«Էլիզաբեթ Յերիխաու-Բաուման»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
== Ստեղծագործություն ==
[[Պատկեր:1000_DM_Serie4_Vorderseite.jpg|մինի|1000 գերմանական մարկ թղթադրամ, որ վրա պատկերված է [[Գրիմ եղբայրներ|Գրիմ եղբայրների]] դիմանկարը, որի հեղինակն է Էլիզաբեթ Յերիքաու-Բաումանը|ձախից]]
Էլիզաբեթ Յերիքաու-Բաումանի աշխատանքները խիստ դեկորատիվ են և հյութեղ գույներով։ Նկարչուհին առանձնանում է իր կտավներում լույս ու ստվերի փոխանցման վարպետությամբ։ Նրա ստեղծագործություններում կան նաև անտիկ և արևելյան մոտիվներով մարդաբոյ կտավներ («Հույն հովիվը [[Պարթենոն|Պարթենոնի]] մոտ», «Եգիպտական կանայք» և այլն), ինչպես նաև դիմանկարներ։ Դիմանկարներից առանձնապես հանրահայտ է [[Գրիմ եղբայրներ|Գրիմ եղբայրների]] դիմանկարը, որը հետագայում պատկերվել է 1000 գերմանական մարկ թղթադրամի վրա։ Այդ կտավը ստեղծելու նպատակոց նա նամակագրական կապ է հաստատել [[Հերման Գրիմ|Հերման Գրիմի]] և նրա որդու՝ [[Վիլհելմ Գրիմ|Վիլհելմ Գրիմի]] հետ։հետ<ref>{{Cite web|url=https://orka.bibliothek.uni-kassel.de/viewer/image/1368436589138/1/LOG_0000/|title=Jerichau[-Baumann], Elisabeth [Maria Anna] an Herman Grimm (11 Briefe)|last=Grimm|first=Herman|last2=Jerichau-Baumann|first2=Elisabeth Maria Anna|date=1855|website=-, Grimm, Herman, Jerichau-Baumann, Elisabeth Maria Anna: Jerichau[-Baumann], Elisabeth [Maria Anna] an Herman Grimm (11 Briefe), -: - -.|language=de|accessdate=2021-07-28}}</ref>։

Նա ստեղծել է նաև այլ նշանավոր դանիացիների՝ դերասանուհի Յոհաննա Լուիզա Հերբերգի, դանիական թագավորական ընտանիքի անդամներից թագավոր [[Քրիստիան IX|Քրիստիանի]] և թագուհի [[Լուիզա Հեսսեն Կասելացի|Լուիզայի]] և նրա դուստրերի դիմանկարներ։ Դանիական թագավորական ընտանիքի հովանավորությունն ամենևին դերակատարում չի ունեցել դանիական արվեստի աշխարհում ջերմ ընդունելություն գտնելուն։ Թագավորական հավաքածուում ներկայացված է եղել նրա նկարներից միայն մեկը՝ «Վիրավոր զինվոր» կտավը։
 
Էլիզաբեթը Դանիայում չի ընդունվել որպես գեղանկարիչ, որքան էլ ակնակալում էր կենդանության օրոք, սակայն մեծ ընդունելություն է ունեցել արտերկրում. մի քանի խոշոր ցուցահանդեսներ է ունեցել Եվրոպայի տարբեր քաղաքներում։ Նա [[Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոց|Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոցի]] միակ նկարչուհին է եղել, որը ցուցադրվել է Դյուսելդորֆի թանգարանում ([[Նյու Յորք]], [[Բրոդվեյ (փողոց)|Բրոդվեյ]]) 1851 թվականին։
Տող 25 ⟶ 27՝
 
 
 
