«Կորպորացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Կարճ հոդվածի ընդլայնում
Տող 1.
'''Կորպորացիա''' (ուշ {{lang-la|corporatio}} - միավորում բառից), մասնակիցների որևէ հատուկ արտոնության պաշտպանության նպատակով ստեղծված միությունների և կազմակերպությունների՝ [[Տնտեսագիտություն|տնտեսագիտական]] և [[Իրավաբանություն|իրավաբանական]] գրականության մեջ տարածված անվանում։ Սրանք գոյություն ունեին դեռևս ֆեոդալիզմի ժամանակ՝ առևտրական գիլդյաների, ասպետական խմբերի և այլ ձևերով։ Ներկայումս կորպորացիաներն իրավաբանական ինքնուրույն սուբյեկտներ են ակցիոներական կոմպանիաների, մոնոպոլիստական միավորումների, պետական և մասնավոր ֆիրմաների միավորման և այլ ձևերով։ Կորպորացիայի մեջ առաջատար դեր է խաղում կառավարող վերնախավը, որը սերտորեն կապված է նաև պետության հետ։
 
Միջնադարյան ավատատիրական հասարակարգում կորպորացիա էին անվանվում արհեստավորական ցեղերը, առևտրական [[գիլդիաներ]]ը, հոգևոր ասպետական միաբանությունները։ ժամանակակից քաղաքացիական իրավունքում կորպորացիան որևէ գործունեության համար միավորված մարդկանց խումբ է և իրավունքի ինքնուրույն սուբյեկտ՝ իրավաբանական անձ։