«Դյուցազնագիրք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 22.
 
== Ռեկորդակիրներ==
'''Դավիթ Ֆահրադյանը''' 2005թ-ին 350 անգամ անընդմեջ կատարել է «Պտտաձողի վրա մեծ պտույտներ» վարժությունը՝ 9 րոպե 30 վայրկյան տևողությամբ: 2009թ-ին նա անընդմեջ կատարել է «Պտտաձողի վրա մեծ պտույտ ետ՝ երկու ձեռքով» վարժությունը՝ 10 րոպե, 30 վայրկյան տևողությամբ: 2010 թ-ին՝ «Պտտաձողի վրա մեծ պտույտ ետ» վարժությունը կատարել է 76 անգամ՝ միայն աջ ձեռքով: 2011թ-ին գերազանցում է նախորդ «Պտտաձողի վրա մեծ պտույտ ետ՝ երկու ձեռքով» վարժությունը կատարելով 670 անգամ: 2016թ-ին կրկին սահմանել է 2 նոր համաշխարհային ռեկորդներ, ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում և Երևանում։
 
 
* [[1991]] – Ռոբերտ Գալստյանն ատամների արանքում սեղմած պարանով 10 մետր քաշել է 12 տոննայանոց «Краз» մակնիշի մեքենա<ref name="ARMPRES">[https://armenpress.am/arm/news/660801 Ութ հայ` Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում]</ref>,
Սևանա լճի փրկարար, ջրասույզ '''Վահե Մելքոնյանը''' ջրասույզի հանդերձանքով սուզվել է մինչև 50 մետր 80 սմ՝ այնտեղ մնալով շուրջ 63 րոպե (ջրի ջերմաստիճանը՝ +1,3 աստիճան):
* [[27 հունվարի]], [[2011]] – Սիս Միքայելյանը 1 ժամ 42 րոպեում կանգնած դիրքով 3100 անգամ բարձրացրել ու իջեցրել է 5 կգ 400 գրամ քաշով մարզագնդեր<ref>[http://ru.hayernaysor.am/Sis-Mikaelyan-sets-Armenia-s-record-for-bent-arm-dumbbell-pullover-exercises Сис Микаелян установил рекорд Армении по сгибанию рук с гантелями]{{Недоступная ссылка|date=Июнь 2018 |bot=InternetArchiveBot }}</ref>,
 
* [[24 սեպտեմբերի]], [[2011]] – [[Ռոման Սարդարյան]]ը կատարել է «մեծ հետադարձ սալտո» 560 անգամ, նույն թվականի դեկտեմբերին գերազանցել է այդ ցուցանիշը՝ հասցնելով 1001<ref name="Gym">Голос Армении // [http://www.golosarmenii.am/ru/20236/sports/17145/ Роман Саградян приглашает в Школу гимнастов]{{Недоступная ссылка|date=Июнь 2018 |bot=InternetArchiveBot }} // Вторник, 6 Март, 2012, No 23 (20236)</ref>,
 
* [[6 մարտի]], [[2012]] – Ռոման Սարդարյանը սահմենել է համաշխարհային ռեկորդ՝ կատարելով մեծ առաջընթաց սալտո 152 անգամ<ref>Голос Армении // [http://golosarmenii.am/ru/20237/sports/17220/ Студент педуниверситета установил рекорд]{{Недоступная ссылка|date=Июнь 2018 |bot=InternetArchiveBot }} // Четверг, 8 Март, 2012, No 24 (20237)</ref>։
2016թ-ի դրությամբ, 90-ամյա դաշնակահարուհի '''Մարիա Ղամբարյանն''' աշխարհի տարբեր երկրներում հանդես է եկել շուրջօրյա համերգներով:
 
2019թ-ին '''DJ Ալբերտ Կուրշուդյանը''' (DJ Alber Ensso) Արագած լեռան 3153 մետր բարձրության վրա կատարել է ստեղծագործություններ՝ 1 ժամ 36 րոպե ժամանակահատվածում:
 
Կոմպոզիտոր, «Egeon Music»-ի հիմնադիր '''Արեգ Պանյանի''' «Cassiopeans Aveona» գործն ունի աշխարհի ամենաշատ գործիքատեսակները, ամենածավալուն վոկալ կոնցերտն է և աշխարհի ամենամեծ նոտագիրքն ունի, որը կազմի հետ միասին կշռում է 16 կգ (50.5սմ x 61.5սմ)։ Գործիքատեսակների քանակով «Cassiopeans Aveona» ստեղծագործությունը շուրջ 2.5 անգամ գերազանցում է Մալերի 8-րդ սիմֆոնիայի առաջին գլխին:
 
'''Երևան Զիփլայն Էյրլայնս''' թռիչքուղին Հայաստանում համարվում է ամենաարագ թռիչքուղին և թռիչքուղին միակն է աշխարհում, որն անցնում է կամրջի տակով:
 
'''Բենիկ Իսրայելյանը''' աջ մատի միջնամատով, տարբեր ժամանակներում, ծանրություն է բարձրացրել 147-178 կգ և պահել է 4-8 վայրկյան` 20-29սմ բարձրության վրա։ Առաջին ռեկորդը սահմանել է 1988թ-ին և բարձրացրել է 110 կգ ծանրություն /բարձրությունը 25սմ, տևողությունը 8 վայրկյան/: Աջ ձեռքի միջնամատով տեղաշարժել է ճոպանին ամրացված «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան, որը կշռել է 6 տոննա /ավտոմեքենան բեռնված է եղել 3.500կգ ապրանքով/։ Երկու ձեռքով տեղաշարժել է տրոլեյբուսը` 4 մետր, որի մեջ եղել են 15 անձ։
 
Գեղանկարչուհի '''Վերա Հարությունյանը''' ստեղծագործում է աբստրակտ էքսպրեսիոնիզմի ոճում, աշխատում է միայն մատերով:
 
Քամանչահար '''Ալեքսանդր Մովսեսյանը''' գրանցվել է ՀՀ «Դյուցազնագրում»` հայ ազգային մշակույթը զարգացնելու, ինչպես նաև քամանչա երաժշտական գործիքն ըստ արժանվույնս ներկայացնելու համար։
 
'''Ռոման Սահրադյանը''' 2011թ-ի դեկտեմբեր ամսին պտտաձողի վրա «Մեծ պտույտ ետ» վարժությունը կատարել է 1001 անգամ` 35 րոպե ժամանակահատվածում: 2015թ-ի սեպտեմբերին՝ «Մեծ պտույտ ետ» վարժությունը 1 րոպեում կատարել է 45 անգամ անընդմեջ: 2018թ-ի հոկտեմբերին հորիզոնական դիրքում պտտաձողի վրա «Գոտկատեղի շուրջ ետ պտույտ» վարժությունը կատարել է 1 րոպեում 30 պտույտ անընդմեջ։ 2019թ-ի նոյեմբեր ամսին գերազանցել է ցուցանիշը՝ 1 րոպեում կատարելով 38 պտույտ: 2021թ-ի մայիսին նա պտտաձողի վրա աջ ձեռքով կախ դրությունից կատարել է «Ոտնաթաթերի բարձրացում և հպում պտտաձողին» վարժությունը 20 անգամ` 1 րոպե ժամանակահատվածում։ Նույն օրը, պտտաձողի վրա երկու ձեռքի երկու մատներով /ցուցամատ և միջնամատ/ կախ դրությունից՝ մարմնին ամրացված 45.5 կգ կշռող ծանրությունը ուղղահայաց պահել է 1 րոպե 3 վայրկյան։
 
'''Վարազդատ Հակոբյանը''' 2019թ-ին մեկ մատով տեղաշարժել է 23 տոննա կշռող ծածկված բեռնատար վագոն` 3մ 57սմ: 2020 թվականին ճոպանով ձգել է բեռնատար մեքենան բարձած 33 տոննա քաշով` 2 մետր։ 2021թ-ին մեկ ձեռքով տեղաշարժել է չորս բեռնատար հարթակ` 84 տոննա ընդհանուր քաշով` 1մ 20սմ:Նա նախկինում ևս ռեկորդներ է սահմանել:
 
2021թ-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ 36-ամյա '''Թաթուլ Միրզոյանը''' 16կգ կշռաքարը երկու ձեռքով մեկընդմեջ ուսագոտուց դեպի վեր հրել է 1450 անգամ` 1 ժամ 03 րոպե ժամանակահատվածում։ 2020թ-ին Թաթուլ Միրզոյանը կատարել էր նույն վարժությունը 707 անգամ։
 
'''Վահե Խաչատրյանը''' մարդու մարմնի վրա դաջել է նախապես պլանավորված պատկերը՝ 12 րոպե 8 վայրկյան ժամանակահատվածում /14.5 սմ լայնություն, 12.5 սմ բարձրություն/։ Նա նաև 2D անիմացիոն դաջվածք է կատարել մարդու վրա` պատկերելով ազգային հերոս Ալբերտ Հովհաննիսյանին: Աչքերը փակ դաջել է Արարատ լեռը` 11 րոպե 54 վայրկյանում: Այլ անձի ձեռքի միջնամասում դաջել է «Հայր մեր» աղոթքը` 20 րոպեում: Սահմանել է նաև այլ ռեկորդներ:
 
Հայաստանի ամենաերկարակյաց ու փորձառու ուսուցչուհին '''Մարիամ Տոնոյանն''' է։ 2019թ-ին գրանցվել է ՀՀ «Դյուցազնագրքում»` 100-ամյա կենսագրությամբ 80 տարի անընդմեջ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում աշխատելու համար:
 
'''Լարիսա Մինասյանը''' 65 տարեկան հասակից մինչ 81 տարեկանը ներառյալ ստեղծագործել է մի քանի հազար արձակ և չափածո բանաստեղծություններ` միայն սիրո մասին։
 
'''Սամվել Ավագյանը''' 3 տարեկանում գիտեր աշխարհի պետությունների 140-ից ավել մայրաքաղաքներ, օվկիանոսներն ու մոլորակները, ճանաչում էր մեր հերոսներին և նշանակալից ու ճանաչված հայազգի մեծերից մի քանիսին։ 3-ամյա Սամվելը գիտեր նաև հայոց այբուբենը։
 
