«Մասնակից:Մանե Արճիս/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիրք}}
'''Ճակատագրի դարպասներ''' ({{lang-en|Postern of Fate}}), [[Ագաթա Քրիստի|Ագաթա Քրիստիի]] դետեկտիվ վեպը, որը լույս է տեսել 1973 թվականին [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիայի]] «Collins Crime Club», ինչպես նաև [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆի]] «Dodd, Mead and Company» հրատարակչությունում:
==
Տարեց ամուսիններ Թոմի և Թափենս Բերեսֆորդները անգլիական խաղաղ գյուղում գնում են հին տուն: Երբ նրանք հավաքում էին հին գրքերը, որոնք նախկին բնակիչներից մնացել էին, Թափենսը գրքերից մեկից գտնում է ծածկագրված նամակ: Մեկը գրում է, որ ոմն Մերի Ջորդան «սեփական մահով չի մահացել»: Թափենսը սկսում է հետաքրքրվել այդ ուղերձով: Նրա խնդրանքով Թոմին սկսում է օգնել նրան, որ գտնի խորհդավոր Մերի Ջորդանի մասին տեղեկություն՝ դիմելով հատուկ ծառայությունների իր բարձրաստիճան ընկերներին: Ընկերները զգուշացնում են ամուսիններին՝ անցյալը քրքրելու հնարավոր վտանգի մասին: Միաժամանակ Թափենսը սկսում է ծանոթանալ գյուղի հին բնակիչների հետ՝ փորձելով իմանալ ինչ-որ բան այդ գաղտնիքի մասին: Պարզվում է, որ այդ գյուղում շատ վաղուց՝ 20-րդ դարի սկզբին, տեղի է ունեցել զինվորական փաստաթղթերի առևտրի հետ կապված սկանդալային պատմություն: Որպես գերմանական լրտես՝ կասկածվում էր երիտասարդ տնային դաստիարակչուհի Մերի Ջորդանը: Շուտով նա թունավորվում է աղցանի մեջ ընկած մատնեծաղկի թունավոր տերևներից, ինչը բոլորի կողմից ընդունվել է որպես դժբախտ պատահար: Հետո նույն գյուղի բնակիչ Ալեքսանդր անունով մի տղա, իմանում է ինչ-որ բաներ, որոնք իրեն ստիպում են թողնել գաղտնի գրություն: Շուտով նա էլ է սպանվում: Իրենց ուսումնասիրությունների արդյունքում ամուսինները հասկանում են, որ անցյալի այդ դեպքը ավելին է, քան մի գյուղական միջադեպ, և իրենց ընկերների զգուշացումը պատահական չէր: Նույնիսկ այսքան տարի անցնելուց հետո էլ ինչ-որ մեկը չի ցանկանում, որ այս տվյալները հրապարակվեն: Եվ այդ անձնավորությունը հանուն գաղտնիքը պահելու՝ հետ չի կանգնի նոր սպանություններից:
Գրքում նաև ներկայացվում է ամուսինների կատարած նախկին գործերը:
* [https://web.archive.org/web/20091002210620/http://www.agathachristie.com/story-explorer/stories/postern-of-fate-1/ ''Врата судьбы''] на официальном сайте Агаты Кристи{{ref-en}}▼
== Արտաքին հղումներ ==
▲* [https://web.archive.org/web/20091002210620/http://www.agathachristie.com/story-explorer/stories/postern-of-fate-1/
{{Արտաքին հղումներ}}
|