«Մասնակից:Anahit Makarian/Պուերտո Մոնտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
 
== Պատմություն ==
Սկզբում տեղանքը ծածկված էր թավ անտառով և կոչվում էր Մելիփուլի (որը թարգմանաբար նշանակում է «չորս բլուրներ»)։ Երբ հայտնաբերվեց քաղաքի ելքը դեպի բաց ծով՝ այն սկսեց ծառայել որպես մուտք դեպի Լանկվիհու լիճ: Հետագայում ստեղծվեց արշավախումբ՝ անտառահատման համար, որը վստահված էր գերմանացի բնագետ և քարտեզագիր Բերնարդո Ֆիլիպպին, բայց նրա մահից հետո՝ 1851 թվականին, Վիսենտե Պերես Ռոզալեսը ստանձնեց իր պարտականությունները և սեպտեմբերի վերջին սկսեց Ռելոնկավի ծոցի ծառահատումը: Դեկտեմբերին, անտառահատումից հետո, տարածքն այրվեց՝ հողը մաքրելու համար, որպեսզի կառուցվեր նոր բնակավայր<ref>{{cite web |url=http://www.diariollanquihue.cl/prontus3_turismo/site/artic/20040805/pags/20040805210248.html |title=Historia de Puerto Montt |author=César A. Sánchez Vera |publisher=[[El Llanquihue|Diario El Llanquihue]] |access-date=April 20, 2016 |archive-url=https://web.archive.org/web/20170208103154/http://www.diariollanquihue.cl/prontus3_turismo/site/artic/20040805/pags/20040805210248.html |archive-date=February 8, 2017 |url-status=dead }}</ref>: Որպես քաղաք Պուերտո Մոնտը հիմնադրվել և քաղաքականապես ինտեգրվել է երկրի մնացած մասերին 1853 թվականի փետրվարի 12-ին, երբ Գերմանիայից ներգաղթյալները ժամանեցին: Ներգաղթը սկսվել էր դեռևս 1848 թվականից և հովանավորվել կառավարության կողմից: Քաղաքն անվանվել է 1851-1861 թվականներին Չիլիի նախագահ Մանուել Մոնտի անունով, որն էլ գերմանական ներգաղթի կազմակերպիչն էր:
 
1912 թվականին ստեղծվեց երկաթուղի, որը քաղաքը կապում էր [[Սանտյագո]]յին: Երկաթուղու շնորհիվ քաղաքը դարձավ Պատագոնիա մուտքի կարևոր կետ և ընդլայնեց նրա առևտրային զարգացումը։ 1950 թվականին Պուերտո Մոնտն ուներ 27500 բնակչություն, և քաղաքը արագորեն ուրբանիզացվում էր։ Այնուամենայնիվ, 1960 թվականի Վալդիվիայի երկրաշարժն ավերեց Պուերտո Մոնտի մեծ մասը, փլուզվեց նավահանգիստը, երկաթուղային կայարանը, ինչպես նաև բազմաթիվ շենքեր ու տներ: Ի վերջո, քաղաքը վերականգնվեց՝ կրկին դառնալով կարևորագույն քաղաքային կենտրոն, ինչպես նաև ազգային հետաքրքրության նավահանգիստ<ref>{{cite web |url=http://www.memoriachilena.cl/602/w3-article-783.html#presentacion |title=Puerto Montt 1853-2002 |publisher=Memoria Chilena |access-date=April 20, 2016 |archive-url=https://web.archive.org/web/20160424035000/http://www.memoriachilena.cl/602/w3-article-783.html#presentacion |archive-date=April 24, 2016 |url-status=live }}</ref>:
 
=== 1969 թվականի բռնություն ===
1969 թվականի մարտի 4-ին մոտավորապես 90 անտեր անձինք, սոցիալիստ խորհրդարանի պատգամավոր Լուիս Էսպինոզայի խորհրդով հաստատվեցին գյուղատնտեսական հողերում, որոնց տերերը տվյալ պահին բացակայում էին: Այս ամենի պատճառն այն էր, որ տեղական իշխանությունները իրենց տներ կառուցելու համար անհրաժեշտ հող չէին տրամադրում: Բնակվելու համար նրանք վարձավճար չէին տալիս և պահանջում էին իրենց իրավունքները: Մոտ չորս-հինգ օր անց տեղի ոստիկանապետ Ռոլանդո Ռոդրիգես Մարբանը բռնազավթիչներին վստահեցրեց, որ այլևս իրենց անհանգստություն չեն պատճառի և հնարավորություն կտան կառուցել իրենց տները: Այնուամենայնիվ, ներքին գործերի նախարարության ծրագրերի փոփոխությունը արագորեն հանգեցրեց նոր պատվերների:
 
Մարտի 9-ի կեսգիշերին Լուիս Էսպինոզան մեղադրվեց օրենքը խախտելու համար, ձերբակալվեց և տեղափոխվեց Վալդիվիա քաղաք: Ներքին գործերի նախարար Էդմունդո Պերես Զուժովիչի անմիջական հրամանով 250 զինված ոստիկաններ արշալույսին հարձակում սկսեցին անտուն ընտանիքների վրա: Հողազուրկներից ութը գնդակահարվեցին, իսկ ավելի ուշ երկուսը՝ 9 ամսական երեխա և մի մեծահասակ, մահացան։ Բոլոր նորակառույց տները ամբողջությամբ այրվեցին<ref>{{cite web |url=http://www.cctt.cl/correo/index.php?option=com_content&view=article&id=2561:chile-9-de-marzo-de-1969-masacre-en-puerto-montt-ni-olvido-ni-perdon&catid=24&Itemid=60 |title=Chile: 9 de marzo de 1969, masacre en Puerto Montt, ni olvido, ni perdón. |publisher=Correo de los trabajadores |access-date=April 17, 2016 |archive-url=https://web.archive.org/web/20160426173500/http://www.cctt.cl/correo/index.php?option=com_content&view=article&id=2561:chile-9-de-marzo-de-1969-masacre-en-puerto-montt-ni-olvido-ni-perdon&catid=24&Itemid=60 |archive-date=April 26, 2016 |url-status=dead }}</ref>: Կոտորածը ցնցող կերպով հիշատակվում է երգիչ-երգահան Վիկտոր Յառայի Preguntas por Puerto Montt երգում:
 
Պուերտո Մոնտի ջարդը և դրան հաջորդած հասարակական բողոքը 1970 թվականին հիմք հանդիսացան Էդուարդո Ֆրեյի կուսակցության պարտությանը՝ Չիլիի նախագահական ընտրություններում. նրան հաջորդեց Սալվադոր Ալենդեի Unidad Popular կուսակցությունը:
 
=== 20-րդ դարի վերջ ===
1979 թվականին Պուերտո Մոնտն առաջադրվեց և հետագայում դարձավ [[Լոս Լագոս (տարածաշրջան)|Լոս Լագոս]] շրջանի մայրաքաղաքը՝ դրանով իսկ դառնալով Հարավային Չիլիի գլխավոր վարչական, քաղաքական և առևտրային կենտրոնը<ref>{{cite web |url=http://www.puertomontt.cl/puerto-montt/historia/ |title=Historia |publisher=Municipalidad de Puerto Montt |author=Oficina Municipal de Patrimonio Cultural. |access-date=April 20, 2016 |archive-url=https://web.archive.org/web/20160517213730/http://www.puertomontt.cl/puerto-montt/historia/ |archive-date=May 17, 2016 |url-status=live }}</ref>
:
 
== Ժողովրդագրություն ==