«Հելլենիստական մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 2.
[[Պատկեր:Roman - Klio, Muse of History - Walters 23229.jpg|մինի]]
'''Հելլենիստական մշակույթ''', հասկացությունն օգտագործվում է երկու իմաստով. ժամանակագրական՝ հելլենիզմի ժամանակաշրջանի մշակույթը, և տիպաբանական մշակույթ, որն առաջացել է հունական (հելլենական) և տեղական տարրերի փոխազդեցության հետևանքով։ Տիպաբանական իմաստն ընդգրկում է ժամանակագրական և աշխարհագրական ավելի լայն շրջանակներ՝ այդ հասկացության մեջ մտցնելով ամբողջ անտիկ աշխարհի մշակույթը՝ սկսած Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից (մ. թ. ա.IV դար) մինչև Հռոմեական կայսրության անկումը (մ. թ. V դար)։ Հելլենիստական աշխարհում ձևավորված մշակույթը միակերպ չէր։ Յուրաքանչյուր վայրում այն ձևավորվում էր մշակույթի տեղական, առավել հաստատուն, ավանդական տարրերի և նվաճողների ու վերաբնակների (հույների և ոչ հույների) մշակույթի փոխազդեցությունից։ Համադրության ձևերը պայմանավորված էին որոշակի հանգամանքներով՝ տարբեր էթնիկական խմբերի (բնիկների և եկվորների) թվային հարաբերակցությամբ, նրանց տնտեսական և մշակութային մակարդակով, սոցիալական կազմակերպությամբ, քաղաքական իրադրությամբ և այլն։ Եվ, այնուամենայնիվ, Հելլենիստական մշակույթի տեղական տարբերակներին հատուկ են որոշ ընդհանուր գծեր, որոնք պայմանավորված են մի կողմից՝ ամբողջ հելլենիստական աշխարհում հասարակության սոցիալ-տնտեսական, քաղաքական զարգացման միանման միտումներով և, մյուս կողմից, այդ համադրության մեջ հունական մշակույթի տարրերի պարտադիր մասնակցությամբ։ Քաղաքների պոլիսային կառուցվածքի զուգորդմամբ՝ հելլենիստական միապետությունների առաջացումը նպաստել է մարդու և հասարակության նոր իրավական հարաբերությունների, սոցիալ-հոգեբանական նոր կերպարի, նրա գաղափարախոսության նոր բովանդակության ստեղծմանը։ Տնտեսական, քաղաքական և սոցիալական հակասությունների սրումը, անընդհատ զինված ընդհարումները, քաղաքային պատկանելության որոշակի զգացումից անցումը կոսմոպոլիտ, ամորֆ մի մեծ աշխարհի պատկանելու զգացման իրենց կնիքն են դրել Հելլենիստական մշակույթի վրա։ Ուժեղացել է կրոնական և խորհրդապաշտական մտածելակերպի ու աշխարհայացքի տեսակարար կշիռը, ընդգծվել պրակտիցիզմի ու ուտիլիտարիզմի ոգին։ Այդ ամենի ազդեցության տակ զարգացել են կիրառական գիտությունները ([[բժշկություն]], [[մեխանիկա]], [[մաթեմատիկա]]), և Փաստորեն տեղի է ունեցել բնական գիտությունների նախնական բաժանումը [[փիլիսոփայություն]]ից։
 
Հելլենիստական տիրակալները մշակույթը ծառայեցնում էին հպատակներին միավորելու և իրենց իշխանությունն ամրապնդելու նպատակին:Նրանց հովանավորությամբ ձևավորվեցին [[Մշակույթի|''մշակույթի'']] կենտրոններ Ալեքսանդրիան,Պերգամոնը,Անտիոքը և այլն։
 
Ալեքսանդրիան Ք.ա. III դարի առաջին կեսից սկսեց վերածվել համաշխարհային մշակույթի կենտրոնի։Ստեղծվեց նշանավոր [[Մուսեյոնը]]։Այստեղ ստեղծագործելու համար հրավիրվեցին ժամանակի ականավոր մաթեմատիկոսներ,աշխարհագրագետներ,պատմագիրներ,իմաստասերներ ու բանաստեղծներ։ Պետությունը հոգում էր նրանց բոլոր ծախսերը։Ժամանակի ընթացքում ձևավորվեց Ալեքսանդրիայի գրադարանը,որտեղ պահվում էր շուրջ 500 հազար ձեռագիր պապիրուս։
 
Հելլենիստական գիտության նվաճումներից էր նաև Ալեքսանդրիայի փարոսը՝ շուրջ 120 մետր բարձրությամբ մի աշտարակ։Փարոսի բրոնզե հայելիները լուսավորվում էին ծովը և ապահովում անվտանգ նավարկություն։
 
Պերգամոնը համանուն թագավորության մայրաքաղաքն էր։ Այն Փոքր Ասիայի արևմուտքում էր։ Ք.ա. III դարի վերջին այստեղ հիմնվեցին ակադեմիա և գրադարան՝ 350 հազար ձեռագրով։ Այստեղ հորթի կաշվից ստեղծվել էր գրության հատուկ նյութ՝ մագաղաթ։
 
Անտիոքը նույնպես ամբարել էր մեծ քանակությամբ գիտական և գեղարվեստական գրականություն։ Այստեղ ձևավորվել էր իմաստասիրական դպրոց,որը շարունակվում էր Արիստոտելի Լիկեոնի ավանդույթները։
 
Ժամանակակիցները հիացմունքով էին խոսում Անտիոքի ճարտարապետական տեսքի մասին։ Նրբագեղությամբ այն չուներ հավասարը ողջ հելլենիստական աշխարհում։
== Կրոն և դիցաբանություն ==
[[Պատկեր:Getty Villa - Collection (5305219094).jpg|մինի|աջից|Զևս]]