«Դաշտ (ֆիզիկա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.feynmanlectures.caltech.edu/ +https://feynmanlectures.caltech.edu/)
Տող 10.
Դաշտը տարածվում է լույսի արագությանը հավասար վերջավոր արագությամբ, այնպես որ մասնիկները փոխազդում են հապաղումով։ Շարժվող մասնիկի էներգիայի մի մասը փոխանցվում և պատկանում է դաշտին այնքան ժամանակ, մինչև այդ մասնիկը հասնում է մյուսին։ Այսպիսով, ֆիզիկական դաշտերն էներգիայի, ինչպես նաև իմպուլսի, իմպուլսի մոմենտի, երբեմն և լիցքի կրողներ են, այսինքն՝ օժտված են մատերիական օբյեկտի բոլոր հատկություններով։
 
Ֆիզիկական դաշտերը ոչ միայն իրականացնում են մասնիկների փոխազդեցությունը, այլև կարող են հանդես գալ մասնիկներից անկախ՝ որպես ազատ ֆիզիկական դաշտ (օրինակ, էլեկտրամագնիսական կամ գրավիտացիոն ալիքները)։ալիքները։ Ֆիզիկական դաշտերի նշված հատկություններից հետևում է, որ դաշտը մատերիայի հատուկ ձև է։ Բնության մեջ փոխազդեցության յուրաքանչյուր տեսակի համապատասխանում է իր ֆիզիկական դաշտը։ Փորձի համաձայն, դաշտի [[էներգիա]]ն, [[իմպուլս (շարժման քանակ)|իմպուլս]]ը, [[էլեկտրական լիցք|լիցք]]ը փոփոխվում են ընդհատուն կերպով, այսինքն՝ յուրաքանչյուր ֆիզիկական դաշտի կարելի է համապատասխանեցնել որոշակի մասնիկներ՝ այդ դաշտի [[քվանտ]]ներ (էլեկտրամագնիսական դաշտին՝ [[ֆոտոն]]ներ, գրավիտացիոն դաշտին՝ [[գրավիտոն]]ներ, թույլ դաշտին՝ W<sup>±</sup> և Z<sup>0</sup> միջանկյալ բոզոններ, ուժեղ, գունային դաշտին՝ գլուոններ)։ Սակայն, եթե յուրաքանչյուր ֆիզիկ, դաշտի համապատասխանում են որոշակի մասնիկներ, ապա բոլոր հայտնի մասնիկներին էլ համապատասխանում են քվանտացած ֆիզիկական դաշտեր ([[մասնիկ-ալիքային երկվություն|մասնիկ-ալիքային երկվության]] դրսևորումներից մեկը)։ Այսպիսով, տարրական մասնիկների արդի տեսությունը փոխազդող քվանտացած ֆիզիկական դաշտերի տեսություն է։ Հնարավոր է, որ ոչ բոլոր ֆիզիկական դաշտերն են հավասարապես հիմնարար, ինչպիսիք են, օրինակ, էլեկտրամագնիսական և թույլ դաշտերը, որոնք, ինչպես արդեն ապացուցված է, միասնական [[էլեկտրաթույլ փոխազդեցություն|էլեկտրաթույլ փոխազդեցության]] տարբեր դրսևորումներն են։
 
== Ծանոթագրություններ ==