«Մասնակից:Rima 2009/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Փոխվում է էջը '{{Տեղեկաքարտ Բնակավայր}}'-ով
Պիտակ՝ Փոխարինում
Տող 1.
{{Տեղեկաքարտ Բնակավայր}}
 
'''Յադրին''', <small>18-րդ դարում`</small> '''Յադրինսկ''' ({{lang-cv|Етĕрне}}, {{lang-mhr|Ядырна}}, {{lang-mrj|Йӓдӹрнӓ}}), քաղաք ([[1781 թվական|1781 թվականից]]) [[Ռուսաստան|Ռուսաստանում]], [[Չուվաշիա|Չուվաշիայի]] [[Յադրինսկի շրջան|Յադրինսկի շրջանի]] վարչական կենտրոնն է:
 
Բնակչությունը` 8089 մարդ ([[2021 թվական]]):
 
== Ստուգաբանություն ==
Ժողովրդական ստուգաբանությունը «Յադրին» անվանումը բացատրում է այն բանով, որ [[Իվան IV Ահեղ|Իվան IV Ահեղը]] [[Կազանի խանություն|Կազանի խանության]] դեմ պատերազմի ժամանակ այստեղ ռազմագունդ է պատրաստել: Այդ տարբերակը չի վկայվում պատմական տվյալներով. քաղաքը կառուցվել է [[Կազան|Կազանի]] գրավումից հետո, քաղաքի բնակիչների մեջ դարբիններ և այլ վարպետներ չկային: Ժամանակակից ստուգաբանությունը կապված է ''Етĕрне'' կամ ''Едьрне'' (ռուսական ձևը` ''Յադրի'') բնակավայրի հիմնադրի, այն հողի տիրոջ անունով, որի վրա կառուցվել է քաղաքը, կամ որ ավելի հավանական է, կապված է ''Етерне'' բնակավայրի չուվաշական անվան հետ: Յադրինի վոլոստը գոյություն է ունեցել մինչև քաղաքի հիմնադրումը: Այնուամենայնիվ, քաղաքի անվանման «հրետանային» առաջացման տարբերակն անդրադարձ է գտել գերբի մեջ, որը հաստատվել է [[1781 թվական|1781 թվականին]]. ''«եռանկյուն թնդանոթային չուգունե բուրգը կազմավորվել է կարմիր դաշտում, որը իրենից ներկայացնում է այս քաղաքի անվանումը»'':
 
== Աշխարհագրություն ==
Քաղաքը գտնվում է [[Սուրա (գետ)|Սուրա]] գետի ափին, 59 կմ հեռու է Շումերլյա երկաթուղու կայարանից և 8 կմ հեռու է Մոսկվա М7` [[Ուֆա|Ուֆայի]] դաշնային ավտոմայրուղուց, 60 կմ (ավտոճանապարհից 77 կմ) հարավ-արևմուտք հեռու է հանրապետության մայրաքաղաք [[Չեբոքսարի|Չեբոքսարիից]]:
 
== Պատմություն ==
[[Պատկեր: Yadrin COA (Kazan Governorate) (1781).png|100px|thumb|left|Յադրին քաղաքի գերբը (1781 թվական)]]
[[Պատկեր:Ядрин (1859).gif|100px|thumb|left|Յադրին քաղաքի գերբը (1859 թվական)]]
[[1590 թվական|1590 թվականին]] հիմնադրվել է որպես ռազմական-ֆեոդալական ամրություն ռուսական հանրապետության արևելյան ծայրամասում: Առաջին բնակիչները` [[Ստրելեցներ|ստրելեցները]], թնդանոթագործները, բոյարի երեխաները և այլ զինծառայողներ, որոնց թիվը 17-րդ դարի առաջի կեսերին հասել է մինչև 195 մարդ:
 
[[1648 թվական|1648 թվականին]] 20 հետիոտն ստրելեցները զինվորական այլ մարդկանց հետ հիմնադրել են Տագայ քաղաքը<ref>{{Cite web|url=http://elib.shpl.ru/ru/nodes/54241-martynov-p-l-tagay-uprazdnennyy-gorod-simbirskogo-uezda-istoriko-statisticheskiy-ocherk-simbirsk-1898#mode/inspect/page/6/zoom/4|title=ГПИБ {{!}} Мартынов П. Л. Тагай : упраздненный город Симбирского уезда : (историко-статистический очерк). - Симбирск, 1898.|author=Н. П. ИнфоРост // |website=|date=|publisher=elib.shpl.ru|accessdate=2020-01-20}}</ref>:
 
[[18-րդ դար|18-րդ դարի]] սկզբին Յադրինը կորցրել է ռազմա-պահպանական նշանակությունը: Դարի վերջին քաղաքում ապրել է շուրջ 1,5 հազար մարդ, [[19-րդ դար|19-րդ դարի]] կեսերին` շուրջ 2,5 հազար մարդ, իսկ [[1915 թվական|1915 թվականին]]` շուրջ 4429 մարդ: Այն ժամանակ բնակչության գլխավոր զբաղմունքը համարվում էր հողագործությունը, առևտրի և գործի զարգացումը:
 
[[1791 թվական|1791 թվականին]] բացվել է փոքր ժողովրդական ուսումնարանը ([[1804 թվական|1804 թվականից]]` գավառական), [[1817 թվական|1817 թվականին]] դրան կից գրադարան է բացվել: [[1927 թվական|1927 թվականի]] [[սեպտեմբերի 5|սեպտեմբերի 5-ից]] քաղաքը Յադրինսկի շրջանի վարչական կենտրոնն է:
 
== Բնակչություն ==
[[2019 թվական|2019 թվականի]] [[հունվարի 1|հունվարի 1-ին]] քաղաքի բնակչության թիվը Ռուսաստանի Դաշնության 1115 քաղաքներից 993-ն է:
 
== Կրթության և մշակույթի հաստատություն ==
Քաղաքում գործում է գիմնազիա, պրոֆեսիոնալ լիցեյ (մեխանիզատորներ, դերձակ, վարպետ խոհարարներ, խոհարարներ, վաճառողներ են նախապատրաստում), երկու լիարժեք հանրակրթական դպրոց, արվեստի դպրոց, մանկական ստեղծագործության տուն, մանկական-երիտասարդական սպորտային դպրոց, մշակույթի Տուն, երեք գրադարան, [[Նիկոլայ Մորդվինով|Նիկոլայ Մորդվինովի]] տուն-թանգարանը, Ֆիզկուլտուրայի սպորտի համալիր: Թողարկվել է «Աշխատանքի դրոշ» շրջանային թերթը: [[2003 թվական|2003 թվականի]] [[մայիս|մայիսի]] տվյալներով քաղաքի դպրոցներում սովորել է 2075 մարդ:
 
== Տնտեսություն ==
* «Յադրինի արդյունաբերական կոմբինատ» բաժնետիրական ընկերություն,
* «Յադրինկաթ» բաժնետիրական ընկերություն,
* «Յադրինի սպիրտի գործարան» սահմանափակ պատասխանատվության ընկերություն,
* «Յադրինի» մսի վերամշակման ձեռնարկություն,
* «Յադրինի մեքենաշինական գործարան» փակ բաժնետիրական ընկերություն,
* «Յադրինի աղյուսի գործարան» փակ բաժնետիրական ընկերություն։
* Յադրինի մոտ, Սուրայի ափին, գտնվում է Չուվաշիայի ձիաբուծարանը:
* Յադրինսկի շրջանում գայլուկ, կարտոֆիլ և հացաբույսեր են աճեցնում: Բազմացնում են խոշոր եղջյուրավոր անասուն, խոզ և թռչուն:
* Կավի հանքավայր:
 
== Մարդիկ, որոնք կապված էին Յադրին քաղաքի հետ ==
* 19-րդ դարի երկրորդ կեսին, 20-րդ դարի սկզբին քաղաքի զարգացմանը մեծ դեր են խաղացել Տալանցևի վաճառական եղբայրները<ref>{{Cite web |url=http://www.enc.cap.ru/open.asp?id=2&L=23&branch=6 |title=Архивированная копия |accessdate=2005-03-18 |archiveurl=https://web.archive.org/web/20070930055432/http://www.enc.cap.ru/open.asp?id=2&L=23&branch=6 |archivedate=2007-09-30 |deadlink=yes }}</ref>` Միխայիլը, Զինովին և Նիկոլայը, [[Չեբոքսարի|Չեբոքսարիի]] հայտնի վաճառական Միխայիլ Տալանցևի որդիները:
* Այստեղ աշխատել և մահացել է բժիշկ Կոնստանտին Վոլկովը:
* Գլեբ Աբակումով` [[ռուս]] և խորհրդային [[քիմիկոս]], [[Ռուսաստան|Ռուսաստանի]] գիտության ակադեմիայի [[ակադեմիկոս]]:
* Նիկոլայ Աշմարին` [[ռուս]] և խորհրդային լեզվաբան, թյուրքագետ:
* [[Նիկոլայ Մորդվինով]]` [[թատրոն|թատրոնի]] և [[կինո|կինոյի]] խորհրդային [[դերասան]], թատերական ռեժիսոր: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1949 թվական):
 
== Տեսարժան վայրեր ==
* Միխայիլ հրեշտակապետի եկեղեցի (17-րդ դարի վերջ` 18-րդ դարի սկիզբ),
* Սբ․ Երրորդություն եկեղեցի (1829 թվական),
* 19-րդ մի շարք տներ (նախկին ռեալական ուսումնարանի, գանձատան, փոստի, շրջանային գրադարանի և այլի շենքը),
* Ալեքսեևի եկեղեցի (1856 թվական),
* «Հիշատակի և փառքի հրեշտակը» քանդակը (2005 թվական):
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Գրականություն ==
* {{ВТ-ЭСБЕ|Ядрин|Неволин П. И.}}
* В. Д. Димитриев, «История Чувашской АССР», Чебоксары.
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.mojgorod.ru/chuvashsk_r/jadrin/index.html Ядрин в энциклопедии «Мой город»]
* [http://gov.cap.ru/main.asp?govid=78 Официальный сайт администрации Ядринского района]
* [http://www.na-svyazi.ru/map/21.htm Ядрин на карте Чувашии]
* [http://gov.cap.ru/hierarhy.asp?page=./5027/12071/84567/86668 К 415-летию города Ядрин]
* [https://web.archive.org/web/20140107152859/http://xn--b1aedlzq7h.xn--p1ai/ Неофициальный сайт Ядрина]
 
{{Արտաքին հղումներ}}