«Մասնակից:Rima 2009/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակ՝ հետշրջված
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակներ՝ Դատարկում Ձեռքով հետշրջում
Տող 1.
{{Տեղեկաքարտ Համաշխարհային ժառանգության օբյեկտ}}
 
'''Բուա դյու Կազիե''' ({{lang-fr|Bois du Cazier}}), նախկին [[հանքահոր]] [[Բելգիա|Բելգիայի]] [[Շառլեռուա]] քաղաքում (Մարսինել շրջան, մինչև [[1977 թվական|1977 թվականը]]` առանձին նախկին համայնք): Հանքահորը հայտնի է որպես վայր, որտեղ [[1956 թվական|1956 թվականին]] տեղի է ունեցել [[Բելգիա|Բելգիայի]] պատմության մեջ լեռնային ամենամեծ աղետը: Այժմ նախկին հանքահորը համարվում է թանգարանա-հուշային համալիր, որը նվիրված է [[Վալոնիա|Վալոնիայի]] արդյունաբերության պատմությանը և 1956 թվականի աղետին: [[2012 թվական|2012 թվականին]] Վալոնիայի պատմական հանքահորների այլ տրեմաների հետ միասին Բուա դյու Կազիեն մտել է [[Բելգիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ|Բելգիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի]] մեջ:
 
== 1956 թվականի օգոստոսի 8-ի աղետը ==
1956 թվականի օգոստոսի 8-ին հանքահորում 975 մետր խորության վրա հրդեհ է բռնկվել: Հրդեհի անմիջական պատճառը դարձել էր մարդու սխալը. աշխատավորը սխալմամբ վագոնիկ էր տեղադրել բեռնակիր վերելակի վանդակում: Երբ վերելակը շարժվել է, վագոնիկը բռնել և կոտրել է ամրակի փայտե հեծանը, ինչը, իր հերթին, բերել է էլեկտրական կաբելների և խողովակաշարի կոտրվածքին, որը նախատեսված էր ջրաբաշխական ավտոմեքենաների յուղման համար և օգտագործվում էր հանքահորում: Յուղն անմիջապես սկսել է այրվել: Հրդեհն արագ տարածվել է հանքահորով<ref name="Morelli">{{книга
|автор = Jo Tollebeek, Geert Buelens, Gita Deneckere, Chantal Kesteloot, Sophie de Schaepdrijver (eds.)
|часть = Anne Morelli. Marcinelle: de mijn
|заглавие = België: een parcours van herinnering. Plaatsen van tweedracht, crisis en nostalgie
|оригинал =
|ссылка =
|издание =
|ответственный = Jo Tollebeek (hoofdredacteur)
|место = Amsterdam
|издательство = Uitgeverij Bert Bakker
|год = 2008
|том = II
|страницы = 251-261
|страниц = 511
|isbn = 978 90 351 3304 4
}}</ref>:
 
Հանքագործ աշխատողներից 275-ը գտնվել են հողի տակ հրդեհի սկսվելու ժամանակ, և նրանցից ողջ է մնացել ընդամենը տասներեք մարդ<ref name="Morelli" />:
 
Մահացած մարդկացից փոքր մասն էին բելգիացիներ (95 մարդ), մեծ մասը կազմել էին արտագնա աշխատողները, մեծ մասամբ` իտալացիները (136 մարդ) և ներկայացվել են այլ ազգություններից ևս տասը<ref>{{cite web| url =http://www.leboisducazier.be/lg_en/musees_8aout56.htm| title =8th AUGUST 1956 SITE| author =Bois du Cazier official site| authorlink =| date =| accessdate =| archiveurl =https://www.webcitation.org/6FLOkTG8M?url=http://www.leboisducazier.be/lg_en/musees_8aout56.htm| archivedate =2013-03-23}}</ref>: Աղետը Բելգիայի ներգաղթյալների վերաբերյալ համակարգային փոփոխությունների է բերել: Մինչև աղետը աշխատավոր միգրանտերի մեծ մասը կազմում էին իտալացիները: [[1946 թվական|1946 թվականին]] Բելգիան և [[Իտալիա|Իտալիան]] պայմանագիր են կնքել աշխատավոր միգրացիայի մասին, որի արդյունքում մոտավորապես կես միլիոն իտալացիներ են ժամանել` Բելգիայում ժամանակավոր կամ մշտական բնակության, նախ և առաջ` հանքահորի աշխատանքների համար: Շուտով աղետից հետո իտալական կառավարությունը դադարեցրել է Բելգիայի հետ համագործակցությունն աշխատավոր միգրացիայի ոլորտում, որի արդյունքում իտալական աշխատավոր միգրանտների հոսքը պակասել է: Դրանից հետո Բելգիան հանքահորի աշխատանքերի համար սկսել է ներգրավել աշխատավոր միգրանտներ [[Հունաստան|Հունաստանից]], [[Իսպանիա|Իսպանիայից]], ավելի ուշ` [[Թուրքիա|Թուրքիայից]] և [[Մարոկկո|Մարոկկոյից]]<ref name="Morelli" />:
 
Թեև անմիջական աղետի պատճառը եղել էր մարդու սխալը, անուղղակի պատճառը համարվել էր հանքահորի հնացած տեխնիկական վիճակը: Այդ ժամանակ Բելգիայի լեռնային արդյունաբերությունն արդեն ճգնաժամ էր ապրում (որն արդյունքում տարել է դրա ամբողջական անհետացմանը), որը հանգեցրել է ոչ բավարար ներդրումների, և որպես արդյունք` տեխնիկական սարքավորումների վատ վիճակին<ref name="Morelli" />:
 
== Հանքահորի պատմությունը փակվելուց հետո ==
Աղետից հետո հանքահորը վերականգնվել և օգտագործվել է ևս տասը տարի մինչև [[1967 թվական|1967 թվականի]] [[դեկտեմբեր|դեկտեմբերին]] ամբողջովին փակումը<ref name="Morelli" />: [[1985 թվական|1985 թվականին]] իտալացիների նախկին հանքափորների կազմակերպությունը (նրանցից շատերը չեն վերադարձել [[Իտալիա]] և ընդմիշտ մնացել են Բելգիայում) բաժանորդագրությունների հավաք է սկսել` հանքահորի համալիրի պահպանման համար: Ստորագրահավաքը, հավաքելով հազարավոր բաժանորդագրություններ, տվել է Շառլեռուայի քաղաքային իշխանություններին: Դրա նախաձեռնությունների արդյունքում [[1990 թվական|1990 թվականի]] [[մայիսի 28|մայիսի 28-ին]] նախկին հանքահորը պատմության հուշարձանի կարգավիճակի է արժանացել: Իննսունական թվականների ընթացքում նախկին հանքահորի համալիրը վերականգնվել և վերածվել է թանգարանա-հուշային կենտրոնի: Այստեղ [[1956 թվական|1956 թվականի]] աղետի ժամանակ գտնվում էր ապակու թանգարան, արդյունաբերության թանգարան և հիշատակի թանգարան<ref name="Morelli" />:
 
[[2012 թվական|2012 թվականի]] [[հունիս|հունիսին]] [[Համաշխարհային ժառանգություն|ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության]] կոմիտեն իր 36-րդ նստաշրջանի ընթացքում Համաշխարհային ժառանգության հուշարձանի կարգավիճակի է արժանացրել Վալոնիայի նախկին չորրորդ հանքահորին, այդ թվում և` Բուա դյու Կազիեին:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Արտաքին հղումներ}}