«Օպտիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1.
{{Անաղբյուր}}
[[Պատկեր:Light dispersion of a mercury-vapor lamp with a flint glass prism IPNr°0125.jpg|մինի|200px|Լույսի բաժանումը պրիզմայի միջով]]
'''Օպտիկա''' (տեսագիտություն), [[ֆիզիկա]]յի բաժին է, որն ուսումնասիրում է [[լույս]]ի բնույթը, առաքման և կլանման օրենքները, տարածումը տարբեր միջավայրերում, ինչպես նաև նյութի հետ լույսի փոխազդեցության ժամանակ առաջացող երևույթները։
 
Օպտիկական երևույթները մարդկությանը հետաքրքրել են շատ վաղուց, սակայն օպտիկայի տեսության սկիզբը պետք է համարել [[17-րդ դար]]ը։ Օպտիկայի զարգացումը պատմականորեն կարելի է բաժանել հետևյալ փուլերի՝ [[Նյուտոն]]ի, [[Հյուգենս]]ի ժամանակներից մինչև [[19-րդ դար]]ի սկիզբը՝ ալիքային և մասնիկային պատկերացումների վրա հիմնված, միմյանց բացառող տեսությունների բուռն պայքարի դարաշրջանը, որն ավարտվեց ալիքային տեսության հաղթանակով։ Երկրորդ փուլը [[Ֆրենել]]ի, [[Յունգ]]ի ժամանակներից մինչև լուսային մասնիկների՝ քվանտների գաղափարի հաստատման և նրանց տեսության զարգացման դարաշրջանն է, իսկ երրորդը արդի փուլն է, որը կապված է հատկապես օպտիկական քվանտային գեներատորների հայտնագործման հետ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օպտիկա» էջից