1869 թվականին նա ընդունվեց Մուստաֆա Ֆազիլ փաշայի հարեմ: Նա կարողացավ մուտքի իրավունք ստանալ Դանիայի թագուհի [[Լուիզա Հեսսեն Կասելացի|Լուիզա Հեսսեն Կասելացու]] արքայական հովանավորությունը վայելելու շնորհիվ։ Նա նաև իր հետ բերել էր բնութագրական նամակ [[Ալեքսանդրա Դանիացի|դանիական արքայադուստր Ալեքսանդրայից]], որն այն ժամանակ դեռևս Ուելսի արքայադուստր էր։ Արքայադուստրն ուղեկցում էր իր ամուսնուն (ապագա [[Էդուարդ VII]]- ին) այդ տարվա սկզբին մեծ շրջագայության ընթացքում, որը ներառում էր նաև Օսմանյան կայսրությունը ներառող մեծ շրջագայության, ուստի արքայադստեր նամակը մեծ ազդեցություն ուներ: Բայց այն փաստը, որ Մուստաֆան լիբերալ էր ի նպաստ արևմտյան ոճի սահմանադրական կառավարության և արդիականացման վճռական կողմնակից էր, կարևոր դերակատարում է ունեցել Էլիզաբեթի մուտքի թույլտվության գործում: Նրան հիացրել է Մուստաֆա Փաշայի դուստրը՝ [[Նազլի Ֆազիլ|Նազլին]] (Nazli Fazil - չնայած Ռոբերթսը<ref name=":0" /> (և ենթադրաբար ինքը՝ Բաումանը) արքայադստեր անունը գրում է կետով ''ի'' - «<big>i</big>» , սակայն դա չի համապատասխանում ձայնավորների թուրքերեն ուղղագրությանը, բացառությամբ որոշ օտար բառերի, որոնք արաբերեն են, այնուամենայնիվ, թուրքերը անունը հարմարեցրել են իրենց լեզվին և սովորաբար այն գրում են առանց կետի), և ամուսնուն և երեխաներին գրել է. «Երեկ ես սիրահարվեցի մի գեղեցիկ թուրքական արքայադստեր»<ref name="Roberts" /><ref name=":0">{{Cite journal|last=Roberts|first=Mary|title=&quot;Harem Portraiture: Elisabeth Jerichau-Baumann and the Egyptian Princess Nazlı Hanım&quot;, eds. Deborah Cherry and Janice Helland, Global/Local: Women’s Art of the Nineteenth-century, Ashgate, 2006, pp 77-98.|url=https://www.academia.edu/5122660/_Harem_Portraiture_Elisabeth_Jerichau_Baumann_and_the_Egyptian_Princess_Nazl%C4%B1_Han%C4%B1m_eds_Deborah_Cherry_and_Janice_Helland_Global_Local_Women_s_Art_of_the_Nineteenth_century_Ashgate_2006_pp_77_98|language=en}}</ref>:
 
Այս շրջանից նրա աշխատանքները երբեմն դեկորատիվ են և հաճախ սենտիմենտալ, բայց գույնի և լուսավորության նուրբ զգացողությամբ: Այս նկարներից մի քանիսի զգայականությունը դեռ տաբու էր համարվում Եվրոպայի որոշ մասերում, և դանիական արվեստի աշխարհը փորձում էր այդ աշխատանքները տեսադաշտից հեռու պահել: Մինչև վերջերս նրա նկարները պահվում էին Դանիայի թանգարանների պահեստներում: Իր ամուսնու կերտած շատ արձանների էրոտիկությունն է հավանաբար օգնել նրան անտեսել այդ գավառամտությունը՝ չնայած այն ժամանակվա կնոջ համար ակնհայտ սոցիալական ռիսկերին<ref name="loeb">{{cite web|url=http://www.loebdanishartcollection.com/paper/ELISABETH_MARIA_ANNA_(LISINSKA)_JERICHAU_BAUMANN.swf|title=Paper in the John L. Loeb Jr., Danish Art Collection|publisher=|archive-url=https://web.archive.org/web/20111004080511/http://www.loebdanishartcollection.com/paper/ELISABETH_MARIA_ANNA_(LISINSKA)_JERICHAU_BAUMANN.swf|archive-date=October 4, 2011|access-date=June 12, 2008|url-status=dead}}</ref>: