«Կանանց ֆիննական գիմնազիա (Վիբորգ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
No edit summary
 
Տող 14.
«Այս տան աղջիկները կդառնան լավ տնային տնտեսուհիներ»<ref>[http://ristikivi.spb.ru/albums/viipuri-sch-tyttolyseo.html?photo=9 Финская женская гимназия в Выборге, фрагмент главного фасада]</ref>։
 
1930-ականների վերջին Վիբորգում բացվեցին ևս երկու կանանց ֆիննական դպրոցներ, մեկը գտնվում էր նախկին [[Ֆիննական ռեալական լիցեյ (Վիբորգ)|Ֆինական ռեալական լիցեյի]] շենքում, մյուսը՝ նախկին կանանց շվեդական գիմնազիայի շենքում։
 
[[Խորհրդա-ֆիննական պատերազմներ|Խորհրդա-ֆինանական պատերազմի (1939-1944)]] արդյունքում շենքը վնասվել էր և գիմնազիան փակվեց։ Կողային ճակատի աստիճանավոր վերնաճակատի վրա տեղադրված է վերանորոգման ամսաթիվը. «1940»: Հետպատերազմյան վերանորոգման ընթացքում շենքը կորցրեց իր բարձր տանիքը և աշտարակների սրածայր տանիքները, փոխվեց ներքին դասավորությունը։ Հետազոտողների կարծիքով այս ամենը աղքատացրել էր Արենբերգի ստեղծագործությունը։ Այնուամենայնիվ, պահպանվել է աշտարակների և բարձր տանիքի կոնաձև գմբեթները վերականգնելու հնարավորությունը։ Հետպատերազմյան շրջանում շենքը շարունակում էր օգտագործվել կրթական նպատակներով։ Երկար ժամանակ այնտեղ էր տեղակայված թիվ 214 արհեստագործական ուսումնարանը, իսկ 2006 թվականից` Վիբորգի պոլիտեխնիկական քոլեջի «Ալեքսանդրովյան» բաժանմունքը։ Շենքի ճակատային մասում տեղադրված է [[հուշատախտակ]] հետևյալ մակագրությամբ` «Այստեղ սովորել են ինտերնացիոնալիստ մարտիկներ` Վ. Պ. Ագաֆոնովը, Ա. Վ. Գորաևը, Ս. Ի. Զուևսկին, Վ. Ն.Կորկինը, Ա. Վ. Մորոզովը, ովքեր զոհվել են իրենց ծառայողական պարտքը կատարելիս»։