«Օլթի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 85.
Բնակավայրը հնում մտնում էր [[Մեծ Հայք]]ի [[Տայք]] նահանգի [[Ոքաղե]] գավառի կազմի մեջ և հայտնի էր Ողթիք, Ուխթիք, Ուխտյաց քաղաք անվանումներով, որոնց աղավաղումից էլ առաջացել է Օլթի անվանումը։
 
Բնակավայրի մասին առաջին անգամ հիշատակվել է X-XI դարերում։ Նրա մասին վկայություններ ունեն Հովհաննես Դրասխանակերտցին (X դար), Ասողիկը (X-XI դարեր), Արիստակես Լաստիվերցին (XI դար) և ուրիշներ։ Սակայն Օլթին գոյություն է ունեցել ավելի վաղ ժամանակներից։
1877-1878 թվականների ռուս֊թուրքական պատերազմից հետո միացվեց Ռուսաստանին։
 
Օլթին ժամանակին պատկանել է Մամիկոնյանների նախարարական տանը, հետո անցել է Բագրատունիներին։ X-XI դարերում եղել է Տայքի կյուրապաղատության կենտրոնը։ 1001 թվականին՝ վերջինիս անկումից հետո, միացվել է Բյուզանդական կայսրությանը։ Հետագայում, քաղաքը մնալով հիմնականում հայաբնակ, գտնվել է սելջուկ թուրքերի, մոնղոլների, թուրքմենական ցեղերի, իսկ XVI դարում Թուրքիայի տիրապետության տալ։ Այդ ժամանակաընթացքում քաղաքը բազմիցս ավերվել և անշքացել է։
 
1877-1878 թվականների ռուս֊թուրքական պատերազմից հետո միացվեց Ռուսաստանին։ 1915 թվականին քաղաքը ժամանակավորապես անցել է թուրքերին, որի պատճառով այն դարձավ կռիվների թատերաբեմ։ 1918 թվականին թուրքական զորքերը կրկին վերագրավեցին քաղաքը, տեղահանեցին և գրեթե ամբողջովին կոտորեցին հայ բնակչությանը։ Սակավաթիվ փրկվածները գաղթել են Անդրկովկաս և այլ երկրներ։
 
== Բնակչություն ==
1870-ական թվականներին ուներ 142 տուն, 1878 թվականին՝ 1092 տուն բանկիչբնակիչ, որից 1000 տունը՝ հայեր, 200֊ը՝ տեղաբնակներ, մնացածը՝ վերաբնակիչներ։ 1914 թվականին ուներ 3258 բնակիչ, որից 2188֊ը հայեր էին։
 
== Տնտեսություն ==
Տող 96 ⟶ 100՝
 
Քաղաքում գործող արհեստներն էին դարբնությունը, մանածագործությունը, ջուլհակությունըմ պղնձագործությունը, արծաթագործությունը և այլն։ Արտահանվում էր քարաղ։
 
== Պատմամշակութային կառույցներ ==
Քաղաքի արևմտյան մասում գտնվում են հին Ուխտյաց կամ Ոքաղե բերդի ավերակները։ Բերդի տարածքում գտնվում էր Տիրամոր եկեղեցին, որը վերածվել էր վանքի։ Օլթին ուներ նաև Ս․ Գևորգ և Ս․ Հովհաննես անուններով հայկական եկեղեցիներ։ Նշանավոր է նաև Օլթի գետի կամուրջը, որը մինչև այժմ կանգուն է<ref name=texanunneri_bararan>«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 462</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օլթի» էջից