«Խոսրով Ա Պարթև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 19.
 
117 թվականին կրկին վերականգնվում է [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]] ներքին ինքնուրույնությունն ու թագավորությունը, և պարթևաց Խոսրով Ա-ի աջակցությամբ գահ է բարձրանում Սանատրուկ թագավորի որդին` [[Վաղարշ Ա|Վաղարշ Ա-ն]] (117-140)<ref>{{harvnb|Badian|2002|p=458}}; {{harvnb|Chaumont|1986|pp=418–438}}; {{harvnb|Dąbrowa|2012|p=176}}</ref>: Պարթևական կայսրության արևմտյան մասի թուլացած վիճակը հնարավորություն տվեց պարթևաց Վաղարշ Գ-ին, ում արևելյան տիրույթները անփոփոխ էին, հետ բերելու կորցրած տարածքները, որոնք գրավվել էին Խոսրով Ա-ի կողմից{{sfn|Gregoratti|2017|p=133}}: 129 թվականին Վաղարշ Գ-ին վերջապես հաջողվում է իշխանությունից հեռացնել Խոսրով Ա-ին{{sfn|Dąbrowa|2012|pp=176, 391}}{{sfn|Kia|2016|p=203}}:
 
== Դրամահատում ==
Իր արծաթե մետաղադրամի դիմերեսին Խոսրով Ա-ն պատկերված է խիտ մազափնջով և [[Գլխազարդ|գլխազարդով]]{{sfn|Olbrycht|1997|p=33}}: Սակայն բրոնզե մետաղադրամներին նա պատկերված է կեռիկներով [[Տիարա|տիարայով]], որի կողքին եղջյուր կա{{sfn|Olbrycht|1997|p=33}}: Խոսրով Ա-ի մետաղադրամները շատ նման են Էլիմայսի նույնանուն արքա Խոսրովի մետաղադրամներին, ինչը վկայում է այն մասին, որ նրանք կարող են նույն մարդը լինել{{sfn|Hansman|1998|p=373-376}}{{sfn|Rezakhani|2013|p=775}}: Մեկ այլ վարկած կա, ըստ որի` Էլիմայսի արքա Խոսրովը կրկնօրինակել է Պարթևստանի Խոսրով Ա-ի մետաղադրամները{{sfn|Hansman|1998|p=373-376}}{{sfn|Rezakhani|2013|p=775}}:
 
== Ծանոթագրություններ ==