7 տարեկան '''Դավիթ Սարգսյանն''' աջ ձեռքով 46 մետր տեղաշարժել է իրար ամրացված, թվով երկու հատ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները` 2906 կգ քաշով։
Փոքրիկը նաև մեկ մատով է կատարել նույն վարժությունը` ետ-ետ գնալով տեղաշարժելով 1453 կգ կշռող «Օպել» մակնիշի մեկ մեքենան` ընդհանուր 46 մետր։
 
Փոքրիկ դյուցազուն '''Սուրեն Բաղդասարյանը''' ըմբշամարտի կամուրջ դիրքում /խեցգետին/ որովայնի վրա պահել է 25 կգ կշիռ ունեցող ծանրաձող-սկավառակը` 28,6 վայրկյան` գերազանցելով նախորդ ռեկորդը /26,54 վայրկյան/:
 
հայ անվանի սիրված և ճանաչված ջութակահար '''Նիկոլայ Մադոյանը''' 2014թ. փետրվարի 20-ին նվագել է Պագանինիի ջութակի բոլոր վեց կոնցերտները` մեկ երեկոյի ընթացքում՝ 3ժ.20ր ժամանակահատվածում, անգիր կատարումով: 2017թ-ի փետրվարի 12, 13-ին նվագել է 33 ժամ 2 րոպե և 41 վայրկյան անընդմեջ /ժամը մեկ 5 րոպե դադար/՝ այդ ընթացքում ներկայացնելով համաշխարհային երաժշտական գանձարանի՝ ջութակի համար գրված լավագույն ու կատարման առումով տեխնիկապես բարդ գործեր՝ 59 ստեղծագործություն: Կոմպոզիտոր Ռիմսկի-Կորսակովի «Բոռի թռիչք» ստեղծագործությունը, որի վիրտուոզ կատարման տևողությությունն է մոտավորապես 1 րոպե է 15 վայրկյան՝ Մադոյանը փայլուն վարպետությամբ կատարել է 47 վայրկյանում։
 
Արվեստագետ, շնորհաշատ քանոնահարուհի '''Մարիաննա Գևորգյանը''' ոչ միայն ինքն է ներկայացնում այլ ազգերին հայ երաժշտութունն ու մշակույթը, այլ նաև այլազգի երաժիշտների հետ է ներկայացնում հայ երաժշտությունը։ Նա քանոնով և տարբեր ազգերի լարային երաժշտական գործիքներով աշխարհին հասանելի է դարձրել հայկական ժողովրդական երգ-երաժշտությունը:
 
Հայ երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ '''Արա Գևորգյանը''' 2013թ-ին ստեղծել է հզոր երաժշտական` Բաս քանոն գործիքը։ Սա ամբողջ աշխարհում նոր երաժշտական գործիք է։ Այն պատրաստված է թխկենու փայտից։ Օգտագործված են նաև հաճարենու, ընկուզենու, եղևնու և հոնի փայտեր /իրանը և ընդհանուր հենակը թխկենու, զարդաքանդակները` ընկուզենու, դեկան` եղևնու, անհատական հենակները` հոնի փայտից են պատրաստված/: Արա Գեւորգյանի կողմից պատրաստվել են տարբեր բաս քանոններ։ Քանոնները կրել են կանացի անվանումներ` «Ալվարդ», «Նվարդ», «Գոհար», «Ալիս», «Ջեմմա»։ 2008թ-ի հոկտեմբերին ՀՀ վաստակավոր արտիստը կազմակերպել և սահմանել է նոր ռեկորդ՝ Երևանի Հանրապետության հրապարակում 200 քանոնահարներ /ևս 30-ը փոխարինողներ/՝ Երևան տառերի տեսքով դասավորված, միաժամանակ կատարել են Արա Գևորգյանի «Երևան 2800» ստեղծագործությունը։ 2018թ-ի նոյեմբերի 26-ին Արա Գևորգյանի նախաձեռնությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 112 դուդուկահարներ միաժամանակ կատարել են Մակար Եկմալյանի «Ամեն Հայր Սուրբ» հոգևոր ստեղծագործությունը, որը նվիրվել է ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանին` 90-ամյա հոբելյանի առթիվ։
 
Հայազգի դուդուկահար, աշխարհի չեմպիոն '''Արտավազդ Թադևոսյանը''' 2015թ-ին Հոլիվուդում տեղի ունեցած իր մենահամերգի ընթացքում սահմանել է ռեկորդ: Դուդուկի պատմության մեջ առաջին անգամ ներկայացրել է նաև ջութակի կոնցերտ և այնպիսի ստեղծագործություններ, որոնք երբեք չեն կատարվել դուդուկով: Նա երկլեզվականի գործիքների մեջ /դուդուկ/` ստեղծագործության աշխարհի ամենաարագ կատարողն է:
Կատարել է Մոցարտի «Ռոնդոն», «Բոռի թռիչքը», Պագանինիի «24 կապրիսներ»-ը:
 
== Ծանոթագրություններ ==