«Մասնակից:Մանե Արճիս/Ավազարկղ2»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
== Գործող անձինք ==
 
* [[Միսս Մարփլ]]- մասնավոր խուզարկու
* Փելկ — ոստիկան Սենթ -Մերի -Միդ
* Սլեկ
* Մելչեթ — ոստիկանության գնդապետ, կոմսության գլխավոր ոստիկան:
* Արթուր Բանտրի — այն տան տերը, որում հայտնաբերել են մարմինը:
* Դոլի Բանտրի — Բանտրիի կինը, Միսս Մարփլի ընկերուհին:
* Բեզիլ Բլեյք — երիտասարդ. ով նոր էր եկել Սենթ-Մերի-Միդ, ուր նախկինում ապրում էր իր մայրը:
* Ջոզեֆինա Տյորներ —սպանվածի մորաքրոջ աղջիկը
* Քոնվեյ Ջեֆերսոն — բիզնեսմեն, ով կորցրել էր իր աղջկան ու որդուն, իսկ ինքը դարձել էր հաշմանդամ:
Տող 17 ⟶ 16՝
 
== Սյուժե ==
Բանտրի ամուսինները արթնանում են հուզված սպասավորի ձայներից. սպասուհինսպասավորը գրադարանում գտնում է երեկոյան զգեստով երիտասարդ աղջկա դիակ: Սպանվածը տան անդամներից ոչ մեկին ծանոթ չէր և թե ինչպես է հայտնվել այդտեղ՝ անհայտ է: Միսիս Բանտրին հրավիրում է Միսս Մարփլին՝ հույս ունենալով, որ նա կգտնի գաղտնիքը:
 
Բժշկի եզրակացությամբ, մահը վրա է հասել կեսգիշերին: Սպանվածը Ռուբի Կինն է՝ «Մաջեստիկ» հյուրանոցի պարուհիպարուհին: Մարմինը ճանաչում է մորեղբոր աղջիկը, որը նույնպես աշխատում է նույն վայրում: Ոստիկանությունը հյուրանոցում սկսում է հետաքննությունը: Հյուրանոց են գնում նաև Միսիս Բանտրին և Միսս Մարփլը: Պարզվում է, որ հյուրանոցում բնակվող ֆինանսիստ Ջեֆերսոնը Ռուբիին էր համակրում և որոշել էր իր կարողության մի մասը նրան կտակել, իսկ հարսն ու փեսան, ովքեր կորցրել էին իրենց կտակի մասնաբաժինը, հետաքրքրված էին աղջկա մահով: Սակայն նրանք անհերքելի ալիբի ունեին. Սպանության գիշերը բոլոր կասկածյալները գտնվում էին դահլիճում:
 
Ոստիկանությունը հայտնաբերում է այրված ավտոմեքենա, որը գողացվել էր հյուրանոցից սպանության գիշերը: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվում է աղջկա այրված դիակ: Նրա իրերից պարզվում է, որ սպանվածը բարձր դասարանի աշակերտուհի Պամելա Ռիվզն է, որը նույն օրը ընկերուհիների հետ [[Լոնդոն]] ուղևորության ժամանակ՝ կորել էր: կասկածի տակ է ընկնում հյուրանոցում եղած, Սենտ-Մերի-Միդ քաղաքում ապրող Բեզիլ Բլեյքը, քանի որ նրա ավտոմեքենայի նստատեղից հայտնաբերվում է Ռուբիի հագուստի վայիվրայի փայլերից: Ոստիկանությունը համարում էր, որ կասկածյալը երկու աղջիկների սպանության հեղինակն է, որոնցից առաջինին՝ Ռուբիին, սպանել է անձնական դրդապատճառներով, իսկ Պամելային՝ առաջին սպանության վկլավկա լինելու պատճառով: Կասկածյալը հաստատում է, որ այդ գիշեր երեկույթից տուն վերադառնալիս գտել է սպանված Ռուբիին: Վախենալով՝ աղջկան տեղափոխել է ավտոմեքանայի մեջ, հետո դուրս է բերել և արել այն, ինչ առաջինն է ծագել գլխում. կոտրել է Բանտրի ամուսինների տան պատուհանը և մարմինը դրել հատակին:
 
Միսս Մարփլին Ջոզեֆինայի տարօրինակ պահվածքը հանգիստ չէր տալիս, քանզի քրոջ դիակը ճանաչելուց հետո, նա չէր արտահայտում ոչ այնքան վիշտ, որքան՝ զարմանք և նյարդային վիճակ: Տարօրինակ էին նաև Ռուբի Կինի կրծած եղունգները, չէր համընկնում նաև սպանվածի երեկոյան զգեստը՝ գիշերային զբոսանքի համար:
 
Պամելայի համադասարնցիներիհամադասարանցիների հետ զրուցելով՝ Միսս Մարփլը իմանում է, որ աղջկան առաջարկել էին ֆիլմում նկարահանվել: հենց այդտեղ էլ նա մենակ է մնացել և անհետացել: Բլեյքի կնոջ պատահական ասված խոսքը Միսս Մարփլին հուշում է տալիս: Նա պարզում է, որ Ջոզին գաղտնի ամուսնացել է Ջեֆերսոնի փեսայի՝Մարկիփեսայի՝ Մարկի հետ, ինչը նշանակում է, որ քրոջ սպանության համար եղել է պատճառ:
 
Հասկանալի է դառնում, որ Ռուբի Կինի սպանությունը կազմակերպել են Մարկն ու Ջոզին: Նրանք հորինել էին պատմություն, որպեսզի խաբեն բժշկական փորձաքննությանը և իրենց համար ալիբի ստեղծեն: Պամելային, ով արտաքնապես Ռուբիին նման էր, կինոնախագծի մասին հորինվածք ստեղծելով՝ բերել են հյուրանոց, որտեղ առաջարկել են հագնել Ռուբիի զգեստը, իսկ հետո թմրադեղ են ներարկել: Աղջկան տարել են Բլեյքի տուն և խեղդամահ արել: Հենց այնտեղ էլ հարբած Բլեյքը դիակը տարել է Բանտրիների տուն: Ակնհայտ էր, որ Ջոզիին խնդրում են ճանաչել դիակը և այդժամ նա կարող էր ներկայացնել Պամելային՝ որպես Ռուբի: Ոստիկանությունը հաստատում է, որ Ռուբին սպանվել է մինչև կեսգիշեր, երբ արդեն Մարկն ու Ջոզին բոլորի աչքի առաջ էին: Իրական Ռուբիին քույրը սպանել է կեսգիշերից հետո, մարմինը Պամելայի իրերի հետ տեղափոխել է ավտոմեքենայի մեջ և այրել այն: Մարդասպանները հաշվարկել էին, որ Բլեյքը մարմինը գտնելով՝ կզանգահարի ոստիկանություն, և կասկածները միանգամից կընկնեն նրա վրա: Նրա հարբած ժամանակ կատարած արարքը շփոթել է խաղաքարտերը, ոստիկանությունը միանգամից սկսել է հետաքննությունը: