«Տարազ (թերթ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Minor edit
Adding the external link.
Տող 8.
Հանդեսն արձագանքել է ժամանակի գրեթե ողջ գրական անցուդարձին։ Այստեղ տպագրվել են [[Հովհաննես Թումանյան]]ի, [[Ավետիք Իսահակյան]]ի, [[Շուշանիկ Կուրղինյան]]ի, [[Շիրվանզադե]]ի, [[Աթաբեկ Խնկոյան]]ի, [[Վահրամ Փափազյան]]ի, [[Ալեքսանդր Ծատուրյան]]ի, [[Հակոբ Պարոնյան]]ի և այլոց ստեղծագործությունները, թարգմանաբար ներկայացվել ռուս, վրաց և արեմտաեվրոպական գրականությունը ([[Ալեքսանդր Պուշկին]], [[Միխայիլ Լերմոնտով]], [[Նիկոլայ Նեկրասով]], [[Իվան Տուրգենև]], [[էգնատե Նինոշվիլի]], [[Իլյա Ճավճավաձե]], Ա․ Ղազբեգի, [[Շեքսպիր]], Շիլլեր, [[Բայրոն]], [[էմիլ Զոլա]], Մոպասան և ուրիշներ)։
 
Նշանակալի է «Տարազ»-ի դերը երաժշտության, [[թատրոն]]ի, [[կերպարվեստ]]ի հարցերի լուսաբանման ասպարեզներում, որոնց նվիրված հոդվածները ավել են ժամանակի մշակութային կյանքի (հատկապես թիֆլիսահայ) ամբողջական պատկերը, նպաստել գեղագիտական առաջավոր մտքի հանրայնացմանը։ Լուրջ արժեք են ներկայացնում նաև մանկավարժությանը, [[դպրոց]]ին և ընտանեկան դաստիարակությանը նվիրված նյութերը, որոնցով հանդես են եկել [[Հովհաննես Տեր-Միրաքյան]]ը, [[Սարգիս Բեկ-Նազարյան|Ս․ Բեկնազարյանը]], [[Ստեփան Լիսիցյան]]ը, [[Ղազարոս Աղայան]]ը։ Տպագրել է գրախոսականներ, մամուլի տեսություններ, ծանոթացրել հայ խմբագիրների և հրապարակախոսների գործունեությանը։
 
Ունեցել է «Գեղափնջուկ», «Իլյուստրասիոն», «[[Փարիզ]]ի մոդաներ», «Առողջապահություն» և այլ հավելվածներ։