«Կորին Լեպաժ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
Նա 1996 թվականից «Քաղաքացիություն, գործողություն, մասնակցություն 21-րդ դար» կուսակցության (CAP 21) հիմնադիրն ու նախագահն է: Նա նաև ֆրանսիական կենտրոնամետ «Ժողովրդավարական շարժում» կուսակցության համահիմնադիրն է և կուսակցության փոխնախագահն է եղել մինչև 2010 թվականի մարտը, երբ հայտարարել է շարժումից հեռանալու մասին։
 
== Կենսագրություն ==
Լեպաժը ծնվել է բուրժուական հրեական ընտանիքում Բուլոն-Բիլանկուրում, [[Օ դը Սեն]] [[Ֆրանսիայի գավառներ|դեպարտամենտում]]։ Նա հաճախել է [[Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ (Փարիզ)|Sciences Po քաղաքական հետազոտությունների ինստիտուտը]] [[Փարիզ|Փարիզում]], որտեղ ստացել է իրավագիտության դիպլոմը; Նա սկսել է զբաղվել իրավաբանությամբ 1975 թվականին: Միևնույն ժամանակ նա նշանակվել է Maître de conférences (համալսարանի դասախոսի համարժեք), իսկ ավելի ուշ՝ Sciences Po և Panthéon Assas համալսարանների պրոֆեսոր 1982-1986 թվականներին, այնուհետև Փարիզի համալսարանում 1984 թվականից մինչև 1990 թվականը: 2005 թվականից դասավանդել է Սեն-Քվենտին-ան-Իվելինի Փարիզի համալսարանում: Ամուսնացած է և երկու երեխաների մայր:
 
=== Ամուսնություն և իրավաբանական գործունեություն ===
Կորին Լեպաժը երիտասարդ իրավաբան էր, երբ 1983 թվականին ամուսնացել է Քրիստիան Հյուգլոյի հետ և միացել վերջինիս փաստաբանական գրասենյակին, որն իրավունքների ոլորտում առաջին մասնագիտացած բնապահպանական գրասենյակն էր: 1987 թվականին նա միացել է Conseil de l'Ordre des avocats-ին:
 
1978 թվականին, [[Բրետան|Բրետանում]] Amoco Cadiz-ի աղետի ժամանակ, երբ ամերիկյան նավթատար նավից հսկայական նավթի արտահոսք եղավ, որը ավերեց [[Բրետան (պատմական մարզ)|Բրետանի]] ափերը, Լեպաժի իրավաբանական ընկերությունն անցավ Ֆինիստերի և Կոտ դյու Նորդի տեղական իշխանությունների կողմը՝ ընդդեմ Amoco ամերիկյան նավթային ընկերության։
 
15 տարի տևած դատավարությունից հետո Լեպաժի ֆիրման և տեղական իշխանությունները արդարացվեցին, այսպիսով ստեղծվեց նախադեպ, որն ավելի մեծ պաշտպանություն էր տալիս լուրջ աղտոտման ենթարկված անհատներին, քաղաքներին և շրջաններին:
 
Այնուհետև նա աշխատել է շրջակա միջավայրին վերաբերող բազմաթիվ գործերի վրա՝ տեղական ասոցիացիաների, խմբերի, ընկերությունների կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ միասին: 2006 թվականից Լեպաժը 1999 թվականի դեկտեմբերի 12-ին MV Erika նավթի արտահոսքի զոհերի կողմն է կանգնել, ի թիվս այլոց, ընդդեմ [[Total]] ընկերության: 2010 թվականից աջակցել է «Հանուն իրավունքների և ապագա սերունդների հարգանքի շարժմանը»։ Նա եղել է «Քսինթիա» փոթորկի հետևանքով առաջացած Լա Ֆոտ-սյուր-Մերեի ջրհեղեղներից տուժածների ասոցիացիայի իրավաբան:
 
=== Բնապահպանական գործունեություն ===
Լեպաժը նաև պաշտպանել է բնապահպանական շահերը իր քաղաքական գործունեության շրջանակներում, ինչպես օրինակ՝ Փարիզի և Բրյուսելի փաստաբանական ասոցիացիաներում և բազմաթիվ հասարակական կազմակերպություններում ներգրավվածությամբ: Նա նաև Միշել Ռիվասիի հետ էկոլոգիական զգոնության և աչալրջության աստղադիտարանի համահիմնադիրն է:
 
Ժիլ-Էրիկ Սերալինիի հետ նա հիմնել է CRIIGEN-ը (Գենետիկական ճարտարագիտության հետազոտությունների և անկախ տեղեկատվության կոմիտե), կազմակերպություն, որը դեմ է [[Գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերք|գենետիկորեն մոդիֆիկացված սննդին]]:
 
== Ծանոթագրություններ ==