«Մասնակից:Արեն Ձավարյան/Լրացուցիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակ՝ հետշրջված
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակներ՝ Դատարկում Ձեռքով հետշրջում
Տող 1.
[[Պատկեր:Conundrum Escape Room.jpg|thumb|Գլուխկոտրուկներից մեկի որոշման գործընթաց]]
'''Փախուստ սենյակից''' ({{lang-en|Real-life room escape}}), [[ինտելեկտուալ խաղ]], որի ժամանակ խաղացողները փակվում են այն սենյակում, որտեղից նրանք պետք է դուրս գան որոշակի ժամանակի ընթացքում՝ գտնելով առարկաներ և լուծելով [[գլուխկոտրուկ]]ներ<ref>[http://www.the-village.ru/village/city/experiment/143721-smozhet-li-redaktsiya-the-village-proyti-kvesty-v-realnosti Обзор эскейп-румов Петербурга.]</ref>։ Ժանրի որոշ ներկայացուցիչներ ներառում են նաև [[դետեկտիվ]] կամ այլ սյուժե, որպեսզի խաղացողների համար ապահովեն յուրահատուկ մթնոլորտ։
 
Այս տիպի խաղերը ծագել են 2000-ական թվականների սկզբին տարածված ''escape the room'' տիպի բրաուզերային քվեստներն իրականություն դարձնելու գաղափարից (օրինակ՝ ''Crimson Room'')։
 
«Փախուստ սենյակից» խաղերը զուգահեռաբար զարգացել են [[Եվրոպա]]յում և [[Ասիա]]յում։ [[Ճապոնիա]]յում, [[Հոնկոնգ]]ում և [[Չինաստան]]ում այս խաղերը գոյություն ունեն 2007 թվականից։ Այսպիսի խաղեր կան նաև [[ԱՊՀ]] երկրներում։
 
== Խաղի թեմատիկաներ ==
Ներկայումս «Փախուստ սենյակից» խաղերն ունեն բազմաթիվ տարբեր վարիացիաներ և թեմատիկաներ, բայց ամենահայտնիներն են<ref>{{Cite web|url=http://scottnicholson.com/pubs/erfacwhite.pdf|title=Заглянув за запертую Дверь: Обзор эскейп-румов|author=|work=|date=|publisher=}}</ref>․
# Դուրս գալ որոշակի տհաճ վայրից, ինչպիսիք են բանտը, զնդանը, լքված դպրոցը և այլն:
# Վերացական սենյակ, որը չունի ոչ մի գաղափար, բացի նրանից, թե ինչպես դուրս գալ սենյակից:
# Բացահայտում հանցագործության կամ գաղտնի սենյակում։
# Հանդիպում պարանորմալների հետ։
# Գտնել առեղծվածային առարկա կամ մասունք<ref>{{Cite web|url=http://www.escapetime.lv/ru_RU/alchemy/|title=Обзор квест комнаты «Алхимия»|author=|work=|date=|publisher=|accessdate=2016-05-13|archiveurl=https://web.archive.org/web/20160610012102/http://www.escapetime.lv/ru_RU/alchemy/|archivedate=2016-06-10|deadlink=yes}}</ref>։
 
== Դեպքեր ==
«Փախուստ սենյակից» խաղում մահացու ելքով առաջին հայտնի դժբախտ պատահարը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 4-ին [[Լեհաստան]]ի [[Կոշալին]] քաղաքում, երբ 15-ամյա հինգ աղջիկներ ներսում գազի բալոնի արտահոսքի պատճառով մահացու թունավորվել են շմոլ գազից, իսկ ատրակցիոնի աշխատակիցներից մեկը [[Տրավմա|վնասվածքներ]] է ստացել և բուժվել այրվածքներից: Լեհաստանի պետական հակահրդեհային ծառայության տվյալներով՝ մարդկանց մահվան գլխավոր պատճառը տարհանման արդյունավետ երթուղու բացակայությունն է եղել: Շուտով տեղի ունեցած միջադեպից հետո Լեհաստանի իշխանությունները կարգադրել են անվտանգության ստուգումներ անցկացնել երկրի բոլոր «փախուստի սենյակներում», ինչի հետևանքով ևս 13 նման հաստատություններ փակվել են անվտանգության խախտումների պատճառով<ref>[https://ru.euronews.com/2019/01/05/poland-escape-room-deadly-fire Пожар по время квеста в Польше унёс жизни пятерых подростков | Euronews]</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
 
{{Արտաքին հղումներ}}