«Կեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 82.
 
== Կրթություն ==
1878 թվականին Կեմ գյուղի ծայրամասում սկսվում է դպրոցի շինարարություն<ref name="Հայոց ձոր, հատոր Ա, Սամվել Կարապետյան"/><ref name="Խանասորա Վարդան, Երևան, 1992, էջ 121:"/><ref name="Վ. Պ., Կեմ գիւղ եւ իր դպրոց, «Վանտոսպ», 1912, N 17, 27 յուլիս, էջ 307-308:">Վ. Պ., Կեմ գիւղ եւ իր դպրոց, «Վանտոսպ», 1912, N 17, 27 յուլիս, էջ 307-308:</ref>։ 1879 թվականի մայիսի 16-ին Կեմ բնակավայրում սկսում է գործել «Արարատյան» ընկերության կողմից բացված վարժարանը։ Դպրոցում ձմռանը սովորել են շուրջ 120, իսկ ամռանը՝ շուրջ 60-ից 70 աշակերտ։ Այն իրենից ներկայացրել է գյուղական նախակրթական հաստատություն և ունեցել է երկսեռ կրթություն<ref name="Հայոց ձոր, հատոր Ա, Սամվել Կարապետյան"/><ref name="Պօղոսեան Ե., Պատմութիւն Հայ մշակութային ընկերութիւններու, հ. Ա, Վիեննա, 1957, էջ 226:">Պօղոսեան Ե., Պատմութիւն Հայ մշակութային ընկերութիւններու, հ. Ա, Վիեննա, 1957, էջ 226:</ref><ref name="Արարատեան ընկերութիւն, Գ. Տեղեկագիր, Կ. Պոլիս, 1879, էջ 16:">Արարատեան ընկերութիւն, Գ. Տեղեկագիր, Կ. Պոլիս, 1879, էջ 16:</ref><ref name="Միացեալ ընկերութիւնք Հայոց, Կ. Պոլիս, 1882, էջ 11:">Միացեալ ընկերութիւնք Հայոց, Կ. Պոլիս, 1882, էջ 11:</ref><ref name="«Մշակ», 1882, N 85, 18 մայիս, էջ 2:">«Մշակ», 1882, N 85, 18 մայիս, էջ 2:</ref>։ Ըստ որոշ տեղեկությունների՝ դպրոցի առաջին հարկը կառուցել են Կեմի բնակիչները, իսկ երկրորդ հարկը նույն տարում կառուցել է Միացյալ ընկերությունը<ref name="Հայոց ձոր, հատոր Ա, Սամվել Կարապետյան"/><ref name="Վ. Պ., Կեմ գիւղ եւ իր դպրոց, «Վանտոսպ», 1912, N 17, 27 յուլիս, էջ 307-308:"/>։ Այլ տեղեկություններով դպրոցի հիմնադրման նախաձեռնությունը ազգային-հասարակական գործիչ Մկրտիչ Պորտուգալյանցինն է եղել։ Հաստատության համար ֆինանսական միջոցները տրամադրել է Բարեգործական ընկերությունը, իսկ գործավարությունը և աշխատանքների կազմակերպումն իրականացրել է «Արարատյան» ընկերությունը<ref name="Հայոց ձոր, հատոր Ա, Սամվել Կարապետյան"/><ref name="Սմբատ, Նամակ Թուրքիայից, «Մշակ», 1879, N 132, 9 օգոստոս, էջ 3:">Սմբատ, Նամակ Թուրքիայից, «Մշակ», 1879, N 132, 9 օգոստոս, էջ 3:</ref>։ Ի տարբերություն Հայոց ձոր գավառում բացված բազմաթիվ այլ հայկական դպրոցների, որոնք սեփական շենք չեն ունեցել, Կեմի բնակիչները կարողացել են կրթական հաստատությանն ապահովել մասնավոր երկհարկ շենքով<ref name="«Մշակ», 1882, N 85, 18 մայիս, էջ 2:"/>։ Հայտնի է, որ այս դպրոցը գործել է մինչև 1881 թվականը<ref name="Հայոց ձոր, հատոր Ա, Սամվել Կարապետյան"/><ref name="Թոխմախեան Ա., Թիւրքաց Հայաստան, մաս Ա, «Մշակ», 1881, N 121, 3 յուլիս, էջ 1:">Թոխմախեան Ա., Թիւրքաց Հայաստան, մաս Ա, «Մշակ», 1881, N 121, 3 յուլիս, էջ 1:</ref><ref name="«Մեղու Հայաստանի», 1882, N 24, 12 մարտ, էջ 3:">«Մեղու Հայաստանի», 1882, N 24, 12 մարտ, էջ 3:</ref><ref name="«Արձագանք», 1882, N 5, 21 մարտ, էջ 74:">«Արձագանք», 1882, N 5, 21 մարտ, էջ 74:</ref>։ 1882 թվականին դպրոցը կարճ ժամանակով դադարեցնում է իր գործունեությունը։ Արդեն 1883 թվականին այն գործում էր<ref name="Հայոց ձոր, հատոր Ա, Սամվել Կարապետյան"/><ref name="Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884, էջ 139:"/><ref name="Գռուզեան Խ., Վասպուրականի մտաւորական զարթօնքը, «Վասպուրական» ժողովածու, Վենետիկ, 1930, էջ 202:">Գռուզեան Խ., Վասպուրականի մտաւորական զարթօնքը, «Վասպուրական» ժողովածու, Վենետիկ, 1930, էջ 202:</ref>։ Հայտնի է, որ դպրոցը գործելիս է եղել նաև 1887 թվականին, որի մասին առկա են մի շարք հիշատակություններ որպես Հայոց ձոր գավառի ամենամեծ գյուղի դպրոց<ref name="Ա. Դ., Հայոց ձորի վրայ մի քանի տեղեկութիւններ, «Արձագանք», 1887, N 16, 10 մայիս, էջ 239-240:">Ա. Դ., Հայոց ձորի վրայ մի քանի տեղեկութիւններ, «Արձագանք», 1887, N 16, 10 մայիս, էջ 239-240:</ref><ref name="«Արաքս», 1887, Ա, էջ 154:">«Արաքս», 1887, Ա, էջ 154:</ref>։ Ըստ որոշ տեղեկությունների՝ դպրոցն իր գործունեությունն իրականացրել է մինչև 1894 թվականն անընդմեջ և փակվել միայն [[Համիդյան ջարդեր]]ի երկու տարիներին<ref name="Հայոց ձոր, հատոր Ա, Սամվել Կարապետյան"/><ref name="Վ. Պ., Կեմ գիւղ եւ իր դպրոց, «Վանտոսպ», 1912, N 17, 27 յուլիս, էջ 307-308:">Վ. Պ., Կեմ գիւղ եւ իր դպրոց, «Վանտոսպ», 1912, N 17, 27 յուլիս, էջ 307-308:</ref>։ Հայտնի է, որ Միացյալ ընկերության ուղարկած վերջին ուսուցիչը՝ Հայրապետ Համամջյանը, թուրքական իշխանությունների կողմից մեղադրվել է արգելված գրականություն պահելու մեջ և ձերբակալվել։ Համիդյան ջարդերից հետո կաթոլիկ միսիոներների, ապա Աղթամարի վանքի օգնությամբ դպրոցը վերսկսում է իր գործունեությունը, սակայն մերթ ընդ մերթ դադարներով<ref name="Հայոց ձոր, հատոր Ա, Սամվել Կարապետյան"/><ref name="Վ. Պ., Կեմ գիւղ եւ իր դպրոց, «Վանտոսպ», 1912, N 17, 27 յուլիս, էջ 307-308:">Վ. Պ., Կեմ գիւղ եւ իր դպրոց, «Վանտոսպ», 1912, N 17, 27 յուլիս, էջ 307-308:</ref><ref name="Խանասորա Վարդան, Երևան, 1992, էջ 121:">Խանասորա Վարդան, Երևան, 1992, էջ 121:</ref>։
 
