«Հողաթափիկ ինֆուզորիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
Թարթիչների միջև գտնվում են մանր իլիկաձև մարմնիկներ՝ տրիխոցիստներ<ref name=":0" /><ref name=":1" />, որոնք դիտվում են որպես պաշտպանության օրգանոիդներ{{sfn|Полянский Ю. И.|1987|с=95}}։ Նրանք գտնվում են թաղանթային պարկերում և բաղկացած են մարմնից և ծայրից։ Տրիխոցիստները կառուցվածքով տարբեր էքստրուսոմ օրգանոիդների տեսակ են, որոնց առկայությունը բնորոշ է ինֆուզորիաներին և նախակենդանիների մի շարք այլ խմբերի։ Նրանց մարմինը ունի լայնակի մանրագծեր 7 նմ պարբերականությամբ։ Ի պատասխան գրգռման (ջերմություն, բախում գիշատիչի հետ) տրիխոցիստների թաղանթային պարկը միաձուլվում է արտաքին թաղանթի հետ, իսկ տրիխոցիստը վարկյանի մեկ հազարերորդականում երկարում է 8 անգամ: Ենթադրվում է, որ տրիխոցիստները, ջրում ուռչելով, կարող են դժվարացնել գիշատչի շարժումը։ Հայտնի են հողաթափիկ ինֆուզորիաների մուտանտներ, որոնք զուրկ են տրիխոցիստից և միանգամայն կենսունակ են: Ընդհանուր առմամբ հողաթափիկ ինֆուզորիաներն ունեն 5-8 հազար տրիխոցիստ:
 
Հողաթափիկներն ունեն 2 կծկվող վակուոլներ բջջի առջևի եւ հետևի մասում<ref name="Uch">{{книга|ответственный=Б. Е. Быховский, Е. В. Козлова, А. С. Мончадский и другие; Под редакцией М. А. Козлова|заглавие=Биология: Животные: Учебник для 7—8 классов средней школы|год=1993|место=М.|издательство=Просвещение|издание=23-е изд|isbn=5090043884|часть=§5. Инфузория-туфелька|страницы=16—18}}</ref>: Դրանցից յուրաքանչյուրը բաղկացած է ռեզերվուարից և դրանից հեռացող ճառագայթներից, որոնց շնորհիվ դրանք ստանում են աստղի տեսք<ref>{{Cite journal|last=Patterson|first=D. J.|date=1980|title=Contractile Vacuoles and Associated Structures: Their Organization and Function|journal=Biological Reviews|language=en|volume=55|issue=1|pages=3|doi=10.1111/j.1469-185X.1980.tb00686.x|issn=1469-185X}}</ref><ref name=":2" />: Ռեզերվուարը բացվում է դեպի դուրս, դրանից դուրս եկող ճառագայթները շրջապատված են բարակ խողովակների ցանցով, որով հեղուկը ցիտոպլազմայից հոսում է դրանց մեջ։ Ամբողջ համակարգը պահվում է որոշակի հատվածում միկրոփողերի ցիտոկմախքի միջոցով։
 
Հողաթափիկն ունի կառուցվածքով ու ֆունկցիաներով տարբեր երկու [[Բջջակորիզ|կորիզներ]]՝ կլոր ձևով դիպլոիդ միկրոնուկլեուս (փոքր կորիզ) և լոբու ձև ունեցող պոլիպլոիդ մակրոնուկլեուս (մեծ կորիզ)<ref>{{cite web|url=https://microscope-microscope.org/pond-water-critters-protozoan-guide/ciliophora/paramecium/ |access-date=17 April 2018 |title=Paramecium |website=Microbus}}</ref>: Դրանք չեն կարող գոյություն ունենալ առանց մեծ կորիզի (կարգավորում է սննդառությունը, շնչառությունը, շարժումներն ու նյութափոխանակությունը) և չեն կարող բազմանալ առանց փոքր կորիզի<ref name="Paramecium"/>։