«Հաճախականության քվանտային ստանդարտներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
 
Տող 1.
{{Թարմացնել}}
'''Հաճախականության քվանտային ստանդարտներ, ''' սարքավորումների համախումբ, որը հնարավորություն է տալիս չափել տատանումների [[հաճախականություն]]ը, հետևաբար և պարբերությունը՝ համեմատելով այն միկրոմասնիկի ([[ատոմ]], [[մոլեկուլ]], [[իոն]]) [[էներգետիկ մակարդակներ]]ի միջև քվանտային անցման կենտրոնական հաճախականության՝ հաճախային ռեպերի հետ։ Այսպիսի ստանդարտները կոչվում են ''պասիվ'', ի տարբերություն ''ակտիվ'' ստանդարտների, որոնցում ատոմների և մոլեկուլների [[քվանտային անցում]]ները անմիջականորեն հանգեցնում են [[էլեկտրամագնիսական ալիքներ]]ի ճառագայթման, և այդ ալիքների հաճախականությունն էլ հենց ընդունվում է իբրև ստանդարտ։ Ակտիվ հաճախականության քվանտային ստանդարտները կոչվում են նաև [[քվանտային գեներատոր]]ներ։ Ապահովվում է չափումների չգերազանցված ճշտություն, որը պայմանավորված է, այսպես կոչված, հնացման, այսինքն՝ հատկությունների աննշան փոփոխությունների աստիճանական կուտակման բացակայությամբ, քանի որ միկրոմասնիկներում հնարավոր են միայն թռիչքաձև փոփոխություններ։ Հաճախականության քվանտային ստանդարտներ հիմք են ծառայում հաճախականության և ժամանակի ազգային էաալոնների և հաճախականության երկրորդային էտալոնների համար։