1901 թվականին կաթոլիկություն ընդունած Կեմի բնակիչները բացում են նոր դպրոց՝ մտադրվելով կառուցել նաև մատուռ և նշանակել քահանա։ Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղապահ Արսեն վարդապետը այցելել է Կեմ և համոզել բնակիչներին, որ հրաժարվեն կաթոլիկությունից և կրկին դավանեն հայկական առաքելականություն։ Դրանից հետո կաթոլիկ դպրոցը փակվեց, իսկ նշանակված կաթոլիկ քահանան հեռացվեց գյուղից<ref name="Հայոց ձոր, հատոր Ա, Սամվել Կարապետյան"/><ref name="«Բիւզանդիոն», 1901, N 1377, էջ 1:">«Բիւզանդիոն», 1901, N 1377, էջ 1:</ref><ref name="«Արարատ», 1901, Ե-Զ, էջ 296:">«Արարատ», 1901, Ե-Զ, էջ 296:</ref>։
 
Կեմի դպրոցը գործում էր նաև 1909 թվականին։ Այդ մասին է նշված ժամանակի հիշատակությունում: 1900-ական թվականների սկզբների նդպրոցում դասավանդում էր Վանից գյուղ տեղափոխված մի երիտասարդ<ref name="Հայոց ձոր, հատոր Ա, Սամվել Կարապետյան"/><ref name="«Հորիզոն», 1913, N 12, 17 յունվար, էջ 3:">«Հորիզոն», 1913, N 12, 17 յունվար, էջ 3:</ref><ref name="Մալխաս, Զարթօնք, հ. Դ, Պոստոն, 1933, էջ 54:">Մալխաս, Զարթօնք, հ. Դ, Պոստոն, 1933, էջ 54:</ref>։ Հայտնի է, որ 1912 թվականին 50 լիրա բյուջեով նախատեսված էր դպրոցին կից բացել նաև գրադարան<ref name="Հայոց ձոր, հատոր Ա, Սամվել Կարապետյան"/><ref name="Պօղոսեան Ե., Պատմութիւն Հայ մշակութային ընկերութիւններու, հ. Բ, Վիեննա, 1963, էջ 41:">Պօղոսեան Ե., Պատմութիւն Հայ մշակութային ընկերութիւններու, հ. Բ, Վիեննա, 1963, էջ 41:</ref><ref name="«Աշխատանք», 1912, N 70:">«Աշխատանք», 1912, N 70:</ref>։ Իր կրթական գործունեությունը շարունակել է մինչև Հայոց ցեղասպանության նախօրեին։ Մեծ եղեռնի ժամանակ դպրոցը հրդեհվում և ավերվում է<ref name="Հայոց ձոր, հատոր Ա, Սամվել Կարապետյան"/><ref name="Վշտապատում. Հայոց Մեծ եղեռնը ականատեսների աչքերով, Երևան, 2005, էջ 60, 62:">Վշտապատում. Հայոց Մեծ եղեռնը ականատեսների աչքերով, Երևան, 2005, էջ 60, 62:</ref><ref name="Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 164, 165:">Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 164, 165:</ref>։
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կեմ» էջից