«Հնգամատյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չNo edit summary
Տող 1.
'''Հնգամատյան''', (եբրայերեն անվանումը՝ Tora [[օրենք]]), [[Հին Կտակարան|Հին կտակարանի]] առաջին հինգ գրքերը։ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչական]] ավանդությունը վերագրում է [[Մովսես մարգարե]]ին։ Իրականում տարբեր ավանդությունների հավաքածու է՝ ստեղծված մ. թ. ա. IX—VI11 դդ. (խմբագրել և վերջնական տեքստի է բերել կրոնա-քաղաքական բարեփոխիչ, Եզրասը մ. թ. ա. V դար)։ Ընդգրկում է [[Ծննդոց]], [[Ելք|Ելից]], [[Ղևտական|Ղևտացվոց]], [[Թվեր (գիրք)|Թվոց]], [[Երկրորդ օրենք|Երկրորդ օրինաց]] գրքերը։ Ծննդոց գիրքը բովանդակում է աշխարհի ու մարդկության ստեղծման, աստծո դեմ մարդկանց մեղանչման և դրա ծանր հետևանքների ([[Մեծ ջրհեղեղ|ջրհեղեղ]] և այլն) մասին առասպելները։ Ելից և Թվոց գրքերում պատմվում է հրեա ժողովրդի դիցաբանական անցյալը (եգիպտական փարավոնին գերի ընկնելը, Մովսեսին Սինա լեռան վրա Եհովա աստծո հայտնությունն ու տասը պատվիրանների շնորհումը, [[Եգիպտոս]]ից հեռանալը և թափառումներն [[Անապատ (աշխարհագրություն)|անապատում]])։ Ղևտացվոց գրքում շարադրված են հրեա ժողովրդի պաշտամունքային, իրավական և բարոյական հնավանդ նորմերը (զոհ մատուցելու եղանակները, ծիսակատարությունները, հոգևորակաևների իրավունքները և այլն)։ Երկրորդ օրինացը առաջին չորս գրքերի ամփոփումն է, Մովսեսի ճառերն ու պատվիրանները։ Գիտությունը, ժխտելով Հնգամատյանի «աստվածային բնույթը», ընդունում է այն որպես գրական հուշարձան և պատմական սկզբնաղբյուր։
{{Քրիստոնեություն-անավարտ}}
 
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=464}}
 
[[Կատեգորիա:Հին Կտակարանի գրքեր]]
 
 
{{Անավարտ}}