձայնը և էքսպերիմենտալ ոճը։ Scars on Broadway խմբի հետ Տարոն Մալաքյանը ձայնագրում է նույնանուն՝ [[Scars on Broadway (ալբոմ)|Scars on Broadway]] ալբոմը։
 
2009 թ-ինթվականին խմբի բաս-կիթառահար Դոմինիկ Ցիֆառելին հայտարարում է խմբի ցրվելու մասին։ Այդ ընթացքում տեղի ունեցող համերգները ամբողջովին դադարեցվեցին։
 
2010 թ-ինթվականին խումբը վերամիավորվում է մի շարք համերգներ տալու համար։
 
2011 թվականին System of a down խումբը վերամիավորվում է և շարունակում իր գործունեությունը մինչ այսօր։ Նրանք մեկնում են հյուրախաղերի և նախկինի պես համաշխարհային հռչակ ունեն։
 
== Առօրյա ==
Այժմ Տարոն Մալաքյանը ապրում է [[Գլենդել]]ում՝ նահանգ Կալիֆորնիա։ Սիրում է հավաքել մոմեր, գորգեր, կմախքներ, երաժշտական գործիքներ՝ հատկապես՝ [[կիթառ]]ներ։ Իր կիթառների մեծ մասը արդեն արտադրությունից դուրս են և իսկական անտիկվարիատներ են։ Մինչ 2005 թթվականը օգտագործում էր [[Ibanez]] ֆիրմայի կիթառներ, դրանից հետո սկսեց նախապատվություն Gibson ֆիրմայի կիթառներին։
Տարոն Մալաքյանը իր մասին խոսելիս նշում է, որ գրեթե չի այցելում երեկույթներ, ակումբներ, չի հանդիպում մոդելների հետ, միայն երբեմն ներկա է լինում [[հոկեյ]]ի խաղերին։ Ըստ նրա՝ ամենակարևորը խումբն է, որի հետ կապված պրոբլեմները բավականին ծանր են անդրադառնում նրա վրա։